ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկացի դերասանուհի Հեզեր Լինդը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը նրան «անհանգստացրել է» լուսանկարահանման ժամանակ։
Լինդը այդ մասին գրել է Instagram-ի իր էջում։ Նրա խոսքով, որ 89 տարեկան Բուշ-ավագը, որն այժմ գամված է հաշմանդամի սայլակին, մի քանի տարի առաջ «անհանգստացրել» է իրեն ֆոտոսեսիայի ժամանակ։
Դերասանուհին պատմել է, որ «Բուշը ձեռք է տվել հետևից», մինչդեռ նրա կինը՝ Բարբարա Բուշը, կանգնած է եղել կողքին։
Լուսանկարվելուց հետո նա կրկին երկարացրել է ձեռքը, ինչպես նաև «կեղտոտ կատակ» արել։
Բուշ-ավագի թիկնապահը Լինդին ասել է, որ ավելի լավ է նրա կողքին չկանգնել։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի դերասանուհիներ Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն խոստովանել էին, որ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը սեռական ոտնձգություններ է թույլ տվել նրանց նկատմամբ։