00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հանճարի «ամերիկյան երազանքը». գյուտարար Քեոնջյանի մի քանի կյանքերը

© Sputnik / Arpi BeglaryanЭдуард Кеонджян
Эдуард Кеонджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ գիտնական և գյուտարար Էդուարդ Քեոնջյանի մասին պատմում է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը:

Էդուարդ Քեոնջյանն ապրել է 90 տարի, իսկ այդ տարիներից գրեթե յուրաքանչյուրի մասին, բացառությամբ վաղ մանկության տարիների, կարելի է առանձին վեպ գրել: Նա այնպիսի ու այնքան բան է տեսել, որ բավարար կլիներ մի քանի կյանք ապրելու համար։ Քեոնջյանը մարմնավորել է «ամերիկյան երազանքի» վերացական հասկացությունը: Նա Ամերիկայում հայտնվեց առանց գրոշի, չտիրապետելով լեզվին, բայց դարձավ երկրի ականավոր գիտնականներից ու գյուտարարներից մեկը:

1909 թ-ին Թիֆլիսում բժշկի ընտանիքում ծնվեց Էդուարդը: Ուսման մեջ գերազանց չէր, բայց և վերջին աշակերտն էլ չէր: Նրան հետաքրքրում էր մորեղբոր` Համազասպի (Վիկտոր Համբարձումյանի հոր) գրադարանը, այո, այո, հենց մեր իմացած Համբարձումյանի:

Икорный магнат Армен Петроссян - Sputnik Արմենիա
«Խավիարի մեջ ծնվեցի, և քիչ էր մնում՝ խավիարի մեջ էլ մեռնեի». ինչպես հայը կայսրություն կառուցեց զրոյից

1922 թ-ին Թիֆլիսում սկսեց ռադիոկայան աշխատել, և դա շրջադարձային եղավ: Չգիտես որտեղից հայթայթելով բոլոր անհրաժեշտ դետալները` Էդուարդը ռադիոընդունիչ պատրաստեց, և երբ այն աշխատեց, երիտասարդ կոնստրուկտորը երջանկացավ, իսկ ծնողներն առանձնապես չուրախացան, որովհետև համոզված էին, որ իրենց որդին կժառանգի բժշկության հանդեպ ձգտումը։

Այնքան չուրախացան, որ երբ որդին Թիֆլիսի պոլիտեխնիկում մեկ տարի սովորելուց հետո որոշեց տեղափոխել Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտ, մայրը որդուն մի կոպեկ չտվեց ճանապարհի համար: 1928-ի ամռանը Էդվարդն ինքնուրույն հասավ Լենինգրադ, ընդունվեց և զուգահեռաբար աշխատեց քաղաքի կենտրոնական ռադիոկապի լաբորատորիայում, հոդվածներ գրեց ռադիոկապի մասին:

Քեոնջյանն ավարտելուց հետո ներգրավվեց արշավախմբի կազմում՝ ուսումնասիրելու Անդրբևեռաշրջանում ռադիոալիքների անցանելիությունը: Այստեղ առաջին անգամ դրսևորվեց գործի հանդեպ  նվիրվածությունը. Էդվարդըն աշխարհում ամեն ինչի մասին մոռանում էր, երբ սիրած գործով էր զբաղվում: Մի անգամ նա որոշեց, որ սարքավորման դիրքն անպայման պետք է փոխել։ Ցույց տվեց վարորդին իր ուզած տեղը: Վարորդն ինչ-որ բան ասաց, բայց Քեոնջյանը չլսեց։ Ուշքի եկավ, երբ տեսավ իր կողմ ուղղված ատրճանակը։ Վարորդը համատեղությամբ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի աշխատակից էր։ Պարզվեց, որ գիտնականը պահանջում էր մտնել Ֆինլանդիայի սահման, իսկ դրա համար ազատազրկում էր սպառնում: Խոշոր անախորժություններից նրան փրկեց ընկերը, կոնտր-ադմիրալ Բերգը, որը տնօրինում էր Կապի ինստիտուտը։ Նա կարողացավ Քեոնջյանին թաքցնել ինստիտուտում՝ հանձնարարելով շատ կարևոր և գաղտնի աշխատանք։

Գիտնականը բնակվում էր յոթսենյականոց բնակարանում, 23 օտար մարդկանց հարևանությամբ, սակայն այդ հանգամանքը չէր խանգարում, որ նա մեկը մյուսի հետևից գիտական աշխատանքներ հանձնի։ Սուոմիում շրջայց կատարելու հիշարժան փորձից հետո միաժամանակ նրա գլխին անընդհատ ճոճվում էր ձերբակալման սպառնալիքը: Մասնավորապես, այդ վախը նյութականացվեց այն ժամանակ, երբ ընտանիքը տեղափոխվեց քաղաք, և նրանք ավելի քան մեկ տարի տնային կալանքի տակ մնացին, առանց ապրուստի:

Եժովի փոխարեն եկավ Բերիան, Քեոնջյանին թույլ տվեցին դասավանդել Լենինգրադի էլեկտրատեխնիկական ինստիտուտում, «պաշտպանության» մասին էլ հրամայեցին մոռանալ։ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը նրա կողքին էր ուղիղ իմաստով` տան աշխատողի կերպարով, որը իշխանությունների հայրական խնամքով կցվել էր նրա ընտանիքին։ Քեոնջյանը նրան ամուսնացրեց ու ազատվեց այդ հոգսից, իսկ հետո շատ քաղաքավարի հրաժարվեց նոր թեկնածուներից։

Председатель совета директоров компании ABBYY Давид Ян - Sputnik Արմենիա
Հայուհու և չինացու որդին. ինչպես Դավիթ Յանի «խելահեղ» նախագծերը փոխեցին աշխարհը

Հետո եկավ շրջափակման փուլը։ Կինը որդու հետ մեկնեց սևծովյան քաղաք, իսկ Էդուարդը մնաց ու գոյատևեց բանվորի օրապահիկով, որ ստանում էր օրական 12 ժամ խլացուցչի վրա աշխատելով։ Այդ տարիներին մահվան դեպքերն անհաշվելի էին, Քեոնջյանն էլ ծանր հիվանդացավ։ Զգալով, որ վերջը մոտ է, խնդրեց տեղյակ պահել իր բարեկամ Կլարա Հոլմկվիստին: Նա անմիջապես արձագանքեց, բայց երբ եկավ էլեկտրատեխնիկական ինստիտուտ, նրան հայտնեցին, որ Քյոնջյանն արդեն մահացել է, ու նրան թաղել են տնից ոչ հեռու: Կլարան որոշեց գտնել գերեզմանը և ճանապարհին ձյան տակից դուրս ցցված ձեռք նկատեց, որի մատները կարծես շարժվում էին: Ձյան տակից հանեցին Քյոնջյանին ու տուն տարան։

Անհավանական պատահականությունը փրկեց նրան, և Էդուարդն այդ փաստն ընդունեց սթափությամբ ու հումորով և մոտ մեկ ամիս անց հայտնվեց ինստիտուտում։ Ավելի ուշ հայտնվեց տարհանվածների ցուցակում և հասավ Մինվոդի, որտեղ հանդիպեց կնոջն ու որդուն։ Մինվոդիից չհասցրեց հեռանալ. գերմանացիները պաշարեցին քաղաքը և գիշերվա կեսին նրան նստեցրին գնացքն ու ուղարկեցին Գերմանիա` Կոբլենցի մոտ գտնվող ճամբար։

Վառելու համար բերված գրքերի մեջ Քյոնջյանն իր գիրքը տեսավ։ Պարզվեց` ճամբարի պարետն էլ գրագետ մարդ է, որը հայտարարեց, թե չի թողնի նման մասնագետին ընկնել կոմունիստների ձեռքը։ Թեև տեղեկացրեց, որ կվերացնի Քյոնջյանի ընտանիքը, եթե Կարմիր բանակը շրջապատի ճամբարը:

Քյոնջյաններին հաջողվեց փախչել ու գնացք նստել, հասնել այն գոտուն, որը հսկում էին ամերիկացիները: Գերազանց հասկանալով, թե վերադարձի դեպքում հայրենիքում ինչ է իրենց սպասում, Քյոնջյանը դիմեց ամերիկյան հյուպատոսին` խնդրելով օգնել ԱՄՆ հասնել։ Թույլտվությունը տրվեց, բայց զգուշացրին, որ լեզուն չիմանալու և հարազատներ չունենալու պարագայում ԱՄՆ-ում հեշտ չի լինի։

Ամերիկյան հյուրանոցում 2 ամսով սենյակ վարձեց ու 50 դոլար տվեց՝ նախնական ծախսերի համար։ Սկզբում աշխատանքի անցավ ավտոլվացման կետում, ապա որպես գծագրող աշխատեց Westinghouse-ում, իսկ ավելի ուշ, երբ սովորեց լեզուն ու կարողացավ դրսևորվել  մասնագիտական ոլորտում, հրավեր ստացավ General Electric-ից։ Այնտեղ 1954 թվականին ստեղծեց աշխարհում առաջին փոքրածավալ ռադիոհաղորդիչը՝ ծխախոտի տուփի չափ, որը սնվում էր արեգակնային էներգիայով. հետագայում այն գնահատվեց որպես ԱՄՆ-ի գլխավոր ձեռքբերումներից մեկը: 4 տարում նա դարձավ 19 գյուտի հեղինակ ու համահեղինակ:

Հետո մշակեց հրթիռի կողային համակարգիչները, ինտեգրալի սխեմայի նախատիպը, լուսնի մոդուլները, «Ապոլլոն-II»-ի համար ստեղծված համակցված մոդուլները, աշխատեց NASA-ում ու ՄԱԿ-ում, ռազմական պայմանագրեր կնքեց։ Տարիներն անզոր էին այս մարդու դեպքում, և արդեն բավականին լուրջ տարիքում նա սկսեց զբաղվել հնագիտությամբ ու դարձավ Ամերիկայի հնագիտության ինստիտուտի անդամ։ Սա, իմիջիայլոց, Քեոնջյանի ձեռքբերումների շատ սեղմ ցուցակն է։

1999 թվականի օգոստոսին լրացավ նրա 90 ամյակը։ Օրը մեկնարկեց նախագահ Քլինթոնի շնորհավորական զանգով։

Իսկ սեպտեմբերին գիտնականը մահացավ։ Նա երբեք Հայաստանում չեղավ, բայց նրա դագաղի կողքին երկու դրոշ էր փողփողում. մեկը` ԱՄՆ-ի, մյուսը՝ անկախ Հայաստանի։

Նրա կյանքը մի ամբողջ վեպի է արժանի, և այդ վեպն, անշուշտ, չափազանց հետաքրքիր կլինի։ Որևէ մեկը մի օր անպայման կգրի այդ վեպը։

Լրահոս
0