00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյո՞ք մեզ լավ կյանք է սպասում ԵՄ-ում. Մոլդովան տուժեց, հերթը Հայաստանի՞նն է

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցСаммит ЕС в Брюсселе. День второй
Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրամիությունում բոլորի համար չէ որ լավ կյանք է նախատեսված։ Արևելյան Եվրոպայի երկրները Արևմուտքին այլ բանի համար են պետք: Եվ Եվրոպան նրանց համար խիստ է պայքարելու:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Այն ինչ այսօր կատարվում է Մոլդովայում դաս է այն երկրների համար, որոնք առանց մտածելու իրենց նետեցին Եվրոպայի գիրկը՝ գայթակղվելով որոշակի արժեքներով ու բարեկեցությամբ և նույնիսկ չմտածելով, թե ինչի համար են իրենք անհրաժեշտ Արևմուտքին։ Գուցե ԵՄ-ի «կրտսեր եղբոր» դերում, որը պետք է միայն Արևելքից եկող երևակայական սպառնալիքից պաշտպանվելու համար։ Արդյո՞ք նրանց թույլ կտան Եվրոպայի սպառողական շուկաներում աշխատել և գումար վաստակել կապիտալիստական սկզբունքների համաձայն, որոնք այդքան սիրում են մեջբերել քաղաքական փորձագետները։

ԵՄ-ի «կրտսեր եղբայրներին» յուղոտ մասնաբաժին չի հասնի

Մոլդովայում ստեղծված իրավիճակն ուղղակիորեն վերաբերում է բոլոր այն երկրներին, որոնք իսկզբանե ընտրեցին այն «քաղաքական գործիչներին», որոնք լավ կյանք էին խոստանում ԵՄ-ի կազմում։ Դե, ինչպես ասումե ն՝ երկիրը փակուղի գցեցին` գաղափարական, սոցիալական, տնտեսական, ինչպես եղավ Մոլդովայի հետ։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
ԵՄ-ի հետ համաձայնագիրը` Հայաստանի անվտանգության սպառնալիք. Երևանը կզրկվի՞ ատոմակայանից

Դա վերաբերում է նաև այն երկրներին, որոնք իրենց հավակնություններում դեռ չեն կողմնորոշվել և նրանց, որոնք կողմնորոշվել են ոչ արևմտյան արժեքների օգտին, սակայն ժամանակ առ ժամանակ ամեն դեպքում այն կողմ նայում են։ Ախր շատ գայթակղիչ են հնչում ժողովրդավարության, ազատության, հավասարության մասին խոսքերը, որոնցով գրավում է արևմտյան աշխարհը։

Ուզում ես մոռանալ, որ եվրոպացի առաջնորդները, եթե նույնիսկ ԵՄ նորեկների են հրավիրում, ապա միայն որպես «կրտսեր եղբայր», որն իսկզբանե պարտավորվում է հլուհնազանդ կատարել այն, ինչ թելադրում են «ավագները»։ Եվ լավ կյանք սպասել չարժե։ Դե, մոտավորապես այնպես, ինչպես ստացվեց Մոլդովայի պարագայում։

Հայաստանի, ըմպելիքների, պանիրների և պահածոների մասին

Ի դեպ, այս համատեքստում վատ չէր լինի հիշատակել նաև Հայաստանը։ Չէ՞ որ, եթե Հայաստանը պայմանագիր ստորագրեր ոչ թե ԵԱՏՄ-ի, այլ ԵՄ-ի հետ, ապա այսօր տեղական արտադրողները ըմպելիքները և պահածոյացված բանջարեղենն ընդհանրապես ո՛չ մի տեղ չէին արտահանի։

Մամուլ - Sputnik Արմենիա
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը, Երևանի «գինը» և վերջին հույսի մանդատները

Ո՛չ ռուսական (նրանք իրենց շուկան պաշտպանելու են մրցակցից մաքսային տուրքերի միջոցով), ո՛չ եվրոպական շուկա։ Այդպես եղավ նաև Մոլդովայում, ինչի համար էլ այժմ բնակչության 80%-ը պահանջում է դուրս գալ ԵՄ-ից և մտնել ԵԱՏՄ։

Մոլդովայի օրինակով կարելի է համոզվել, որ ԵՄ-ի հետ առևտրային գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման պարագայում հայկական արտադրանքի արտահանման աճը պարզապես անհնար կլիներ։ Այն դեպքում, երբ այսօր ԵԱՏՄ-ի անդամ լինելով, մենք պարենի և գյուղմթերքի, գինիների և այլ խմիչքների, պանրի, պահածոյացված բանջարեղենի և այլնի արտահանման կտրուկ աճ ունենք:

Հավանաբար, այդ պատճառով է Հայաստանը հրաժարվել ԵՄ-ի հետ առևտրային համագործակցությունից՝ ի օգուտ ԵԱՏՄ-ի՝ տեսնելով, թե ինչպես է օդում կախված մնացել արտահանման համար նախատեսված Մոլդովայի սննդամթերքը։ Խոսքը մրգերի և բանջարեղենի, մսի և գինիների, ինչպես նաև պահածոյացված բանջարեղենի մասին էր։

Փաստորեն, ԵՄ-ն Քիշնևին ասում է պարենամթերք մի արտադրեք, գինի մի վաճառեք, մենք ձեզ կապահովենք, միայն թե դուք մեր կողմնակիցը եղեք։ Եղեք այն բարիկադը, որը մեզ կպաշտպանի արտաքին (ռուսական) վտանգից։ Իսկ մոլդովացիներն աշխատել են ուզում, վաճառել սեփական արտադրանքը, հարստանալ, ինչպես և բոլոր նորմալ, ադեկվատ մարդիկ, այդպես չէ՞։

 

Լրահոս
0