00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոլդովական հայելի Հայաստանի համար. Երևանը խուսափեց Քիշնևի ընկած եվրոծուղակից

© AP Photo / Alessandra TarantinoДональд Туск
Дональд Туск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոլդովայի նախագահ Դոդոնը ստիպված է պայքարել ինչպես երկրի ներսում առկա սաբոտաժի, այնպես էլ եվրաչինովնիկների ոչ բարյացակամ վերաբերմունքի դեմ, նշում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Մոլդովայի և Հայաստանի քաղաքական և տնտեսական վիճակների միջև զուգահեռներ չարժե անցկացնել։ Անկախ նույնիսկ նրանից, որ Երևանը մոտ ապագայում շրջանակային ասոցացման համաձայնագիր կստորագրի ԵՄ–ի հետ, որը նման է մեկ տարի առաջ Մոլդովայի ստորագրած համաձայնագրին։

Նման է, բայց ոչ այդքան։ Չէ՞ որ ԵՄ–ի հետ համաձայնագրի առևտրային բաղադրիչից Հայաստանը հրաժարվել է, և դատելով նրանից, թե ինչպես է զարգանում Մոլդովայի տնտեսության հետ կապված իրավիճակը` ոչ իզուր։

Ընդհանրապես, իրավիճակը, որում հայտնվել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, այսօր այլ կերպ, քան բարդ, կոչել հնարավոր չէ։ Ընդ որում, գործը ոչ միայն (և ոչ այդքան) քաղաքական խնդիրների մեջ է, որոնց հետ ներկայիս փուլում բախվել է Մոլդովայի նախագահը, թեև դա նույնպես առկա է։

Игорь Додон - Sputnik Արմենիա
Ռուսամետ տրամադրությունների ալիքի վրա. ինչու է Մոլդովայի նախագահը Հայաստան գալիս

Բավական էր միայն այն, որ նրան պարզապես «ժամանակավոր մի կողմ քաշեցին» նախագահությունից, որպեսզի ոչ իր սրտով պաշտպանության նախարար նշանակեն։

Մոլդովայի նախագահի նկատմամբ վստահության շատ բարձր տոկոսը չի երաշխավորում նրա համար հաջողություն աշխատանքի մեջ։

Սակայն Դոդոնի հիմնական խնդիրը քաղաքական աճպարարությունների մեջ չէ, որոնք նրա համար կազմակերպում են մրցակիցները։ Նրանց հարցերն այս փուլում նա կարող է լուծել, չէ՞ որ վստահության 54 տոկոսը, որն ունի նրա գլխավորած կուսակցությունը, ինչպես նաև 35 տոկոսը, որը շնորհեց նրան Մոլդովայի բնակչությունը` քիչ չէ։

Այլ հարց է, որ այդ վստահությունն անհրաժեշտ է արդարացնել։ Ընդ որում, այն պահանջները, որոնք նրա և իր ղեկավարած կուսակցության առջև դնում է ընտրողը, ամենադժվարների շարքից են։ Խոսքը երկրի տնտեսության մասին է, որը գործում է ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրի չափազանց խիստ շրջանակներում։

Իսկ ընտրողին պետք է, որպեսզի Մոլդովայի տնտեսությունը, վերջապես, շունչ քաշի, վերելք ապրի, մեծացնի շրջանառությունը։ Ահա և ստացվում է, որ Դոդոնը, որն ազդեցության քիչ լծակներ ունի այդ նույն տնտեսության վրա (այդպիսինն է Մոլդովայի իշխանությունների կառուցվածքը` խորհրդարանական), այսօր ստիպված է աշխատել ճգնաժամային մենեջերի ռեժիմում։ Դե, որպեսզի իր տոկոսները չկորցնի, որոնք շատ պետք կգան գալիք տարում, երբ Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Սրա վրա են հույս դնում Դոդոնն ու իր համախոհները։ Հույս ունեն, որ կհաղթեն ընտրություններում, խորհրդարան կանցնեն. ահա այդժամ էլ կստանան իշխանության անհրաժեշտ լծակները, կկարողանան իրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։

Президент Азербайджана Ильхам Алиев и председатель Европейской Комиссии Жан-Клод Юнкер - Sputnik Արմենիա
Բրյուսելյան «կաղամբ». ԵՄ–ն Երևանի մեջքի հետևում մոտեցում է փնտրում Բաքվի հանդեպ

Իսկ այսպես, անկախ բնակչության վստահության բարձր տոկոսից, որ ունեն նախագահն ու նրա կուսակցությունը, ցանկացած աշխատանք բախվում է խորհրդարանում նստած ուժերի  հակազդմանը և խեղաթյուրվում է։

Եվ նույնիսկ Եվրոպական միության ներկայացուցիչների հետ  (վերջին անգամ, Մոլդովա էր այցելել առևտրի հարցերով եվրակոմիսար Սեսիլիա Մալմստրեմը) «տնտեսական վեճերի» պարագայում Դոդոնը միայնակ է մնում եվրոչինովնիկների հետ։ Թեև այն, ինչ նա առաջարկում է և նույնիսկ պահանջում ԵՄ–ից, օդի նման անհրաժեշտ է երկրի տնտեսությանը։

Սակայն խորհրդարանական խմբավորումը գործող նախագահի հետ որևէ համագործակցության մասին լսել անգամ չի ցանկանում. նրանք պարզապես ուզում են այնպես անել, որպեսզի մինչև խորհրդարանական ընտրություններն երկրի տնտեսությունն անկում ապրի, և Դոդոնը կորցնի ընտրազանգվածի համակրանքը։

Ահա և ստացվում է, որ այն պահանջները, որոնք առաջարկվում է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրով, կարող է իշխանության ճյուղերի  միջև ներքին խժդժությունների պատճառ դառնալ` նույն ուղղությամբ (այսինքն` աշխատել երկրի տնտեսությունը լավացնելու ուղղությամբ) գործելու փոխարեն։

Դոդոնը պայքարում է և՛ տեղական սաբոտաժի, և՛ տարբեր կարգի ու աստիճանի եվրաչինովնիկների դեմ։

Բայց չէ՞ որ իրականում Մոլդովայի տնտեսությանն անհրաժեշտ է ավելացնել բարձր ԱԱՀ–ով արտադրանքի (և՛ ապրանքների, և՛ ծառայության) արտահանման քվոտաները եվրոպական շուկա։ Առավել ևս, որ փորձագետները պնդում են, որ այդ խմբի ապրանքների (մեծամասամբ խոսքը գյուղատնտեսական արտադրանքի և նրա մշակման արդյունքների մասին է) նկատմամբ պահանջարկը Եվրոպայում բավականին բարձր է և տարեցտարի աճում է։

Флаги ЕС в МИД Армении - Sputnik Արմենիա
Ինչ բոնուս կարող է ստանալ Հայաստանը ԵՄ–ի հետ համաձայնագիր ստորագրելուց հետո. փորձագետ

Սակայն նախապես համաձայնեցված քվոտաները ներկա պարագայում պարզապես վզակապի դեր են խաղում Մոլդովայի գյուղատնտեսության համար։ Այդ պատճառով էլ գործող նախագահը սկսեց ասել, որ մի շարք ապրանքների խմբերի և կատեգորիաների նկատմամբ անհրաժեշտ է վերանայել ԵՄ–ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի դրույթները և ավտոնոմ առևտրային արտոնություններին ու ասիմետրիկ առևտրի ռեժիմին վերադառնալ։

Այսինքն` սկզբում պայմանագիրը ստորագրել են, հետո հանկարծ պարզվել է, որ բոլոր պայմանները, որոնք նշված են պայմանագրում, երկրի տնտեսության զարգացման համար արգելք են հանդիսանում։ Ինչ էլ ասեն, բայց Հայաստանն այդ համատեքստում ավելի հեռատես գործեց։

Սակայն եվրաչինովնիկները հիանալի հիշում են, որ ընտրվելու ժամանակ Դոդոնը խոսում էր ամբողջ Համաձայնագրի դենոնսացիայի մասին։ Դա հիմա է, քանի դեռ չի կարող իրականացնել դա (իշխանությունը չի հերիքում), խոսում կոնկրետ ապրանքների գծով կոնկրետ դրույքների վերանայման մասին։

Իսկ ինչ է լինելու, երբ Մոլդովայի հանրապետության սոցիալիստների կուսակցությունը հանկարծ իսկապես հաղթի խորհրդարանական ընտրություններում. եվրաչինովնիկները նույնիսկ վախենում են մտածել։

Ահա և ստացվում է, որ Դոդոնը փորձում է ինչ-որ կերպ երկրի տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից` որևէ գործիք և գործընթացների վրա ազդելու լծակներ չունենալով։ Բացի այդ, ամեն անգամ և ամեն րոպե բախվում է սաբոտաժի` ոչ միայն խորհրդարանում և կառավարությունում նստած իր քաղաքական և գաղափարական մրցակիցների կողմից, այլև ԵՄ–ի ներկայացուցիչների։

Իսկ ահա Հայաստանում նման իրավիճակ լինել չի կարող սկզբունքորեն, քանի որ ԵԱՏՄ ինտեգրացիոն մեխանիզմները սկզբունքորեն այլ են, և քվոտաներ ու այլ «զսպող վզկապեր» տնտեսության տարբեր հատվածների զարգացման համար սկզբունքորեն նախատեսված չեն։

Լրահոս
0