ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը մասնակցել է Եվրոպայի թիմային առաջնությանը, տեղեկացնում է armsport.am-ը:
Հայ գրոսմայստերն անցկացրել է 7 մրցախաղ, որոնցում տարել է երկու հաղթանակ, 5 պարտիա ավարտել ոչ-ոքի:
Դրա շնորհիվ Լևոն Արոնյանը բարելավել է իր վարկանիշը: 2700chess.com-ի համաձայն՝ հայ շախմատիստն իր վարկանիշն ավելացրել է 1,2 միավորով և այժմ այն կազմում է 2802,2: Արոնյանը գտնվում է երկրորդ տեղում:
Վարկանիշը 2837 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։