00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրյուսելյան «կաղամբ». ԵՄ–ն Երևանի մեջքի հետևում մոտեցում է փնտրում Բաքվի հանդեպ

© AFP 2024 / EMMANUEL DUNANDПрезидент Азербайджана Ильхам Алиев и председатель Европейской Комиссии Жан-Клод Юнкер
Президент Азербайджана Ильхам Алиев и председатель Европейской Комиссии Жан-Клод Юнкер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին ժամանակները Ադրբեջանի և եվրոպական կառույցների միջև բանակցությունների աշխուժացման համատեքստում բավականին հետաքրքիր հանգամանք է պարզվում։ Այն կապված է նրա հետ, որ նույն ԵՄ–ն, որը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի ներգրավի Հայաստանը Արևելյան գործընկերության ծրագրին, Բաքվի հետ հարաբերություններում իրեն այլ կերպ է դրսևորում։

Բոլորովին վերջերս եվրոպացիները 13,5 մլն եվրո վճարեցին ադրբեջանցիներին քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու, արտահանմանն աջակցելու, ստանդարտների համակարգի բարելավման, պետական ֆինանսների կառավարման և այլ ոլորտներում նախատեսված ծրագրերի շրջանակներում:

Եվրոպական չինովնիկների խորամանկ քայլը

Մինչև հիմա Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունները համակարգում էր 1996 թվականին ստորագրած Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը (ԳՀՀ): Այնուհետև, 2004 թվականին Ադրբեջանը հանդես եկավ որպես Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի անդամ: Այդ երկու ծրագրերի վրա էր, մեծամասամբ, հիմնվում Եվրամիության և Բաքվի գործընկերությունը:

Дональд Туск - Sputnik Արմենիա
Թուրքական շրջափակում և Ցեղասպանության ճանաչում. ԵՄ–ին չեն հետաքրքրո՞ւմ հայերի խնդիրները

Ծրագրերի շրջանակներում այս բոլոր տարիների ընթացքում գործընկերները բավական լուրջ ֆինանսական հարաբերություններ էին հաստատում. դե, դա հասկանալի է: Ադրբեջանի արտահանման գրեթե 60 տոկոսը գնում է ԵՄ (էներգակիրները, նավթն ու գազը): Սակայն, վերջին շրջանում եվրոպական պաշտոնյաներն, իրենց բավականին ակտիվ դրսևորելով Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանում, մեր արևելյան հարևաններին, իհարկե, շրջանցել չէին կարող:

2016 թ.-ին Եվրամիության Խորհուրդը որոշում ընդունեց նոր համապարփակ համաձայնագիր ընդունել, որը պետք է փոխարիներ ԳՀՀ–ն: Եվ բավական ակտիվ բանակցություններ սկսվեցին: Սակայն, չգիտես ինչու, ոչ «Արևելյան գործընկերության» (թեև Ադրբեջանն ընդգրկված է ծրագրի երկրների ցանկում) և ոչ էլ ասոցացման շրջանակային համաձայնագրի հետ (որոնց մասին Եվրամիության Հայաստանի հետ բանակցություններ է վարում) այն ոչ մի ընդհանուր բան չուներ:

Արկածախնդրություն անվանել այն, ինչ անում է ԵՄ–ն, չի կարելի, սակայն նույնիսկ մակերեսային ուսումնասիրության պարագայում հասկանալի է դառնում. Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնությունների առկայությունը գիտակցելով՝  եվրոչինովնիկները խորամանկ քայլ են անում։

Օգտագործելով հնարավոր ամեն բան, որպեսզի իրենց կապեն տարածաշրջանի երկրները (իսկ տարածաշրջանն, իսկապես, անհրաժեշտ է եվրոպացիներին՝ ելնելով որոշակի աշխարհաքաղաքական շահերից), նրանք միևնույն ժամանակ տարբեր անուններ են կիրառում Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրվելիք ծրագրերի համար։

Հասկանալի է, որ այդ ծրագրերը չեն կարող նույնը լինել, գոնե այն պատճառով, որ ադրբեջանցիներն էներգակիրներ ունեն, որոնց էլ ուզում են հասնեն եվրոպացիները, իսկ Հայաստանը` ատոմային էլեկտրակայան ունի, որն Արևմուտքը փորձում է, որքան հնարավոր է՝ արագ փակել։  Մեծ հաշվով և՛ ասոցացման շրջանակային համաձայնագիրը, որը մտադիր են ստորագրել Հայաստանի հետ, և՛ համապարփակ համաձայնագիրը, որը մշակվում է ադրբեջանցիների հետ համատեղ, միևնույն նպատակն ունեն` ամրապնդել իրենց դիրքերը և տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանի հնարավորությունները։

Հայաստանը խառնում է և՛ Բրյուսելի, և՛ Բաքվի բոլոր քարտերը

Այդ ամենն իր ուրույն առանձնահատկությունն ունի։ Բաքուն, օրինակ, չի համաձայնում ԵՄ–ի հետ սերտ գործակցության պայմանները ճշտել, եթե գործընթացը գնա, ինչպես ենթադրում են եվրոչինովնիկները, մասնավորից` պարզից դեպի ընդհանուր և դժվարը։ Ավելի պարզ ասած՝ ադրբեջանցի դիվանագետները գործում են ամբողջ թափով և կարևորում են քաղաքական բլոկի և տարածաշրջանի անվտանգության հարցերը (այսպես է ձևակերպվում պաշտոնական հայտարարություններում և փաստաթղթերում)։

Կոպիտ ասած՝ Ադրբեջանը, հասկանալով, որ ԵՄ–ն շատ բանի է պատրաստ, նրան իր ազդեցության տակ առնելու համար, ի սկզբանե, արցախյան կարգավորման վերաբերյալ պահանջներ է դնում, որպեսզի ԵՄ–ն աջակցի հենց ադրբեջանական դիրքորոշմանը, և այդժամ Ադրբեջանն ավելի առարկայական բանակցությունների կանցնի նախագծում իր մասնակցության մասով։

Карен Назарян - Sputnik Արմենիա
Նազարյանը հուսադրեց. ՀՀ–ԵՄ համաձայնագրի վերաբերյալ միայն տեխնիկական հարցեր են մնացել

Հավանաբար, այդ պատճառով, եթե նույնիսկ գործընթացը տեղում չի դոփում, ապա փոքրիկ քայլերով է առաջ գնում։ Այնքան փոքր, որ օրերս հայտարարեցին այն մասին, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բրյուսելում նոյեմբերի 24-ին, և որտեղ Հայաստանը կստորագրի ամփոփիչ ասոցացման շրջանակային համաձայնագիրը, Ադրբեջանը ոչինչ չի ստորագրի, ինչպես և նախատեսված էր։

Այստեղ կրկին Հայաստանի գործոնը կա, որը գագաթնաժողովին ուշադրության կենտրոնում է լինելու, քանի որ համաձայնագիրը, վերջապես, կստորագրվի (եթե անկանխատեսելի ոչինչ տեղի չունենա)։

Փաստորեն, այստեղ էլ Հայաստանը հասցրել է կտրել իր արևելյան հարևանի ճանապարհը, ինչպես և որոշ փորձագետների կարծիքով եղել է ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության պարագայում։ Չէ՞ որ, երբ խոսք է գնացել այն մասին, թե արդյո՞ք Ադրբեջանը հայտ ներկայացնելու է այդ տնտեսական կազմակերպության լիիրավ անդամ դառնալու համար, անմիջապես դրա վերաբերյալ Հայաստանի արձագանքի մասին հարց առաջացավ։

Եվ այն ժամանակ բարձր տրիբունաներից ասացին հետևյալը. քանի որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ և հավասարազոր անդամ է, որը ցանկացած նոր երկրի՝ կազմակերպության շարքերն ընդունելու համար վետոյի իրավունք ունի, ապա ստիպված կլինեն դիմել հենց իրեն։

Դե, իսկ Հայաստանը հիշեցրել է ԵԱՏՄ–ի կանոնադրության մի կետ, որի համաձայն՝ ոչ մի երկիր չի կարող ԵԱՏՄ անդամ դառնալ, եթե այն դիտավորյալ վնաս է հասցնում կազմակերպության ցանկացած գործող անդամներից մեկին։ Կարծես՝ այդ կետը հատուկ Ադրբեջանի մասին գրված լինի։

Ադրբեջանը լուրջ աշխարհաքաղաքական խաղում աննշմար խաղացող է դառնում

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասնակցությանը Եվրոպական քաղաքական կոնֆիգուրացիաներում, ապա այստեղ հարցը մի փոքր այլ կերպ է հնչում։ Իհարկե, ոչ ոք Հայաստանին վետոյի իրավունք չի տալիս Ադրբեջանի հետ ԵՄ–ի համապարփակ համաձայնագիր ստորագրելու համար։ Ասոցացման շրջանակային համաձայնագրի ստորագրումը պարզապես ենթադրում է երկրի մասնակցությունը «կրտսեր եղբոր» դերում։

Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
«Փափուկ ուժի» ռեժիմ. ինչ կտա Երևանին ԵՄ–ի հետ գործակցությունը

Եվ որքան էլ գայթակղի վերջերս Երևան այցելած Լեհաստանի արտգործնախարար Վաշիկովսկին՝ պնդելով, որ շրջանակային համաձայնագրի ստորագրումը Հայաստանին հնարավորություն կտա դառնալու ԵՄ–ի լիարժեք և լիիրավ անդամ, իրականում, այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Նույն Վրաստանը, օրինակ, կամ Ուկրաինան Մոլդովայի հետ մինչ օրս ԵՄ անդամ չեն։

Սակայն այն փաստը, որ Հայաստանը շրջանակային համաձայնագիր է ստորագրում և դառնում եվրոպական «Արևելյան գործընկերության» անդամ, վկայում է այն մասին, որ ԵՄ–ն մտադիր չէ անկեղծ քաղաքական դիրքորոշում ընդունել արցախյան հարցի վերաբերյալ՝ ի օգուտ Ադրբեջանի։

Ինչևէ, Ադրբեջանի և ԵՄ–ի կողմից համապարփակ համաձայնագրի նախագծի քննարկման գործընթացը դեռ կես ճանապարհին է, և կողմերը դեռ մի շարք հարցեր պետք է ստիպված լուծեն։

Ավելին, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԵՄ–ում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցն ու գործընկերը Բրիտանիան է, որն առանցքային դեր է խաղում դեպի Եվրոպա կասպյան էներգակիրների մատակարարման հարցում և այժմ գտնվում է ԵՄ–ից դուրս գալու կես ճանապարհին, ինչը սպառնում է ամբողջ կառույցի անկմանը։

Դե, նաև այն, որ որոշ եվրոպացիներ (առաջին հերթին` հենց լեհերը), մեծ հաշվով, հույսները դրել են նրա վրա, որ Եվրոպան ադրբեջանական էներգակիրների օգնությամբ կկարողանա սահմանափակել ռուսական վառելիքի սպառումը Եվրոպայի կողմից։

Համենայնդեպս, ընթացիկ տարում Ադրբեջանի և ԵՄ–ի միջև գործընկերության մասին նոր համաձայնագրի, որը կոչված է փոխարինել 1996 թվականից գործող պայմանագիրը, սպասել չարժե։ Թեև, օրինակ, նույն Ֆրանսիան, որն ակնհայտ լուրջ շահեր ունի Ադրբեջանում (տիեզերական տեխնոլոգիաները, օրինակ) կցանկանար արագացնել ինտեգրման գործընթացը։

Լրահոս
0