00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նազարյանը հուսադրեց. ՀՀ–ԵՄ համաձայնագրի վերաբերյալ միայն տեխնիկական հարցեր են մնացել

© Sputnik / Asatur YesayantsКарен Назарян
Карен Назарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաձայնագիրն արդեն թարգմանվել է 23 լեզուներով, մնում է միայն ԵՄ մասնակից երկրների միջև ներպետական համաձայնության գալ։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Եվրամիությունն անում է ամեն բան, որպեսզի ՀՀ–ԵՄ համաձայնագիրը ժամանակին ստորագրվի, CORLEAP–ի ընթացքում Երևանում լրագրողներին ասաց ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանն ու ԵՄ–ն, հավանաբար, չեն հասցնի Համաձայնագիրը ստորագրել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։

Глава МИД Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. ՀՀ-ԵՄ համագործակցության կարևոր հարցերից մեկը վիզայի ազատականացումն է

«Ես կարող եմ հավաստիացնել, որ ԵՄ–ի կողմից բոլոր միջոցները ձեռնարկվում են, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվի։ ԵՄ երկրներն ու ղեկավարությունը նպատակաուղղված ջանքեր են գործադրում այն կյանքի կոչելու համար», – ասաց Սվիտալսկին` ավելացնելով, որ լավատեսորեն է տրամադրված։

Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանն իր հերթին նշել է, որ Համաձայնագիրն արդեն թարգմանված է 23 լեզուներով, մնացել է միայն որոշակի տեխնիկական հարցեր լուծել։

«ԵՄ անդամ երկրներում Համաձայնագիրը պետք է ներպետական ընթացակարգեր անցնի, որոնք տարբերվում են միմյանցից։ Տեխնիկական հարցեր են մնացել», – ասաց Նազարյանը։

Այն հարցին, թե արդյոք երկրները կհասցնեն սահմանված ժամկետում ավարտել ամեն ինչ, Նազարյանը դժվարացել է պատասխանել, սակայն հույս է հայտնել, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի։

Նազարյանը նաև նշել է, որ դժվար թե ԵՄ երկրներից ինչ-որ մեկը դեմ հանդես գա, քանի որ Համաձայնագիրը նախնական հավանություն է ստացել ԵՄ–ի շրջանակներում։

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը Եվրամիության հետ ասոցացման հեռանկար էր նախատեսում։ Ծրագրվում էր, որ Երևանը ԵՄ-ի հետ ասոցացման ու ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագիրը կստորագրի 2013 թվականին, Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովի ժամանակ, սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց, որ մտադիր է Մաքսային միությանն անդամակցել ու մասնակցել եվրասիական ինտեգրմանը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ 2015 թվականի հունվարին։

2015  թվականի հոկտեմբերի 12-ին, Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող նիստի ընթացքում ԵՄ-ն լիազորեց Եվրոպական խորհրդին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ համաձայնագրի վերաբերյալ, որը կփոխարինի ԵՄ-ի ու ՀՀ համագործակցության մասին համաձայնագիրը։

Հայաստանը հույս ունի ստորագրել պայմանագիրը Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում։

Լրահոս
0