00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը, Երևանի «գինը» և վերջին հույսի մանդատները

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 24-ի մամուլի տեսությունը:

«168 ժամ». Ի՞նչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար

«168 ժամ» թերթը գրում է. «Պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը, որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը։ Մինչ այս ո՛չ Հայաստանը, ո՛չ Եվրամիությունը դրան պատրաստ չէին։ Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ-ն քայլ առ քայլ էր գնում այդ ուղղությամբ։

Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացիները Էմիրություններ կմեկնեն առանց մուտքի վիզայի

Ինչպես գիտեք, սկզբից Մոլդովայի հետ այդ հարցը լուծվեց, հետո՝ Վրաստանի, ապա՝ Ուկրաինայի։ Այնպես որ, նախկինում Հայաստանի դեպքում այս երկխոսությունը սկսելու հարցը դեռ չէր հասունացել»,- «168 ժամ»-ին ասել Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցի մասին։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ո՛չ օրերի, ո՛չ էլ ամիսների հարց է, սակայն չի հանվել օրակարգից, և պետք է զինվել համբերությամբ»:

«Փաստ». Աշխարհի 209 ամենաթանկ քաղաքների շարքում Երևանը 195-րդն է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հինգ աշխարհամասերի 209 քաղաքներում ապրանքների ու ծառայությունների գների համեմատության արդյունքում Mercer խորհրդատվական կազմակերպությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցանկը:

Каскад. Ереван - Sputnik Արմենիա
Երևանը ռուսաստանցիների նախընտրելի քաղաքների 1-ին տասնյակում է

Ամենաթանկ հաճույքը Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են Հոնկոնգը և Տոկիոն:

Տասնյակում տեղ են գտել նաև Ցյուրիխը, Սինգապուրը, Սեուլը, Ժնևը, Շանհայը, Նյու Յորքն ու Բեռնը: Ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակում Մոսկվան 14-րդ տեղում է, Դուբայը՝ 20-րդ, Լոնդոնը՝ 30-րդ, Սանկտ Պետերբուրգը՝ 36-րդ, Ստամբուլը՝ 142-րդ, Կիևը՝ 163-րդ, Բաքուն՝ 182-րդ, Երևանը՝ 195-րդ, Թբիլիսին 204-րդ»:

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի սիրտը չի կտրվում ԱԺ-ից.

«Պոետ, ծնունդով Ջավախքից, նախորդ ԱԺ-ի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի սիրտը խորհրդարանից չի կտրվում: Նա օրենսդիրում իր աշխատասենյա¬կը դեռ չի հանձնել: Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ համա¬մասնական ցուցակի հաջորդ թեկնածուն՝ 33-րդ համարն ինքն է, և եթե պատգամավորներից մեկը գնա այլ աշխատանքի, բախտը կժպտա պոետին, և նա կվերադառնա ԱԺ: Ոմանց կարծիքով, նրա հերթը կհասնի 2018-ին: Վարդապետյանի հետ խոսել չհաջողվեց՝ անհասանելի էր: Ասացին, որ հայրենիք է մեկնել»,-գրում է թերթը:

«Առավոտ». Որոշել են դուրս գալ խմբակցությունից՝ մանդատ պահելով

«Առավոտ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբկացության անդամներ Մնակացկան Պարակշիևն ու Հայկ Պետրոսյանը երեկ հայտարարեցին, որ դուրս են գալիս խմբակցությունից, Պարակշիևը՝ նաև կուսակցությունից, որովհետև կուսակցական էր: Թերթի հարցին՝ կուսակցությունը ձեզնից պահանջում էր երևանցու շահերը դավաճանելու համար մանդատը վայր դնել, դուք չե՞ք համաձայնվում, Հայկ Պետրոսյանը պատասխանեց, որ իրենց առաջարկել են դիմում գրել և մանդատից հրաժարվել, բայց դա չեն անելու.

«Ինձ առաջարկվեց, որ կարող եմ մտնել կուսակցություն, Պարակշիևին էլ ասացին, որ կարող է շարունակել լինել կուսակցության մեջ: Հիմնական հարցադրումը մանդատը դնելն էր»:

Լրահոս
0