Չորս տարեկան Էլբրուսն ապացուցեց, որ փղերն էլ կարող են թռչել ամպերից վերև: Նա Երևան եկավ առաջին ձյան հետ: Լինելով հավերժ ձնապատ լեռան անվանակիցը՝ հնդկական փղիկն իր ցրտակայուն հատկությունները դեռ Մոսկվայի կենդանաբանական այգում էր ցուցաբերել: Այնտեղ 1997 թ. հոկտեմբերի վերջին,արդեն իսկական ձմեռ էր:
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն այդ ժամանակ աշխատել է որպես NTV- ի թղթակից Հայաստանում և ականատես է եղել, թե ինչպես է փղիկին բեռնաթափել ինքնաթիռից և տեղափոխել քաղաքային կենդանաբանական այգի: Մոսկվայի կենդանաբանական աշխատակիցներին պետք եկավ երեք ամիս, որ փղիկին քշեն դեպի վանդակ: Նրանց օգնության եկան մասնագետներ Ամերիկայի Սան Դիեգոյից, իսկ արդեն Երևանում փղիկը երկար ժամանակ չէր ցանկանում դուրս գալ իր ժամանակավոր տնակից: Հայտնվելով նոր մեծ վանդակում՝ նա առաջին հերթին լոգանք ընդունեց, սուզվեց լողավազանը:
НТВ-ի «Ժամանակի մեքենան» նախագծի հետ համատեղ մենք ներկայացնում ենք ռեպորտաժ փղի՝ Մոսկվայից Երևան ուղևորության մասին: Ժամանակ առ ժամանակ Sputnik Արմենիա պորտալում տեսագրության միջոցով հնարավոր կլինի կրկին դառնալ 1996-2001 թվականներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների և արտասովոր երևույթների ականատեսը, որոնք պահպանվել են Դմիտրի Պիսարենկոյի արխիվում: