00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը կփրկի յուրայիններին. սիրիահայերի դժոխքի յոթ պտույտը, կամ Սիրիան կրակի մեջ է

© AFP 2024 / KAREN MINASYANСирийские армяне в аэропорту "Звартноц"
Сирийские армяне в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիական հակամարտության ամենասկզբից մինչև օրս Հայաստանն ապաստան է տրամադրել ավելի քան 22 հազար սիրիացի փախստականի։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան։

Սիրիայի ճգնաժամը և դրա հետևանքով սկսած պատերազմը անդրադարձել են Հայաստանի և հայերի վրա այնպես, ինչպես, հավանաբար,  ռազմական գործողությունների կիզակետում հայտնված տարածաշրջանի և ոչ մի այլ երկրի վրա: Այն փաստը, որ Սիրիայում բնակվող ավելի քան 90 հազար հայ վերջին վեց տարիների ընթացքում ամբողջ աշխարհով մեկ ցրված փախստական դարձավ, վկայում է ողբերգության մասշտաբների, ինչպես նաև այն մասին, թե ինչ ապրեցին երկիրն ու այնտեղ տասնամյակներ, դարեր շարունակ բնակվող և այդ երկիրը հայրենիք համարող մարդիկ:

Помощь беженцам из Сирии в Армении - Sputnik Արմենիա
Հայաստանը սիրիացի փախստականներին ապաստան տալու պատրաստ երկրների եռյակում է

Պաշտոնական տվյալների համաձայն` շուրջ 22 հազար սիրիահայեր ապաստան գտան իրենց պատմական հայրենիքում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակչությունն, ինքնին, մոտ 3 միլիոն է, դա իսկապես մեծ թիվ է: Թուրքիայից և Գերմանիայից հետո մեր երկիրն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում Սիրիայից ընդունած փախստականների թվով:

Պետությունը և ժողովուրդը հնարավորության սահմաններում օգնեցին իրենց հայրենակիցներին՝ ինչով կարող էին: Անշուշտ, ավելի շատ էր պետք աջակցել: Դա վերաբերում է ինչպես Հայաստանի կառավարությանը, այնպես էլ համաշխարհային հանրությանը: Նույն Եվրոպան, օրինակ, Թուրքիային միլիարդավոր սուբսիդիաներ տրամադրեց մի քանի միլիոն սիրիական փախստականների ժամանակավոր կացարաններ տալու համար:

Հետաքրքիր է, որ որոշ սիրիահայեր, որոնք տուն ու աշխատանք գտան Հայաստանում, այդուամենայնիվ, մտածում են վերադառնալու մասին։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որին մեր այնտեղի հայրենակիցները շատ են սիրում, հաղթեց, և շանս կա, որ երկիրը կվերականգնվի: Եվ հայերը պատրաստ են իրենց ներդրումն ունենալ այդ վերականգնման գործում:

Лагерь обучения боевиков ИГИЛ. Архивное фото - Sputnik Արմենիա
Գրոհայինների արտահոսք ԻՊ-ի Ռաքքայից դեպի Արցա՞խ

Փաստորեն, Սիրիայի ճգնաժամն այդ բազմաչարչար երկրի բնակիչներին դժոխքի յոթը շրջաններով պտտեցնելով, վերադարձրեց այնտեղ, որտեղից սկսել էր՝ նավթին և գազին, որոնց, այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմությունը» ցանկանում էր տիրանալ: Եվ հանուն դրա վերջին 6-7 տարիների ընթացքում այնպիսի բաներ արեց, որոնց համար դեռ, հավանաբար, կզղջա: Երբ ռազմական գործողությունները կավարտվեն, և համապատասխան ծառայությունները կսկսեն հետաքննել այն հանգամանքը, թե ո՞վ, ինչպե՞ս և ինչի՞ համար էր աջակցում իսլամական պետությանը, «Ջեբհաթ ան–Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին (կազմակերպություններ, որոնք արգելված են Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում), նրանց զենք ու զինամթերք մատակարարում, ապահովում տեղաշարժը, ապա մի շարք հետաքրքիր բաներ ի հայտ կգան:

Պատերազմի հիմքում նավթն ու գազն են, ինչպես և սպասվում էր

Օրինակ, ընդամենը օրեր առաջ կրկին հարձակում էր իրականացվել ԻՊ պահեստների վրա (Ռաքայում և նրա մերձակայքում), որտեղ զենքի մեծ քանակություն կար: Ո՞վ էր այդ զենքը մատակարարում ահաբեկիչներին: Ինչո՞ւ է շատ դեպքերում այնպես ստացվում, որ ԻՊ–ի ներկայացուցիչները և մյուս ջիհադականները, հիմնականում, կռվում են ՆԱՏՕ-ի երկրներում արտադրված զենքով: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կստանանք ռազմական գործողությունների ավարտից հետո:

Իսկ այն, որ Սիրիայի տարածքում ռազմական առճակատման վերջին և վճռական փուլն է սկսվում, այդ մասին, հավանաբար, նույնիսկ խոսել պետք չէ: Վերջին օրերին Բաշար Ասադին հավատարիմ մնացած սիրիական բանակը կարողացավ անցնել Եփրատի ձախ ափն և այսօր արդեն, ինչպես պնդում է ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, ԻՊ–ի ներկայացուցիչները վերահսկում են ինքնիշխան Սիրիայի ամբողջ տարածքի ընդամենը 5 տոկոսը:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ռաքքայի ազատագրումը սարերի հետևում չէ

Օրերս ԻՊ–ի հսկողության տակ գտնվող վերջին խոշորագույն սիրիական բնակավայրի վրա գրոհ է սպասվում: Դա Իրաքի սահմանին գտնվող Աբու Քամալի քաղաքն է, որտեղից, ինչպես վկայում են տեղական աղբյուրները, ջիհադականների ղեկավարությունն արդեն դուրս է բերում սեփական ընտանիքներն ու գույքը:

Սակայն, նույնիսկ Աբու Քամալի գրավումից հետո չի լինի խոսել երկրի տարածքի ազատագրմանն ուղղված ռազմական փուլի ավարտի մասին: Այժմ ռուսական ՕՏՈՒ հետախուզությունը հայտնում է, որ ԻՊ–ի գրոհային խմբերը հարձակում են նախապատրաստում, թեև փոքրիկ, սակայն լոգիստիկայի տեսանկյունից շատ կարևոր` Մարատ բնակավայրի վրա:

Կարծում եմ՝ նախապես հարձակման մասին իմանալով, Դամասկոսի ենթակայության տակ գտնվող զորքերը ռուսական ՕՏՈՒ–ի և Իրանից կամավորական ջոկատների աջակցությամբ հետ կմղեն այդ հարձակումը, բայց հետո պետք կլինի մտածել այն մասին, թե որտեղ ջիհադականները օգնություն ստացան ամենաանհարմար պահին: Մի՞թե հերթական անգամ Ռաքքայի մերձակայքում ահաբեկիչների հետ այդ նույն «չափավոր» ջոկատների և քրդական զորքերի միջև գործարք է տեղի ունեցել, և նրանց պարզապես ազատել են շրջապատված քաղաքից և թույլ տվել միանալ այն ուժերին, որոնք դեռ գործողություններ են իրականացնում սիրիական կանոնավոր բանակի դեմ։

Դավաճանություններ և գործարքներ մարտի դաշտում

Որ հենց այդպես էլ եղել է՝ ոչ ոք արդեն չի կասկածում: Համենայնդեպս, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս լեզվի սայթաքում թույլ տվեց՝ ասելով (թեև, դժվար դա լեզվի սայթաքում լիներ), որ «չափավոր» ջոկատների և քրդերի գործողությունները վերահսկող ամերիկացիներն այդքան էլ տրամաբանական չեն վարվում: Եվ հետախուզությունն էլ բազմիցս զեկուցել է, որ ահաբեկչական խմբավորումները հանգիստ, առանց կրակոցների անցնում են Ռաքքան շրջապատող արգելապատնեշները, խուսափում են ռազմական բախումներից և օգնության են հասնում այն ջիհադական ջոկատներին, որոնք փորձում են կասեցնել Սիրիայի բանակի հարձակումը Եփրատի ձախափնյա շրջանների վրա:

Карикатура. На складе ИГ в Сирии нашли новейшее оружие НАТО - Sputnik Արմենիա
Ո՞ւմ է ուղղված ՆԱՏՕ–ի զենքը. պատասխանը գիտի ԻՊ–ն

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ճիշտ է, դրան ի պատասխան ասել է, որ Արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ամերիկյան հրամանատարությունը ոչ մի դեպքում որևէ նպատակ, բացի Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, չի հետապնդում, սակայն նման ձևակերպումն, առնվազն, համոզիչ չի հնչում։ Դժվար ամերիկացիներին հաշվետու «չափավորները» գործարքի մեջ մտնեին ԻՊ ահաբեկչական խմբավորումների հետ` շրջանցելով իրենց արևմտյան վերահսկողներին: Այնպես որ, այս ամենը ևս պետք է հասկանալ այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքն ավազակախմբերից ու ահաբեկչական խմբավորումներից ամբողջովին ազատագրված կլինի։

Ճիշտ նույնքան, որքան պետք է պարզել ու հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ԻՊ ջոկատներն առանց մարտի քուրդ խմբավորումներին հանձնեցին ամենախոշոր Ալ-Օմարի հանքավայրը հենց այն ժամանակ, երբ սիրիական կանոնավոր բանակը նրանից ընդամենը մի քանի կիլոմետրի վրա հայտնվեց։ Բացի այդ, Ալ-Օմարի հանքավայրը գրավեցին հենց այն քուրդ ջոկատները, որոնք դրանից մի քանի օր առաջ Ռաքայի վերջնական ազատագրման մասին հայտարարեցին։

Լեզուս չի պտտվում ասել, որ քրդական մարտական ջոկատներն այնքան արագ են գործել, որ հաշված օրերի ընթացքում հասցրեցին զինյալներից ազատել ինչպես Ռաքքան, այնպես էլ Սիրիայի ամենախոշոր նավթային պլատֆորմը: Այն պլատֆորմը, որն, ըստ էության, ԻՊ–ին լուրջ գումարներ է տրամադրել զինված խմբավորումներին զենք ու զինամթերքով ապահովելու համար:

Ինչի՞ մասին է խոսքը, եթե հայտնի է, որ Ալ-Օմարն ԻՊ–ի ահաբեկիչներին օրական շուրջ 25 հազար բարել նավթ էր տալիս: Կոպիտ ասած՝ շատ-շատ: Այդ գումարով նույնիսկ հիմա կարելի էր սպառազինել Սիրիայի տարածքում գտնվող բոլոր ահաբեկիչներին: Անտարակույս, գործարք է եղել, և այդ գործարքի վերահսկողն, ինչպես և սպասվում էր, արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ամերիկյան ղեկավարությունն էր:

Ամերիկացիների նոր ռազմավարությունը` Սիրիայի «չափավորների» հենքով անջատողականության ստեղծում

Եվ այստեղ մենք գալիս ենք այն մտքին, որ ԱՄՆ-ը, փորձելով փախչել տարածաշրջանում ամբողջական քաղաքական պարտությունից, ամեն ինչ անում է, որպեսզի մասնատի Սիրիան և գոնե տարածքի մի մասը դուրս բերի Դամասկոսի վերահսկողությունից:

Չէ՞ որ այնպես է ստացվում, որ Ասադին գահընկեց անել չհաջողվեց, ինչպես նաև չհաջողվեց միջանցք բացել Սաուդյան Արաբիայից և Քաթարից նավթի ու գազի արտահանման համար դեպի Իսրայել, չհաջողվեց նաև Իրանը կտրել Գոլանի բարձունքներից մինչև ցամաքային ճանապարհ… Այդ պատճառով էլ փոխում են ամերիկացիներն իրենց ծրագիրը:

Корабли ВМФ РФ запустили крылатые ракеты Калибр - Sputnik Արմենիա
«Ադմիրալ Էսսեն» ֆրեգատի հրթիռները հարձակվել են ԻՊ օբյեկտների վրա

Սիրիայում այժմ նրանք փորձում են ստեղծել արդեն ոչ թե ահաբեկչական խմբավորումներ, այլ այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմության» և քրդերի հակազդման առանձին օջախներ, որոնց շարքերում լուրջ աշխատանք է տարվում Դամասկոսից անկախ տեղական ինքնակառավարման մարմիններ ստեղծելու ուղղությամբ: Փաստորեն, ամերիկացիների նոր մարտավարություն է նկատվում: «Չափավոր ընդդիմադիրները», որոնք փորձում էին Ասադին գահընկեց անել, այժմ վերածվում են պարզապես անջատողականների, որոնք փորձելու են Դամասկոսից նավթով և գազով հարուստ տարածքներ «զավթել»:

Եվ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հենց դա էր բավական թափանցիկ ակնարկում Թիլերսոնի հետ զրույցում՝ խոսելով այն մասին, որ նա տվյալներ ունի ինքնիշխան Սիրիայի տարածքում տեղական խորհուրդների ստեղծման վերաբերյալ: «Դա չի կարող չմտահոգել մեզ»,– ասել էր Լավրովը:

Այնպես է ստացվում, որ այժմ ԻՊ–ի նկատմամբ Դամասկոսի տարած հաղթանակից հետո Սիրիայում երկրի տարածքային ամբողջականության համար մղվող պայքարի նոր փուլ է սպասվում։ Եվ կուզեի հուսալ, որ այս պայքարը կավարտվի առանց զոհերի, որ բանակցություններ կլինեն սեղանի շուրջ, նավթային և գազային դաշտերի համար (որոնք Արևմտյան դաշինքի որոշ կառույցներ ցանկանում են զավթել Սիրիայի օրինական ղեկավարությունից) ռազմական գործողություններ չեն լինի:

Լրահոս
0