00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը ջրից չոր դուրս գալու վարպետ են. մերոնց առանձնահատկություններն`ըստ PR մասնագետի

Բաժանորդագրվել
Հայերը միշտ էլ առանձնացել են իրենց հումորով, խառնվածքով ու «ամենօրյա» սովորույթներով, որոնք ոչ բոլոր ժողովուրդներին են բնորոշ։ «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը խոսել է հայերի սովորույթների մասին:

Անի Լիպարիտյան, Sputnik.

Հայերը միշտ տարբերվել են ջրից չոր դուրս գալու և քարից հաց քամելու ունակությամբ, կարծում է «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը։

Նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոսել է հայերի ամենահետաքրքիր ու նրանց ամենաբնորոշ սովորությունների մասին, որոնք, ըստ նրա, սերնդեսերունդ փոխանցվում են գենետիկորեն։

Սուրճի հանդեպ սեր

Հայ Կիրակոսյանը համամիտ է, որ հայերի շատ են սիրում սուրճ խմել։

День независимости отметили в Армении - Sputnik Արմենիա
Հայկական ազգանունը փրկեց հրեաներին, և ինչու է հայերի ազգանունը վերջանում «յան»-ով

«Ես էլ եմ սուրճ սիրում, բայց պետք է ասել, որ հայերի մոտ այդ սովորությունը համեմատաբար նոր է ձևավորվել։ Մենք տեղեկություններ ունենք, որ ժամանակին մեր նախնիներն  առավոտյան տարբեր խոտաբույսերի թուրմ են խմել, որը որոշակի առույգացնող ու կազդուրիչ դեր է ունեցել»,– ասաց նա։

Սև հագուստի հանդեպ սեր

Սպեցիֆիկ «սերը» սևի հանդեպ հատկապես նկատելի էր անցյալ դարի 90-ականներին: «Սգո» ոճի հանդեպ հատուկ թուլություն էին ցուցաբերում երիտասարդ տղաները: Դրա համար, ըստ Հայկի, բավական օբյեկտիվ պատճառներ կային, քանի որ այս ժամանակահատվածն իսկապես կարելի է հայ ժողովրդի համար «սև» անվանել:

«Այս ամենն արտացոլվում էր ոչ միայն ներքին հոգեվիճակի, այլև արտաքի վրա` սև հագուստ, մորուք և ոչ միայն: Դա հոգեբանական վիճակի արտացոլումն էր: Բայց վերջին տարիներին այս միտումը նվազել է», — կարծում է Sputnik Armenia-ի զրուցակիցը:

Այսօր ոտքից գլուխ սև հագնված երիտասարդների հազվադեպ կարելի է հանդիպել, իսկ այս գունեղությունը հաճելի է աչքին և գեղեցիկ:

Բայց կա մեկ «բայց», ռուսաստանցի հայերը դեռևս սիրում են 90–ականներին հարիր սև հագուստ կրել:

«Ի դեպ, մեկ հետաքրքիր դիտարկում ևս: 90-ական թվականներին հայրենիքը թողած որոշ հայեր, այդպես էլ անցյալում են «մնացել»:  Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ հայերի մասին», — ասաց Հայկը:

Հայերը բարձր են խոսում

Այս սովորությունը պայմանավորված է նրանով, որ շատ հայեր չգիտեն լսել,  հեռու են երկխոսության մշակույթից: «Բարձրախոսներն» այն մարդիկ են, ովքեր նույնիսկ չեն լսում զրուցակցին, կարծում է Հայկը:

Артак Сергоян - Sputnik Արմենիա
Ախ, այդ աղմկոտ հայերը, կամ ինչու՞ են բելգիահայերը «բախվում» ոստիկանության հետ

«Եթե այդ մարդիկ ունենային լսելու ունակություն, ապա պետք չէր լինի  ձայն բարձրացնել: Հաճախ կարելի է տեսնել միաժամանակ խոսող 4-5 մարդու: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է խոսել և հազվադեպ է գոնե մեկը ուզում լսել: Ինչքան շատ մենք սովորենք լսել, այնքան քիչ կգոռանք զրույցի ընթացքում», — ավելացրեց նա:

Մի մոռացեք, որ մենք իսպանացիների և իտալացիների պես տաքարյուն ենք,  այնպես որ բարձրաձայն խոսելը և ակտիվ ժեստիկուլյացիան նորմալ է, համարում է Կիրակոսյանը: Նա նաև հիշեցրեց հայոց «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսներից մեկին` Ձենով Օհանին:  Նա ստիպված էր ինքն իրեն և ընտանիքի անդամներին փաթաթել մորթիներով, որ նրանց ականջները չպայթեն իր գոռգոռոցից:

Սեր ուտելիքի հանդեպ

Եվս մեկ զվարճալի սովորություն կարելի է  համարել սննդի հանդեպ սերը: PR մասնագետը կարծում է, որ հայերը մինչ այսօր շատ են ուտում: Ավելին` կան մարդիկ, հատկապես գյուղական վայրերում, որոնք կարող են իսկապես վիրավորվել, եթե հյուրը ափսեն չի դատարկում:

Բայց սա էլ իր բացատրությունն ու նախապատմությունն ունի: Հայերը անգամ հյուրասիրության աստված ունեին, ինչը հազվադեպ է պատահում այլ դիցարաններում: Հին ժամանակներից հայերը հատուկ հարգանքով  են վերաբերվել սննդին:

Լրահոս
0