ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի հավաքականի կազմում խաղացող հայազգի հոկեյիստներ Արտյոմ Մանուկյանն ու Ալեքսեյ Փոլադյանը օգնել են Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականին փայլուն հաղթանակ տանել Կանադայի հավաքականի նկատմամբ, հայտնում է «Սովետսկի սպորտ» պարբերականը։
«Հայաստանը կարող է հպարտանալ իր հոկեյիստներով։ Մանուկյանից հետո փայլեց Փոլադյանը։ Աջ թևով վազելով` նա տապալեց ծանրամարմին պաշտպան Նիկոլոս Հեյգին, շրջանցեց խաղավարին և նրբորեն տափօղակը գլորեց Ջորդան Սեմբրուկի չմուշկների արանքով, կենտրոն տեղափոխվեց և անկրկնելի հարված իրականացրեց», — գրված է հաղորդագրության մեջ։
Փոլադյանը Մանուկյանի դուբլին ավելացրեց իր դուբլը` հինգերորդ տափօղակն ուղարկելով դատարկ դարպաս։ Հենց սա է հայկական պոկերը, հայտնում է պարբերականը։
Այս հաղթանակի շնորհիվ Ռուսաստանի հավաքականն առաջ անցավ` դառնալով 2017 թվականի Սուպերսերիայի առաջատար։ Սերիայի հաջորդ խաղը կանցկացվի երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը։