00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ազգանունը փրկեց հրեաներին, և ինչու է հայերի ազգանունը վերջանում «յան»-ով

© Sputnik / Asatur YesayantsДень независимости отметили в Армении
День независимости отметили в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչո՞ւ է հայերի ազգանունը վերջանում «յան»-ով, և ինչպե՞ս պատահեց, որ հայկական ազգանվան հայտնի վերջածանցը փրկեց հրեաներին ցեղասպանությունից։ Պարզվում է, որ շատ հրեաներ իրենց կյանքի համար պարտական են հայերին ու հայկական ազգանվանը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Աշխարհի որ ծայրում էլ լինես, ասում ես ազգանունդ, և անմիջապես պարզ է դառնում` ծագումով հայ ես։ Իհարկե, կան պատահականություններ։ Ասենք, ուկրաինացիների կամ իրանցիների մոտ երբեմն հանդիպում են «յան» վերջածանցով ազգանուններ, բայց նրանք որևէ կապ չունեն հայերի հետ։ Այլ է հրեաների դեպքում։ Մշակութաբան և ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց իր ուսումնասիրության մասին` ֆաշիզմի տարիներին շատ հրեաներ են փրկվել` ձևացնելով, թե հայ են։

«Հրեաներ են եղել, որ հետապնդումից խուսափելու համար հայկական ազգանուններ են վերցրել։ Հայերը համարվում էին մշակութաստեղծ ռասա և մեծ հարգանք էին վայելում»,-պատմեց Մարգարյանը։

Իսկ որտեղի՞ց է եկել հայերի ազգանվան «յան» վերջածանցը։ Տարբեր հիշատակումների համաձայն` այդ վերջածանցը կրել է պատրիարխալ բնույթ և ուղղակիորեն ցույց է տվել ոչ թե ազգի, այլ ինչ-որ խմբի կամ ընտանիքի պատկանելությունը։

Ասենք` Պետրոսյան, որը հուշում էր տոհմի մեծի անունը` Պետրոս։ Եղել են նաև դեպքեր, երբ անձն ունեցել է երկու ազգանուն, օրինակ` Հակոբ Պետրոսյան-Պողոսյան։ Պետրոսը եղել է այդ մարդու հայրը, իսկ Պողոսը` տոհմի մեծը։

Вид города Бухареста - Sputnik Արմենիա
Ռումինիայում ապրող հայերից շատերը հրաժարվում են հայ կոչվել

«4-5-րդ դարերի հիշատակումներ կան, որոնք հիմնականում վերաբերում են «Գահանամակ» կոչվող փաստաթղթին։ Այնտեղ խոսվում է իշխանական տարբեր տոհմերի մասին, որոնց ազգանունները վերջանում են «եանց»-ով։ Երբ վերջին «ց» տառը սղվեց, մնաց «եան»-ը, որն էլ վերջում դարձավ «յան»»,- ասաց մշակութաբանը։

Հիմա էլ որևէ ընտանիքի կամ տոհմի մասին պատմելիս խոսակցական ձևերում օգտագործում են «ենց»-ը։ Այսօր Հայաստանում հանդիպում են նաև «ունց» վերջածանցով ազգանուններ` Բակունց, Դոլունց և այլն։ Դրանք առավել շատ տարածված են Սյունիքի մարզում։ Այնուամենայնիվ, «յան» վերջածանցը մնում է գերիշխող։

Հատկապես 19-րդ դարում մեծ տարածում ստացան «յան» վերջածանցով ազգանունների պաշտոնական գրանցումները։ Հին և միջին դարերում ազգանուն կրել են միայն ազնվական ընտանիքները։ Հասարակ մարդկանց, ռամիկների շրջանում նույն անունն ունեցող մարդկանց զանազանել են հայրերի անուններով, օրինակ՝ Ռուբենի որդի Արմենը կամ Ռուբենենց Արմենը և այլն։ Այսօր գործող կարգի համաձայն՝ քաղաքացին ցանկության դեպքում կարող է փոխել իր անունն ու ազգանունը։

Լրահոս
0