00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս Հայաստանում աշխատանքի ընդունվել. հաճախ անտեսվող պարզ խորամանկություններ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցМужчина в кабинете бизнес-инкубатора в технопарке в сфере высоких технологий
Мужчина в кабинете бизнес-инкубатора в технопарке в сфере высоких технологий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում աշխատանք փնտրողները շատ են, ընդ որում` մեծ թիվ են կազմում բուհեր ավարտածները։ Sputnik Արմենիան կհուշի` ինչպես գործատուին համոզել, որ հենց դու ես նրան պետք։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի–Sputnik. Հետաքրքիր ու համոզիչ CV գրել և հարցազրույցի գնալիս պատշաճ հագնվել։ «Հայկական PR ասոցիացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանն այդ երկու գործոնը չափազանց շատ է կարևորում աշխատանքի ընդունվելիս ։ Հայ երիտասարդները, մեծամասամբ, խնդիրներ են ունենում նշյալ երկու պահանջների դեպքում, համոզված է Ավետիսյանը։

Армянский робот танцует шалахо и народные танцы - Sputnik Արմենիա
Ռոբոտատաշինությունը հայկական դպրոցներում. ի՞նչ է սպասվում նրանց գալիք տարվա ընթացքում

«Մենք փոքրիկ հարցում էինք իրականացրել, թե ինչպիսի հագուստով են երիտասարդները ներկայանում գործատուին։ Պարզվել է, որ նրանք, հաճախ, իրենց լավագույն հագուստով են հարցազրույցի գնում, իսկ հիմնականում այդ լավագույնը տոնական հագուստն է»,– ասաց Ավետիսյանը։

Գործատուի հետ հանդիպման գնալիս, Ավետիսյանի խորհրդով, նախընտրելի է զուսպ և միագույն հագնվել։

Ինքնակենսագրականին էլ հայաստանցիները կցում են այնպիսի լուսանկարներ, որոնք, մեղմ ասած, զվարճալի են։ Ասենք, հաճախ են ուղարկում ծովափնյա լուսանկարներ ու սելֆիներ։ Անհրաժեշտ է խուսափել նման լուսանկարներից։

Մարքեթոլոգ, ինչպես նաև բանան ներկրող ընկերություններից մեկի տնօրեն Վահրամ Միրաքյանն ասում է` խնդիրը թաղված է բուհերում։ Այստեղ երիտասարդին չեն սովորեցնում պիտանի լինել գործատուին։

«Բուհերում ինֆորմացիա են տալիս, այլ ոչ թե գիտելիք։ Հաճախ ժամկետանց ինֆորմացիա են լցնում ուսանողների գլուխը և մտածում են, որ դրանով կարող են աշխատանքի անցնել, բայց պարզվում է, որ չեն կարող։ Օրինակ` ես նայում եմ դիմողի պոտենցիալ ունակություններին, երբ աշխատանքի եմ ընդունում, եթե դա տեսնում եմ, սկսում եմ նրա համար ներդրում անել, որ աճի»,– ասաց Միրաքյանը։

Հստակ հմտութություններ և պահանջներ են ներկայացնում «Արմենիա» ավիաընկերությունում։ Այդ պահանջներին կցում են նաև ճիշտ CV-ի օրինակներ։ Բայց արի ու տես, որ աշխատանք փնտրողներն ընտրում են հեշտ տարբերակը` կարճ ու արագ, նաև անփույթ շարադրում են իրենց մասին մի քանի տող և ուղարկում։

Соискатели заполняют анкеты. Архив - Sputnik Արմենիա
Քանի աշխատատեղ է փակվել Հայաստանում. պարզաբանում է ֆինանսների նախարարը

«Ամենազվարճալին մեզ ուղարկված ռեզյումեներից մեկն էր. երիտասարդը բոլոր նախադասությունները գրել էր հայատառ, բայց լատինատառ տրամաբանությամբ, օրինակ, «բարեվ դզեզ»։ Մինչև հիմա այդ դեպքը հիշում ենք և ծիծաղում։ Բացի այդ, գրում են, որ գերազանց տիրապետում են ռուսերենին և անգլերենին, մեկ էլ պարզվում է, որ ոչ թե գերազանց, այլ տարրական գիտելիքներ ունեն»,– ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Հայաստանում գործատուների 41 տոկոսը կարևորում է, թե որ բուհն են ավարտել ապագա աշխատակիցները։ Այնինչ, աշխատանքի ընդունվողների պոտենցիալը և մոտիվացիան մղվել են երկրորդ պլան` համապատասխանաբար 18 և 10 տոկոսով։ Այդ ուսումնասիրությունն անցկացրել է Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը։

«Ավելի շատ գնահատվում են գործնական հմտությունները, տեսական գիտելիքները և աշխատանքային փորձը` համապատասխանաբար 25, 24, 20 տոկոսով»,– հայտնեց ինստիտուտի աշխատակիցներից մեկը։

Այսօր լուրջ, իրենց հարգող  կազմակերպությունները ներկայացնում են միջազգային չափորոշիչներին համապատասխան պահանջներ։ Sputnik Արմենիայի զրուցակիցները միաբերան հաստատում են, որ աշխատանք փնտրողները ջանք չեն ներդնում այդ պահանջներին համապատասխանելու համար։

Իր ունակությունները չգերագնահատող, միաժամանակ, զարգացած ու համարձակ երիտասարդները Հայաստանում գործ ունեն։ Նրանց փնտրում են գործատուները։

Լրահոս
0