00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայերը խրախուսեցին Մարսելին «վազել» հանուն ցեղասպանության ճանաչման

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցГорода мира. Марсель
Города мира. Марсель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջերկրական ծովի ամենամեծ նավահանգստային քաղաքի` Մարսելի մեծաթիվ հայկական համայնքը հիացնում է տեղացիներին ու «ստիպում» միանալ հայանպաստ գործունեությանը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Մարսելի հայերն ազդեցիկ են, աշխատասեր ու վայելում են տեղի իշխանության ու բնակիչների հարգանքն ու վստահությունը։ Դրա համար էլ Մարսելի բնակիչներն արժանին են հատուցում իրենց հայ բարեկամներին։

Այս տարվա հոկտեմբերին մեկնարկեց Մարսելի «Ֆրանսահայ երիտասարդաց միության» մրցավազքը, որին մասնակցեց 700 մարդ, 600-ը` ֆրանսիացի։ Ըստ ծրագրի` մասնակիցներն անցան Մարսելի 12 հայկական եկեղեցիների կողքով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց «Ֆրանսահայ երիտասարդաց միության» անդամ Նունե Կարապետյանը։

«Ֆրանսիացիները մեր բաժանած արտահագուստով էին, որոնց վրա «Ո՛չ մերժողականությանը», «Ո՛չ ցեղասպանությանը» կարգախոսներն էին։ Նրանք վազեցին նավահանգստի ամբողջ երկայնքով ու հայանպաստ կոչեր տարածեցին»,-պատմեց Կարապետյանը։

Մարսելում այսօր կա 100 հազար հայ` 1 միլիոն բնակչության դիմաց։ Այսինքն` բնակչության մոտ 10 տոկոսը հայ է։ Հայերը լուրջ կապեր ու մտերմություն ունեն տեղի իշխանության հետ։ Պատահական չէ, որ Մարսելի կենտրոնական հրապարակներից մեկը կոչվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անունով, որը 1921 թվականին մարտի 15-ին Բեռլինում սպանել է օսմանցի Թալեաթ Փաշային։ Մի փողոց էլ անվանակոչվել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի անունով, ում սպանել էին Ստամբուլում։

«Մարսելում ճանաչված են նաև հայկական ռեստորանները, որտեղ շատ ֆրանսիացիներ են այցելում։ Դրանք հիմնականում կրում են հայկական անվանումներ` «Հայկական բույրեր, «Մասիս», «Սասուն, Արարատ»»,- պատմեց մեր զրուցակիցը։

Артак Сергоян - Sputnik Արմենիա
Ախ, այդ աղմկոտ հայերը, կամ ինչու՞ են բելգիահայերը «բախվում» ոստիկանության հետ

Այնուամենայնիվ, ինչպես գրեթե բոլոր հայկական համայնքներում, Մարսելում ևս հայերենի պահպանության խնդիր կա։

«Այն հայերը, որոնք ցեղասպանությունից հետո են եկել Ֆրանսիա, իսկ նրանց անվանում ենք առաջին ալիքի ներգաղթողներ, նրանց մոտ 70 տոկոսն այլևս չի խոսում հայերեն։ 2-րդ ալիքը 60-ականներին եկավ Մարսել։ Նրանք աշխուժացրին համայնքը, հին հայությունը սկսեց արթնանալ ու նորից քնեց։ Նոր ալիքները նորից աշխուժացրին համայնքը։ Նրանք էլ ժամանեցին 90-ականներից հետո։ Վաղը կարող է վիճակը բարվոք չլինել, այստեղ ֆրանսերենը առաջնային կարևորություն ունի, վաղվա սերունդները, հնարավոր է, լեզվի խնդիր ունենան»,- ասաց նա։

Ի դեպ, մեր զրուցակիցը Մարսել է ժամանել դեռևս 25 տարի առաջ։ Այստեղ հաստատվել է, կայացել, բայց Հայաստան վերադառնալու լուրջ մտադրություններ ունի։

«Այստեղ գալով մի մեծ բան ենք թողել Հայաստանում` մեր ուրախությունը։ Նույնիսկ դժվար պայմաններում էինք ուրախանում, խոսքս հոգու ուրախության մասին է»,-անկեղծացավ նա։

Տարիներ անց Կարապետյանը հասկացել է` ինքն ու այլ սփյուռքահայերը պետք է ժամանակավորապես մի կողմ դնեն իրենց անձնական ու ներհամայնքային խնդիրները և զբաղվեն Հայաստանի զարգացման գործով։ Ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի տունն է։

Լրահոս
0