00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն առաջխաղացում ունի. «Հյուսիս–Հարավը» հայկական հանգույցով կկապի Թեհրանն ու Թբիլիսին

© Official site of the President of RAПрезиденты Армении Серж Саргсян и Ирана Хасан Рухани
Президенты Армении Серж Саргсян и Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ արդյունավետ կառավարումը խանգարում է Հայաստանի համար չափազանց կարևոր «Հուսիս–Հարավ» նախագծի իրականացմանը, կարծում են փորձագետները։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Հյուսիս–Հարավ» ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհի մեկնարկը Հայաստանին թույլ կտա «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի կարևոր հանգույց դառնալ։ Դա Երևանին տնտեսական ու քաղաքական դիվիդենդներ կբերի, կարծում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնել են, որ «Հյուսիս–Հարավ» ճանապարհի կառուցումը ավարտին չի մոտենում ֆինանսավորման բացակայության պատճառով։

«Ճանապարհի կառուցումը Հայաստանի համար պետք է առաջնահերթություն դառնա։ Իշխանությունները պետք է առավելագույնս շահագրգռված լինեն ճանապարհի կառուցման մեջ», –Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Ոսկանյանը։

Открытие железной дороги Баку – Тбилиси – Карс - Sputnik Արմենիա
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շուրջ ծավալված սակագնային վեճերը. Ադրբեջանի վարկային խայծը Վրաստա՞նն է

Նրա խոսքով` Երևանը պետք է մեկնարկի «Հյուսիս–Հարավը» մինչ «Բաքու–Թբիլիսի–Կարս» եռակողմ նախագիծի ամբողջ շահագործման անցնելը։

Ճանապարհը նաև թույլ կտա երկրի մեկուսացման հարցը լուծել։ Դրա լիարժեք գործածումը Հայաստանին թույլ կտա «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքի առանցքային տրանսպորտային հանգույցը դառնալ։ Հայկական ճանապարհն, ի տարբերություն Ադրբեջանի միջով անցնող ճանապարհի, ավելի կարճ է, հետևաբար` ավելի ձեռնտու է Իրանի համար։

««Հյուսիս – Հարավ» նախագիծը իրանական ապրանքների համար ճանապարհ կբացի դեպի սևծովյան նավահանգիստներ, իսկ այնտեղից` Եվրոպա` ամենակարճ ճանապարհով», – պարզաբանեց Ոսկանյանը` նշելով, որ դրանից կշահի նաև հարևան Վրաստանը։

Ոսկանյանի խոսքով` դա Թբիլիսիի համար կդառնա այլընտրանք, որին «Բաքու – Թբիլիսի – Կարս» նախագծի մեկնարկից հետո կախվածության մեջ են գցել Բաքվից ու Անկարայից։

«Բաքու – Թբիլիսի – Կարսը» լուրջ մարտահրավեր է վրացական «դարի նախագծին»` Անակլիա նավահանգստի կառուցմանը, այն նաև կարող է բերել գործող վրացական Բաթումի և Փոթի նավահանգիստների բեռնահոսքի անկմանը։

Վրացի մասնագետները նույնպես շահագրգռված են «Հյուսիս – Հարավ» ճանապարհի մեկնարկով։ Որոշ հաշվարկների համաձայն` հայկական ճանապարհների վատ վիճակի պատճառով, վառելիքի ծախսը մեծանում է։ Եթե Վրաստանում ամեն 100 կիլոմետրի վրա թրեյլերը 35 լիտր վառելիք է օգտագործում, ապա Հայաստանում` 55։ Հյուսիս – Հարավ ճանապարհը փոխադրողների համար ավելի մատչելի կլինի։

էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը նույնպես կարծում է, որ եթե «Հյուսիս–Հարավ» ճանապարհը գործի, ապա Հայաստանի դերը տարածաշրջանում կաճի։

Север- юг автодорога - Sputnik Արմենիա
Վարչապետը չարիք է համարել Հյուսիս–հարավ ճանապարհը կառուցապատողին

«Մենք պետք է հասկանանք, որ Բաքուն ու Անկարան այդ ֆոնին պարտվում են մեզ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվելյանը։

Հայկական նախագծի մեկնարկի դեպքում Բաքվին չի փրկի նույնիսկ «Ղազվին – Ռեշտ – Աստարա (Իրան) – Աստարա (Ադրբեջան)» երկաթուղին։

Մանվելյանը համոզված է, ոչ այսօր նախագիծը «օդում կախված է մնացել ոչ արդյունավետ կառավարման պատճառով։ «Շինարարությունը պետք է սկսել Մեղրիից, իսկ սկսել են Երևանից»,– կարծում է փորձագետը։

«Հուսիս – Հարավ» ճանապարհի երեք կամուրջը` Երևան – Արտաշատ ու Երևան – Աշտարակ ուղղությամբ պետք է շահագործման հանձնվեր մինչև 2017 թվականի դեկտեմբերը։ Այլ հատվածների շինարարության հարցը կառավարությունը քննարկում է մասնավոր սեկտորի ու այլ բանկերի հետ։

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ 550 կիլոմետր երկարությամբ այս ճանապարհը Հայաստանի ամբողջ երկայնքով ընդհանուր կապ կապահովի Իրանի և Վրաստանի հետ։

Հյուսիս-հարավ նախագծի աշխատանքը մինչև 1,2 ԳՎ ընդհանուր ծավալով սկսվել է 2015 թ. դեկտեմբերին: 2016 թ. ապրիլին Երևանում չորս երկրների էներգետիկայի նախարարները ստորագրեցին ծրագրի համար «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում էր տեխնիկական ուսումնասիրության համատեղ մշակում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Ծրագրի իրականացման հետագա միջոցառումների մշակման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի սեպտեմբերին Բաթումում:

Լրահոս
0