00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ռուբեն Մուրադյան
«Զվարթնոց»-ում Windows-ի խափանման մինիմալ հետևանքները մտահոգվելու պատճառ են. պարզաբանում է Ռուբեն Մուրադյանը
09:47
6 ր
Սարգիս Մանուկյան
Tel-Cell-ը տոմսային հասույթը հավաքողն է, տոմսի մեջ տոկոս աշխատելը բացառվում է. Սարգիս Մանուկյան
09:53
14 ր
Սերոբ Խաչատրյան
Ոչ մոդայիկ մասնագիտություններով հետաքրքրելու համար համակարգային մոտեցում է պետք. Սերոբ Խաչատրյան
10:07
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուսանողները դասադուլ են անում. անհավասարության դեմ պայքա՞ր, թե՞ բանակից խուսափելու միջոց

© Sputnik / Nelli DanielyanСтуденты протестуют против решения о прекращении отсрочки
Студенты протестуют против решения о прекращении отсрочки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ուսանողների դասադուլն անվանում է անձնական խնդիրների լուծման շարժում, իսկ ուսանողները համարում են, որ գիտությամբ զբաղվելուն խոչընդոտում է բանակային ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի–Sputnik. Ուսանողների մի խումբ  դասադուլ հայտարարելիս սեփական շահերն է առաջ տանում, այդ համոզմունքն ունի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը» լայն հնարավորություններ է տալիս երիտասարդներին, այսինքն` նա կարող է զբաղվել գիտելիքով անգամ ծառայելիս։

Студенты протестуют против решения о прекращении отсрочки - Sputnik Արմենիա
Պետհամալսարանի շենքի առջև մի քանի հարյուր ուսանող դասադուլ են հայտարարել

«Ուսանողների խումբ կա, որ անձնական խնդիր է լուծում, չեմ կարծում, որ դրանք մեծ դեր ունեն մեր բարեփոխումների մեջ։ Եթե սա բանակից խուսափելու շարժում չէ, ուրեմն այն հնարավորությունները, որոնք արդեն կան օրենքում կրթությունը շարունակական դարձնելու համար, ամբողջությամբ փարատում են բոլոր մտահոգությունները»,– ասաց նա։

Կարեն Ավագյանը հայտնեց, որ բանակում ծառայողները որևէ կերպ չեն կտրվում ուսման պրոցեսից, եթե ցանկանում են։ Նա օրինակներ բերեց` ապրիլյան գործողություններին մասնակցած տղաներն անգամ չհեռացան ուսումից, ավելին` նրանց տրվեց զեղչային ճկուն հնարավորություն։

«Բուհերը 50 տոկոս զեղչ են անում մարտական գործողություններին մասնակցածների համար, իսկ մեր հիմնադրամը մարտական հերթապահություն անցածներին լրացուցիչ 20 տոկոս է զեղչում»,–ասաց Ավագյանը։

Դասադուլ հայտարարած ուսանողներից Վահան Կոստանյանն էլ հայտնում է` օրենքին դեմ է, քանի որ հավասարության սկզբունքը չի  պահպանվելու։

«Օրենքը ոչ մի հավասարություն չի ստեղծում։ Նա, ով կարող էր կոռուպցիայի միջոցով ստանալ ակադեմիական տարկետում, հիմա նույն հաջողությամբ կարող է առողջապահական հարցերի բերումով ստանալ տարկետում, խնդիրը մի ոլորտից տեղափոխվում է մեկ այլ ոլորտ»,– ասաց ուսանողը։

ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծով նախատեսվում է վերացնել ՀՀ պետական բուհերի պետպատվերով սովորող ուսանողների համար գործող օրենքով նախատեսված տարկետման իրավունքը։ Կառավարության հիմնավորմամբ` այդ քայլը միտված է վերացնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։

Լրահոս
0