00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանդգնության շնորհիվ ծնված. ինչպես հայ հանճար Քարշը լուսանկարեց Չերչիլին և Չե Գևարային

© Sputnik / Arpi BeglaryanФотография Уинстона Черчилля, сделанная Юсуфом Каршем
Фотография Уинстона Черчилля, сделанная Юсуфом Каршем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը պատմում է համաշխարհային պատմության լեգենդներ` Ուինսթոն Չերչիլին, Չե Գևարային և Բեռնարդ Շոուին լուսանկարած Յուսուֆ (Հովսեփ) Քարշի պատմությունը:

Լուսանկարի վարպետ Յուսուֆ Քարշը հետևյալ ուղերձը հղեց իր գործի ապագա հետնորդներին. «Ես միշտ ձգտել եմ հասնել կատարելության՝ լավ իմանալով, որ այն անհասանելի է: Սակայն այդ փաստն, ինքնին, ինձ մեծ հաճույք էր պատճառում: Այն  թույլ էր տալիս ինձ, անկախ տարիներից, հոգու խորքում երիտասարդ արկածախնդիր մնալ, որը միշտ գիտակցում է, որ խցիկի իրական օբյեկտիվը քո սիրտն ու խելքն են»:

Гарик Исраелян - Sputnik Արմենիա
Հայ աստղաֆիզիկոսի փառատոնը. ինչպես այնտեղ հայտնվեցին հանրահայտ ռոքերները

Դիմանկարային լուսանկարչության դասական ոճը ձևավորում է լուսանկարում պատկերված անձի կերպարը, որին այլ կերպ արդեն, նույնիսկ, պատկերացնել հնարավոր չէ: Չերչիլին, թերևս, հենց այսպես մոլեգին են պատկերացնում, իսկ Չե Գևարային` այնպես, ինչպես նա պատկերված է ամբողջ աշխարհում երիտասարդների շապիկների վրա: Եվ ոչ բոլորը գիտեն, որ այդ և մի շարք այլ հայտնի դիմանկարների հեղինակը լուսանկարիչ Յուսուֆ (Հովսեփ) Քարշն է:

«Հանճարեղ մարդիկ հաճախ միայնակ են լինում, սակայն միայնակության այդ զգացողությունը սեփական բնավորությունը կերտելու ունակության մի մասն է, ճիշտ  այնպես, ինչպես լուսանկարը ստեղծվում է մթության մեջ»,- ասում էր Յուսուֆ Կարշը և կերպարներին այնպիսի մոտեցում էր ցուցաբերում, որպեսզի փոխանցի մարդու բնավորությունը, նրա էությունը: Դա հեշտ գործ չէ, այստեղ արվեստագետից ոգու և կամքի ամրություն է պահանջվում, մարդկային հոգեբանության նուրբ հասկացողություն, երբեմն նաև լկտիություն՝ բառի լավ իմաստով:

Բայց այս ամենն ավելի ուշ էր՝ Կանադայում: Իսկ անիծյալ 1915 թ.-ին նրանց անհասկանալիորեն ձեռք չտվեցին, սակայն յոթ տարի անց 14-ամյա Յուսուֆը ընտանիքով ստիպված էր փախչել իր հայրենի Մարդինից Սիրիա. փառք աստծո սահմանը մոտ էր: Յուսուֆի քույրը մահացավ քաղցից, բայց արդեն Սիրիայում նրանք հաստատվեցին հաջողությամբ, մի քանի տարի անց ծնողները կարողացան բավականաչափ գումար խնայել որդուն Կանադայի Շերբրուք քաղաքն ուղարկելու համար, որտեղ նրա հորեղբայր Ջորջ Նաղաշը սեփական  լուսանկարչական արվեստանոցն ուներ:

Հորեղբայր Ջորջը զարմիկի մեջ արագ նկատեց ոչ միայն ջանասիրություն և  պարտաճանաչություն (Յուսուֆն օգնում էր նրան ստուդիայի աշխատանքում), այլև հստակ երևացող տաղանդ: Հենց այդ պատճառով նա երկար չմտածեց, երբ հնարավորություն ստեղծվեց Յուսուֆին Բոստոն սովորելու ուղարկել դիմանկարային լուսանկարչության պրոֆեսիոնալ ստուդիայում: Յուսուֆը այնտեղ չորս տարի սովորեց, այնուհետև վերադարձավ Կանադա՝ Օտտավայում որպես  լուսանկարիչ աշխատանքի անցնելով մի ստուդիայում: Շուտով նա ստանձնեց այդ ստուդիայի  ղեկավարությունը:

Икорный магнат Армен Петроссян - Sputnik Արմենիա
«Խավիարի մեջ ծնվեցի, և քիչ էր մնում՝ խավիարի մեջ էլ մեռնեի». ինչպես հայը կայսրություն կառուցեց զրոյից

1936 թ.-ին տեղի ունեցավ Քարշի աշխատանքների առաջին ցուցահանդեսը, և Կանադայի վարչապետ Քինգը, որը ոգեշնչված էր այդ ցուցահանդեսից, առաջարկեց Յուսուֆին մշտական պատվերներ իրականացնել. լուսանկարել կառավարության բարձրաստիճան օտարերկրյա հյուրերին: Տխուր 1941 թ.-ին նա լուսանկարում է այցով ժամանած Ուինսթոն Չերչիլի դիմանկարը. դիմանկար, որը լուսանկարչին հայտնի դարձրեց և հավերժացրեց խարիզմատիկ քաղաքական գործչի կերպարը:

Ընդհանրապես, Քարշը դիմանկարներում փորձում էր մարդկանց դեմքերը վերածել լեգենդի, և նրան դա լավ էր հաջողվում: Նա երբեք չէր օգտագործում, օրինակ, հաստ կտորի ծալքերը որպես դեկորացիա կամ ինչ-որ խայտաբղետ բաներ որպես ֆոն: Նա ֆոն էր ստեղծում հանճարեղ կերպով տեղադրված լույսի շնորհիվ՝ որոշելով լույսի օպտիմալ հարաբերակցությունը լուսանկարվողի հագուստի հետ: Այդպես էր Բեռնարդ Շոուի և Չերչիլի դիմանկարներում. Քարշը տարածքի խորությունը ստացավ լուսային էֆեկտների միջոցով, և այդ տպավորությունը միայն ուժեղանում է գլխի թեքության, ձեռքերի շարժման, հագուստի և այլ դետալների ճիշտ համադրությամբ: Քարշի տեխնիկան ստեղծում էր նաև այն, ինչը չկար  լուսանկարվողի բնավորության մեջ: Նրա դիմանկարային ոճը, երբ, ասենք՝ լուսանկարում էր ֆինանսական աշխարհի  մեծ կշիռ ունեցող գործարարներին, մարմնավորվում էր դրամատիկական լուսանկարներում, որոնց վրա արտացոլվում էր արտաքին հզորությունը, որը միայն գումարի չափից էր կախված և չէր ուղեկցվում ներքին ուժով:

Սակայն Չերչիլի մասին այս պատմությունը, թեև շատերին է հայտնի, այդուամենայնիվ, արժե այն հիշեցնել: Այդպիսով, անգլիացի վարչապետը ելույթ ունեցավ Կանադայի Համայնքների պալատում և Օտտավայի իր գործընկերոջ հետ  քայլում էր դեպի վերջինիս գրասենյակ: Այստեղ նրան անակնկալ էր սպասվում, որի մասին գրասենյակի տերը նախապես գիտեր: Քարշն արդեն տեղադրել էր լուսավորող սարքերը, երկու տեսախցիկ և սպասում էր Չերչիլին:  Ուինսթոնը դրան չէր սպասում և բավականին զարմացած էր: Քարշի վերամբարձ ներողությունները մեղմեցին  անգլիացուն և նա քթի տակ փնթփնթալով «կարող էիք զգուշացնել» խոսքերը, մեծահոգաբար համաձայնեց լուսանկարվել՝ ծխելով իր սիրած սիգարը:

Председатель совета директоров компании ABBYY Давид Ян - Sputnik Արմենիա
Հայուհու և չինացու որդին. ինչպես Դավիթ Յանի «խելահեղ» նախագծերը փոխեցին աշխարհը

Քարշը ստիպված էր մեծ ջանքեր գործադրել` փորձելով նախ և առաջ համոզել Չերչիլին կանգնել այնտեղ, ուր ուղղված էր լույսը, այնուհետև շտկել դիրքը: Սիգարը շատ էր խանգարում, Քարշը նույնիսկ մոխրաման բերեց և դրեց այն Չերչիլի կողքին, բայց նա անպարտելի էր, ուշադրություն չդարձրեց ակնարկին և շարունակում էր ծամել իր սիգարը: Հուսահատված Քարշն արեց այն, ինչը դեռ մի քանի րոպե առաջ նույնիսկ պատկերացնել չէր կարող. նա պարզապես վերցրեց սիգարը Չերչիլից և այն մի կողմ դրեց` մոխրամանի մեջ:

Չերչիլը նման հանչգնությունից սկսեց զայրույթից կարմրել, դեմքը փոխվեց՝ աստիճանաբար կատաղած արտահայտություն ստանալով, և այդժամ Քարշը պահը բռնացնելով լուսանկարեց նրան, լուսանկարն այդ հետագայում ճանաչվեց որպես հանճարեղ: Ուինսթոնի բարկությունը, սակայն, պետք է նշել, որ շատ արագ անցավ, և նա նույնիսկ քմծիծաղ տվեց՝ թույլ տալով Քարշին ևս մի քանի  լուսանկար անել, որոնք, սակայն, այդքան հայտնի չդարձան, որքան այն առաջինը, որը ծնվել էր հանդգնության հետևանքով:

«Դու, հավանաբար, նույնիսկ մոլեգնած առյուծին կստիպես սառչել տեսախցիկիդ առջև»,- ասաց Չերչիլը՝  սեղմելով Քարշի ձեռքը: Ի դեպ, լուսանկարն այդ շատ էր դուր եկել իր հերոսին:

Աստծո սկզբունքները մեզ հասու չէ հասկանալ. ինչո՞ւ Օսմանյան կայսրության հայկական  ծայրամասից սերած  հենց այդ հայ տղան դարձավ մոլորակի ամենահանճարեղ  լուսանկարիչներից մեկը: Ամենայն հավանականությամբ, ամեն ինչ ավելի քան պարզ է. հանճարը կծնվի նրա մեջ, ով ի զորու է այն դրսևորել:

1967 թ. Յուսուֆ Քարշին արժանացրին Կանադայի շքանշանի և այդ շքանշանի սպայի աստիճան շնորհեցին: Իսկ հայտնի մարդկանց ազգանուններով International Who"s Who  գիրքը, որը լույս  է ընծայվում 1935 թվականից, 2000 թվականին հաշվարկեց, որ աշխարհի հարյուրավոր ամենաազդեցիկ մարդկանցից  ХХ դարում Քարշը լուսանկարեց  51 հոգու:

Энтони Бурден - Sputnik Արմենիա
Շոուն շարունակվում է. Բաքուն «սև ցուցակում» է ընդգրկել CNN–ի շեֆ խոհարարին

Իր ողջ կյանքի ընթացքում, Յուսուֆ Քարշը դիմանկարների լուսանկարներով մեկ տասնյակից ավելի ալբոմ է հրապարակել. Նրանցից յուրաքանչյուրին համառոտ նկարագրություններ են կցված ֆոտոշարքի վերաբերյալ: Քարշի մոդելների թվում ամենից շատ առանձնանում են Մուհամմեդ Ալին, Ֆիդել Կաստրոն, Չե Գևարան, Էյնշտեյնը, Էյզենհաուերը, Եղիսաբեթ արքայադուստրը, Ռոբերտ Ֆրոստը, Կլարկ Գեյբլը, Հեմինգուեյը, Օդրի Հեփբերնը, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, Ջոն և Ժակլին Քենեդիները, Պիկասոն, Բերնարդ Շոուն, Յան Սիբելիուսը, Էնդի Ուորխոլը: Իսկ մյուս դիմանկարները, եթե նույնիսկ լեգենդար չեն դարձել, ապա, գոնե, վարպետորեն արված լուսանկարչական դիմանկարի օրինակ են  ծառայում:

Հայտնի մարշալ Մոնտգոմերին մի անգամ ասել է, որ  համաշխարհային մասշտաբի  մի շարք հայտնի դեմքեր և պետական գործիչներ երազում էին հայտնվել Քարշի օբյեկտիվում, սակայն ոչ բոլորն արժանացան նման պատվի:

«Դիմանկարներ անելիս ես հնարավորություն ունեցա ծանոթանալ և հանդիպել բազմաթիվ ականավոր ժամանակակից գործիչների հետ և հույս ունեմ, որ ինձ հաջողվում էր տեսախցիկի այն կողմից նայելով, թեկուզև կարճ ժամանակով, թող որ աչքի պոչով ներթափանցել նրանց հոգիները»,- ասում էր արդեն ծեր նկարիչը:

Յուսուֆ Քարշը փակեց ստուդիան 1990-ականների սկզբին, մահացավ 93 տարեկանում Բոստոնում՝ 2002 թվականին:

Լրահոս
0