00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը «Վայրի Արևմուտք» է. փորձագետը՝ բանկերի վրա իրականացված հաքերային հարձակումների մասին

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցИнформационные технологии
Информационные технологии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական բանկերը տուժե՞լ են Silence հաքերային հարձակումից. Մեկնաբանում է տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայկական ՏՏ մասնագետները բարձր որակավորում ունեն, բայց հաքերային հարձակումների ժամանակ բացակայում են համախմբված գործողությունները: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Իրավիճակն ընդհանուր առմամբ հիշեցնում է «Վայրի Արևմուտքը». նման իրավիճակներում հայ մասնագետների շարքում քաոս է տիրում, կարծում է Մարտիրոսյանը:

Վահրամ Փիրջանյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փիրջանյան. «Կանադան ներդրումներ կանի հայկական ՏՏ ոլորտում»

«Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ընկերությունը Ռուսաստանի, Հայաստանի և Մալայզիայի բանկերի վրա նախօրեին նոր թիրախային կիբեռհարձակում է արձանագրել: Գրոհը ստացել է Silence անվանումը: Փորձագետները պարզել են, որ առաջին ալիքը եկել է դեռ 2017թ-ի հուլիսին և շարունակվում է մինչև հիմա:

Մարտիրոսյանի խոսքով՝ տեղեկություններ չկան` հայկական ֆինանսական հաստատություններն այդ հարձակման հետևանքով տուժել են, թե ոչ:

««Կասպերսկու լաբորատորիայի» նման ընկերությունները բավական հաճախ ֆիքսում են տարբեր կազմակերպությունների կամ պետական հաստատությունների վրա հարձակումները, բայց Հայաստանը նման իրավիճակներում շատ հազվադեպ է բարձրաձայնում այդ մասին», — ասաց փորձագետը:

Նրա խոսքով` Հայաստանում ընդունված չէ հաքերային հարձակումների մասին տեղեկություն հրապարակել, հատկապես եթե հարձակումն ուղղված է լինում ֆինանսական կազմակերպություններին:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանում պաշտպանվա՞ծ է արդյոք կորպորատիվ բիզնեսը վիրուսային հարձակումներից, մեդիափորձագետը նշեց, որ տվյալ դեպքում խոսքն այսպես կոչված թիրախային հարձակման մասին է, երբ հաքերները չեն սահմանափակվում լայն լսարանին վիրուսների և ֆիշինգային հաղորդագրություններ տարածելով, այլ աշխատում են կոնկրետ կազմակերպության դեմ:

«Այսինքն հաքերները երկար ժամանակ հետևում են տեղեկատվական հոսքերին, բացահայտում առավել խոցելի կետերը, խոցելի աշխատողներին և այլն: Նույնիսկ լավ պաշտպանված կազմակերպությունների համար բավական բարդ է դիմակայել այդ գրոհներին», — ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը ապրիորի պաշտպանված է, քանի որ մեր կազմակերպություններից խոշոր «ավար» տանել չի հաջողվի. տանելու բան չկա: Բայց մյուս կողմից, ըստ փորձագետի, կիբեռհանցագործությունները նոր մասշտաբների են հասել:

«Դրա հետ կապված՝ չարագործներն արդեն հարձակվում են ոչ միայն խոշոր թիրախների, այլ նաև Հայաստանի նման փոքր երկրների վրա: Այդ առումով շատ բարդ է խոսել այն մասին, թե որքանով է մեզ մոտ ամեն ինչ պաշտպանված: Առաջին հերթին, մենք հարձակումների մասին տեղեկատվություն քիչ ունենք: Ոչ ոք չի բարձրաձայնում՝ ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ մասնավոր ընկերությունները: Երկրորդ` երկրում չկան մասնագիտացված կազմակերպություններ, որոնք կզբաղվեին մոնիտորինգով, կպատրաստեին հաշվետվություններ երկրում տիրող իրավիճակի մասին: Այսինքն, Հայաստանում չկա համակարգող կենտրոն, որը կարող էր իրազեկել և հետազոտություններ անցկացնել», — ավելացրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Любительский турнир по пейнтболу среди ИТ компаний Армении - Sputnik Արմենիա
Փեյնթբոլ` մրցակցություն ու ադրենալին. ուժերը չափում են ՏՏ ոլորտի մասնագետները

Փորձագետի կարծիքով՝ բավական բարդ է գնահատել, թե որքանով է Հայաստանը խոցելի՝ հաշվի առնելով այդ ամենը:

«Կան մասնագետներ, բայց ենթակառուցվածք չկա: Մեզ մոտ «Վայրի Արևմուտք» իրավիճակ է. երբ խառնաշփոթ էր տիրում, ինչ-որ մեկը հանցագործներին էր բռնում, մարշալներն իրենց գործերով էին զբաղվում, բայց միասնական համակարգ չկար», — նշեց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ Silence հաքերային հարձակման յուրահատկությունն այն է, որ չարագործները գտնում են թիրախ, հսկում այն և այնուհետև գործընկերներին ուղարկում ֆիշինգային նամակներ:

Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նման գրոհներ կարող են կազմակերպել միայն ուսուցում անցած մասնագետները:

Լրահոս
0