ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:33-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 47 շենքի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
Նույնը օրը, ժամը 11:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 8-րդ փողոցի տներից մեկի բակում օձ են բռնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երկու դեպքում էլ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: