00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շարմազանովը խոստացավ հեռանալ պաշտոնից, Սարգսյանն էլ 3 բուհ ավարտածներին հրավիրեց ՊՆ

© Sputnik / Karen Yepremyan Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов
Заседание Национального собрания РА. Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ փոխնախագահն ԱԺ ամբիոնից խոստացավ լքել քաղաքականությունն ու պաշտոնը, եթե իր հասցեին վերջին օրերին հնչած մեղադրանքներն ապացուցվեն։ Պաշտպանության նախարարն էլ իր չափ կրթված զորակոչիկներին հրավիրեց ՊՆ։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոստանում է հեռանալ քաղաքականությունից, եթե ապացուցվի, որ խուսափել է զինծառայությունից։ Այսօր նա այդ մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

«12 տարի պնդում եք` Շարմազանովը չի ծառայել, ինչու չի ծառայել, մի հատ հետաքննություն արեք, պարզեք` խուսափել է, թե ոչ։ Որ օրը պարզվի, որ ես խուսափել եմ ծառայությունից, ես քաղաքականությունից դուրս կգամ, այս պաշտոնն էլ կազատվի ինչ-որ մեկի համար»,- ասաց նա` մեղադրելով ընդդիմությանն ու լրագրողներին իր հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։

«Չծառայելն ու դասալքությունը տարբեր բաներ են,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ երբեք տարկետման իրավունքից չի օգտվել,-ասպիրանտուրա չեմ ընդունվել, ընդունվել եմ հայցորդ, որովհետև միգուցե ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել, բայց որևէ զինկոմիսարիատի կանչերի մի վայրկյան չեմ ուշացել։ Բայց չեն զորակոչել, գուցե գտել են, որ իմ ծառայությունը պետք չէ»։

глава аппарата президента Армении Виген Саркисян на 12-й конференции Международной ассоциации геноцидоведов - Sputnik Արմենիա
Ինչ կլիներ, եթե պաշտպանության նախարարը բանակ գնար 18 տարեկանում

Ընդդիմադիրների մեղադրանքներին իր ելույթում արձագանքեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել՝ ո՞նց է եղել, որ ծառայելուն զուգահեռ բարձրագույն կրթություն է ստացել, երեկվա իր բառապաշարն օգտագործելով, ուզում եմ հարցնել` ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է այդ արտոնությունը ստացել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը դա արել է, իսկ ուսանողը չի կարող անել, վերին արտի ցորե՞ն է»,-ասաց նախարարը:

Երեկ նույն օրենքի նախագծի քննարկումների ժամանակ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ իր համար այսօրվա իշխանությունը բանակում չծառայած մարդկանց իշխանություն է։ Նա նաև նշել էր, որ Վիգեն Սարգսյանը 3 բուհ է ավարտել և հարցրել էր նախարարին` եթե 18 տարեկանում բանակ գնար, կկարողանա՞ր նույնքան փայլուն կարիերա ստեղծել։

Այսօրվա քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև որոշակի գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու գործող օրենքի դրույթներին, որոնք առաջարկվող օրինագծում հանված են։ «Որն է տրամաբանությունը, երբ մի կողմից պաշտոնյաների ու օլիգարխների ոսկե զավակների չծառայելու դեմ կռիվ տվողները րոպեներ անց նույն ամբիոնից տարակուսում են, թե ինչու ես` որպես պաշտպանության նախարար, օրենքի խախտումը լեգիտիմացնելուն»,- ասաց Սարգսյանը։

Студентеческая забастовка - Sputnik Արմենիա
Ուսանողական դասադուլ և բողոքի երթ` ընդդեմ տարկետման իրավունքի վերացման

Նշենք, որ երեկ ԱԺ-ում մեկնարկած ու այսօր շարունակվող օրինագծի քննարկումների ընթացքում հրապարակվեց, որ ՀՀ-ում զինծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզում է հայտարարված 11 000 մարդու նկատմամբ։

«Այդ 11 000-ի գերակշիռ մասը ապասում են, որ 27 տարին լրանա, որ իրենց բաժին թուլափայը բերեն գցեն բանակին` համարելով, որ իրենք իրենց սահմանադրական պարտքը դրանով կատարել են»,- ասաց նախարարը։

Սարգսյանն իր ելույթում դարձյալ շեշտեց, որ 3 բուհական կրթությունից հետո ծառայություն է անցել ոչ թե որպես շարքային, այլ սպա` գլխավոր շտաբում։

«Այսօր էլ 3 բարձրագույն կրթություն ունեցող, արտասահմանյան բուհում կրթություն ստացած ցանկացած երիտասարդի ծառայություն եմ առաջարկում ՀՀ ՊՆ-ում կամ Գլխավոր շտաբում»,- ասաց նա։

Այսպիսով, խորհրդարանն ավարտեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրինագծի քննարկումը։ Այն քվեարկության կդրվի արդեն օրակարգում ընդգրկված այլ օրինագծերի քննարկումն ավարտելուց հետո։

Լրահոս
0