00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սիրիացի փախստականներին ապաստան տալու պատրաստ երկրների եռյակում է

© Sputnik / Asatur YesayantsПомощь беженцам из Сирии в Армении
Помощь беженцам из Сирии в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ընդգրկվել է այն երկրների եռյակում, որոնք պատրաստ են օգնության ձեռք մեկնել փախստականներին։ Այդ են վկայում «Ավրորա» մարդասիրական ցուցիչի շրջանակում 12 երկրում անցկացված հարցման արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի, Քենիայի և Արգենտինայի քաղաքացիներն ավելի պատրաստակամ են փախստականներին օգնելու հարցում։ Այսպիսին են «Ավրորա–2017» մարդասիրական ցուցիչի արդյունքները, որն անցկացրել է «Ավրորա» ոչ կոմերցիոն կազմակերպությունը։

Հարցման համաձայն` փախստականներին ապաստան տալու ամենաքիչ ցանկություն ունեն հարուստ երկրները։

«Մեր հետազոտության շրջանակում պարզել ենք, որ առավել ապահովված երկրներն ավելի քիչ են ձգտում օգնել փախստականներին։ Հայաստանի, Քենիայի և Արգենտինայի քաղաքացիները հակառակը` պատրաստ են աջակցել նրանց», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց 100 LIVES և Aurora Prize նախագծերի ղեկավար Արման Ջիլավյանը։

Հայաստանն արդեն ընդունել է 15 հազար փախստականի Սիրիայից։ Համաշխարհային չափանիշներով սա մեծ թիվ չէ, բայց փոքր երկրի համար լուրջ ցուցանիշ է։

Ջիլավյանի խոսքով` Մարդասիրական ցուցիչի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդներն ավելի բաց են մարդասիրական նախագծերին մասնակցելու համար։ Ընդհանուր առմամբ մարդիկ հոգնել են վատ նորություններից, նրանք ուզում են մեկուսանալ ու այլևս չլսել ուրիշների խնդիրների և ցավի մասին։ Պակասել է վստահությունը իշխանությունների և միջազգային կազմակերպությունների նկատմամբ։ Մարդասիրական շարժումներին մասնակցելու պատրաստակամություն են հայտնում կրթված և իրազեկ քաղաքացիները։

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Վարդանյան. ««Ավրորան» մեկօրյա ակցիա չէ, այլ՝ ամենօրյա աշխատանք»

«Ավրորայի» ներկայացուցիչները հետազոտություն են անցկացրել Հայաստանի քաղաքացիների և սփյուռքահայերի շրջանում։

Ջիլավյանը նշեց, որ այսօր հայերը, որոնք վերապրել են Ցեղասպանությունը, լաց չեն լինում և պատրաստ են օգնել ուրիշներին և դրանով կարելի է միայն հպարտանալ։ «Ավրորան» հարուստ երկրներին հավասարվելու այցեքարտ ու անցաթուղթ է տալիս Հայաստանին։

«Եթե մենք պատկերացնենք մի մեծ երկար սեղան, որի շուրջ ամեն երկիր ներկայացված լիներ միայն մի բանով, ինչը տվյալ պահին անում է աշխարհի համար, ապա այն պարգևը, որով այդ սեղանի շուրջ կներկայանար Հայաստանը, «Ավրորա» մրցանակն է։ Սրանով Հայաստանը լավ գործ է անում ոչ միայն իր, այլև աշխարհի համար», — ասաց Ջիլավյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության ականատեսների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այդպիսով, շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կենցաղը:

Русская версия

Լրահոս
0