00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսամետ տրամադրությունների ալիքի վրա. ինչու է Մոլդովայի նախագահը Հայաստան գալիս

© Sputnik / Miroslav Rotar / Անցնել մեդիապահոցИгорь Додон
Игорь Додон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Երևան է գալիս քաղաքական կապիտալի համար, կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Մոլդովայի նախագահը Հայաստան է գալիս իր երկրի ներսում սեփական հեղինակությունը բարձրացնելու համար, Sputnik Արմենիային է ասել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` մեկնաբանելով Դոդոնի պաշտոնական այցը Երևան, որը կկայանա նոյեմբերի 9-ին:

«Դոդոնը լուրջ խնդիրներ ունի երկրի ներսում, այնտեղ ճգնաժամ է։ Մոլդովան, դե-ֆակտո, խորհրդարանական հանրապետություն է, սակայն իշխող կոալիցիան զրկվել է հեղինակությունից», — ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` մարդիկ հույս ունեին լուրջ հաջողությունների հասնել եվրոպական ինտեգրման արդյունքում, սակայն իրադարձությունները ցույց տվեցին՝ բնակչության զգալի մասը տեղափոխվել է Ռումինիա և այլ եվրոպական երկրներ, իսկ մյուս մասը ծանր սոցիալական պայմաններում է ապրում։

Президенты одобрили намерение Молдовы стать наблюдателем при ЕАЭС - Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրների նախագահները ողջունել են Մոլդովայի դիտորդ դառնալու մտադրությունը

Բոզոյանը նշեց, որ այսօր Մոլդովայի հասարակության շրջանում շատ ուժեղ են ռուսամետ տրամադրությունները։

«Դոդոնն ու իր շրջապատը չեն կարող երկրի քաղաքականության ուղղությունը շեղել դեպի Ռուսաստան, արդյունքում առաջանում է ճգնաժամ։ Երևանի և Քիշնևի հարաբերությունները գրեթե զրոյական մակարդակի վրա են, քանի որ Մոլդովան գրեթե արտաքին քաղաքականություն չունի», — ասել է Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` Մոլդովան իր քաղաքականությունը պայմանավորել է միայն Ռումինիայի և ԵՄ-ի հետ հարավերություններով, այդպիսով անուշադրության մատնելով ԱՊՀ երկրների հետ փոխգործակցությունը։

Դոդոնը փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ինչպես և Ադրբեջան իր այցելության ժամանակ, նա փորձում է ցույց տալ իր ազդեցությունը։

Այցի շրջանակներում, Հայաստանի նախագահի հետ հանդիպումից բացի, Դոդոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` «Մատենադարան» և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

«Նա ցանկանում է իր ազդեցությունը ցույց տալ հետխորհրդային տարածքում, ցույց տալ, որ ցանկանում է վերականգնել ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքի երկրներում, սակայն նրան խանգարում են», — ասել է Բոզոյանը։

Քաղաքագետը նշել է, որ սա սեփական երկրում արտաքին հարաբերությունների հաշվին ինքնահաստատվելու փորձ է։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը Հայաստան պաշտոնական այցով կգա Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

Այցի շրջանակներում Դոդոնը կհանդիպի Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Բանակցությունների վերջում Սարգսյանն ու Դոդոնը մամուլի համար հանդես կգան հայտարարությամբ։

Մոլդովայի նախագահը կայցելի նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, ինչպես նաև Հայաստանի շախմատի ակադեմիա։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Դոդոնը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Լրահոս
0