ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 6-ին կկայանա վերջին՝ 9-րդ տուրը: Հայաստանի հավաքականն առանց Լևոն Արոնյանի կմրցի Սերբիայի թիմի հետ: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսեսյանն ու երրորդ համար Հրանտ Մելքումյանը կխաղան սև խաղաքարերով, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը՝ սպիտակներով:
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը 9 միավորով բաժանում է 12-17-րդ տեղերը:
9-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ին:
Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնությանը մասնակցում են 39 թիմ։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը (մարզիչ՝ Արշակ Պետրոսյան):
Եվրոպայի թիմային առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին և կավարտվի նոյեմբերի 6-ին: Առաջնությունն անցկացվում է Հունաստանում։