ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհիներ Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն խոստովանել են, որ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը սեռական ոտնձգություններ է թույլ տվել նրանց նկատմամբ։ Դերասանուհիներն այդ մասին պատմել են The New York Times-ին։
«Երիտասարդ տարիներիս Հարվի Վայնշթեյնի հետ աշխատելու տխուր փորձ եմ ունեցել, որից հետո որոշել եմ երբեք չաշխատել նրա հետ և հեռու եմ պահել բոլոր նրանց, ովքեր պատրաստվել են աշխատել այդ պրոդյուսերի հետ»,- պատմել է Ջոլին։
Փելթրոուն իր հերթին հայտարարել է, որ Վայնշթեյնի հետ համագործակցել է 22 տարեկանում «Էմմա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Նա վստահեցրել է, որ պրոդյուսերը մտել է հյուրանոցային համար և առաջարկել է տեղափոխվել «մերսման սենյակ»։
Դերասանուհին հրաժարվել է, իսկ Վայնշթեյնը, Փելթրոուի պատմելով, սպառնացել է նրան և ստիպել, որ որևէ մեկին չպատմի այդ մասին։
Երկուշաբթի հայտնի է դարձել, որ The Weinstein Co պրոդյուսերական ընկերությունը սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններից հետո աշխատանքից ազատել է Վայնշթեյնին։