00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ աստղաֆիզիկոսի փառատոնը. ինչպես այնտեղ հայտնվեցին հանրահայտ ռոքերները

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցГарик Исраелян
Гарик Исраелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի` տառացի և փոխաբերական իմաստով աստղային ուղու մասին պատմում է Sputink Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը:

Համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը գիտության և երաժշտության` արդեն համաշխարհային համբավ ունեցող Starmus («Առաջ, երաժշտություն») փառատոնի գլխավոր կազմակերպիչն է: Նա երազում էր դառնալ ռոք- կիթառահար, բայց դարձավ աստղաֆիզիկոս։ Հիմա մոլորակի լավագույն երաժիշտները մեծ պատրաստակամությամբ հյուր են գալիս նրան:

«Դպրոցում ես իսկական փորձանք էի»,- իր վաղ պատանեկությունն այսպես է բնութագրում Գարիկ Իսրայելյանը: Դպրոցն ավարտելու պահին նա բուհ ընդունվելու մասին չէր էլ մտածում, որովհետև երազում էր արտիստ դառնալ և ռոք նվագել սիրելի կիթառով:

Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Երևանի ծննդյան «աստվածաշնչյան» պատմությունը. «մանանեխային խորքից» եկած քաղաքը

Բայց այնպես ստացվեց, որ հենց այդ ժամանակ Գարիկը դիտեց Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիսը»: Ասել, որ կինոնկարը ցնցեց նրան, կնշանակի ոչինչ չասել: Երիտասարդի կյանքը կտրուկ շրջադարձ կատարեց, և նա սկսեց ուսումնասիրել ֆիզիկական ֆակուլտետ ընդունվելու համար նախկինում աչքաթող արած անհրաժեշտ առարկաները: Ընդունվեց և, իհարկե, մասնագիտացավ աստղաֆիզիկայի ոլորտում:

Այդ ամենը հաջողությամբ ավարտվեց 1992 թ-ին դոկտորական աստիճանով, և մի քանի տարի անց սկսեց դասավանդել Բրյուսելի համալսարանում, իսկ ավելի ուշ` Սիդնեյում, ընդ որում` զուգահեռաբար հետազոտական աշխատանքներ կատարելով: Իսրայելյանը մեր մոլորակում գիտական երկարատև դեգերումներից հետո կանգ առավ Կանարյան կղզիներում, աստղաֆիզիկայի աշխարհահռչակ ինստիտուտում, որն աշխարհին հայտնի է իր մեծ աստղադիտարանով: Այժմ նա պրոֆեսոր է:

Գիտական շրջանակում նրան հեղինակություն բերած աշխատանքը մի ուսումնասիրություն էր, որը բացատրում է սև խոռոչների առաջացումը: Սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը սև խոռոչներով չէին սպառվում: Նրա ուսումնասիրությունների ցանկը համալրում են տիեզերքի քիմիական էվոլյուցիայի մասին, էկզոմոլորակների, աստղա- և հելիոսեյսմոլոգիայի վերաբերյալ ծանրակշիռ աշխատանքները: Վերջինն արժե հստակեցնել. Իսրայելյանը հետազոտում է աստղերի միջավայրում ակուստիկ ալիքների տարածումը:

2000-ին գիտնականներն առանձնացրին մեզ ամենամոտ աստղի` Ալֆա Կենտավրոսի ձայնային թրթիռները: «Ձայն են հանում» նաև բոլոր մյուս աստղերը, յուրաքանչյուրն իր տոնայնությամբ: Իսրայելյանը պնդում է, որ ակուստիկ ալիքների պարամետրերը կարող են պատմել աստղի կառուցվածքի, քիմիական կազմի մասին, գաղափար կազմել զանգվածի և տրամագծի մասին, նույնիսկ աստղի տարիքը կարելի է պարզել: Մի խոսքով, այստեղ շատ արժեքավոր տեղեկություններ կան արևի և հեռավոր օբյեկտների մասին: Եվ հետո, Գարիկ Իսրայելյանն ասում է, աստղերը էլեկտրական կիթառի պես են հնչում, շատ նման է:

Հարգանքի տուրք մատուցելով իր նախասիրությանը` Իսրայելն աստղերի ձայնն ինչ-որ կերպ տեղափոխեց մարդու ականջի ընկալման ձայնային տիրույթ և երաժշտություն գրեց այս էկզոտիկ բազայի վրա: Նախևառաջ պատճառը հավանաբար այն էր, որ մարդիկ հրաժեշտ տան տիեզերքի վերաբերյալ տարածված սխալ կարծիքին, ըստ որի` տիեզերքը «մեծ լռություն է»։ Նա համոզեց, որ տիեզերքը հնչում է, երգում:

Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Սրանք մեր արժեքները չեն, կամ ինչու հայերը պետք է ստիպված լինեն պայքարել իրենց երեխաների համար

Երաժշտական փառատոնի կազմակերպման գաղափարը միշտ էլ տանջում էր Իսրայելյանին, բայց արդարացում էր պետք, ուժեղ խթան: Queen խմբի լեգենդար հիմնադիր Բրայան Մեյի հետ ծանոթությունը թույլ տվեց հուսալ, որ փառատոնը կարող է կայանալ, ավելին` կարող է նաև բավականին ներկայացուցչական լինել: Մեյը, ի դեպ, նաև աստղաֆիզիկոս է, գիտական աստիճաններ ունի:

2011-ին Գագարինի թռիչքի կեսդարյա տարեդարձը պայծառ միտք ծնեց Իսրայելյանի գլխում։ Ի հայտ եկան բազմաթիվ գաղափարներ, բացի իրական ռոք փառատոնից, կազմակերպվեցին առաջատար գիտնականների մասնակցությամբ տարաբնույթ «կլոր սեղաններ», հանդիպումներ տիեզերագնացների և հետ: Ի դեպ, բոլոր մտահղացումներն իրականացվեցին:

Բրայան Մեյը հիացավ, երբ լսեց «աստղային երաժշտության» գործիքավորումը: «Այս երաժշտությունն իմ գլխում է, ներսում, երբ մտածում եմ աստղերի և տիեզերքի մասին»: Մոտավորապես նույն տեսակետը հայտնեց նաև Պիտեր Գաբրիելը, որին վերջին 15 տարիներին դժվար էր համոզել, որ մասնակցի բազմամարդ հավաքի: Դեյվիդ Գիլմոր, Ժան-Միշել Ժար և շատ ուրիշներ, կարճ ասած, կատարողների և խմբերի ամպագոռգոռ անուններ, որոնք Կանարյան կղզիներ էին եկել Starmus («Աստղերի երաժշտությունը») փառատոնին մասնակցելու համար:

Ծրագրի իրականացման համար լուրջ ուժեր օգտագործեցին: Փառատոնի գիտական փուլին մասնակցեցին մեկուկես տասնյակ աստղաֆիզիկոսներ, որոնցից չորսը Նոբելյան դափնեկիրներ էին: Բրայան Մեյը դասախոսություն կարդաց «Ինչ ենք անում տիեզերքում» թեմայով: Գիտական զեկույցների թեմաները շատ ընդարձակ էին` կլիմայի փոփոխության և արեգակնային գործունեության միջև եղած կապից մինչև այլմոլորակային քաղաքակրթությունների որոնում:

Այնուհետև ևս երկու այլ փառատոն անցկացվեցին, նույն տեղում` Կանարյան կղզիներում 2014 և 2016 թվականներին։ Կարծես թե հիասքանչ ավանդույթ է ծնվում: Այս միջոցառումները կոչվեցին «գիտության և երաժշտության փառատոներ», որովհետև կազմակերպիչները մեկի մյուսից չեն առանձնացնում: Բացի գիտության աստղերից և տիեզերագնացներից, այդ փառատոներին մշտապես մասնակցում են լեգենդար և հայտնի երաժիշտները:

Լրահոս
0