00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ի հետ համաձայնագիրը` Հայաստանի անվտանգության սպառնալիք. Երևանը կզրկվի՞ ատոմակայանից

© Официальный сайт Президента РАСерж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծամորի ատոմակայանի փակման առաջարկն ընդգրկված է Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվելիք համապարփակ համաձայնագրում, որի տեքստը հրապարակվել է հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ–ի կայքում:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Մեծամորի ատոմակայանից հրաժարվելը Հայաստանին կզրկի էլեկտրաէներգիայի արտահանումից և վնաս կհասցնի երկրի ազգային անվտանգությունը: Այս մասին Sputnik Արմենիային ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայկական ատոմակայանի աշխատանքը կարելի է երկարաձգել ևս 25 տարով. Ռոսատոմ

Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախագծով նախատեսվում է փակել Մեծամորի ատոմակայանը` «հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»:

Դավթյանը նշեց, որ ԵՄ-ն հայկական ատոմակայանի փակման մասին խոսում է դեռ 1990-ականների վերջերից` նշելով սեյսմիկ խնդիրները: Այդ հարցում մեծ դեր է ունեցել նաև թուրք-ադրբեջանական լոբբին:

«Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ համակարգի կարևոր բաղադրիչն է։ Գլխավոր սկզբունքը դրվել է դեռ խորհրդային ժամանակաշրջանում՝ դա էլեկտրաարտահանման ուղղվածությունն է, որը հիմնված է հայկական ԱԷԿ-ի հզորության վրա», — ասաց Դավթյանը:

Այս սկզբունքը, ըստ նրա, պահպանվել է նաև անկախության տարիներին: Առանց ատոմակայանի այս ռազմավարության իրականացումն անհնար է: Ավելին, Հայաստանն ակտիվորեն ներգրավված է «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքի իրականացման մեջ, որը պետք է միմյանց կապի Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Ռուսաստանը:

Այս պայմաններում Հայաստանը պետք է ունենա էներգիայի այնպիսի աղբյուրներ, որոնք թույլ կտան էլեկտրաէներգիան ցածր գնով առաջարկել` այլ շուկաներ մուտք գործելու համար:

«Առանց ատոմակայանի, իմ խորին համոզմամբ, դա անհնար է», — ասաց Դավթյանը:

Բացի այդ, հայկական ատոմակայանը նաև երկրի ազգային անվտանգության երաշխավորն է:

Մյուս կողմից, կառավարությունը, ըստ նրա, որևէ քայլ չի ձեռնարկել նոր էներգաբլոկի կառուցման նպատակով ներդրումներ փնտրելու համար (5-7 մլրդ դոլար):

«Նույնիսկ կառավարության վերջին ծրագրից պարզ է, որ միջոցների որոնումն իշխանությունների օրակարգում չէ», — ասաց Դավթյանը:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Շուտով կսկսվի Հայկական ատոմակայանի սարքավորումների մատակարարումը

Նրա խոսքով, Հայաստանն աստիճանաբար ինտեգրվում է ատոմակայանների նկատմամբ խտրական քաղաքականություն ունեցող եվրոպական մոդելին և փորձում է հրաժարվել դրա օգտագործումից, ինչը նպատակահարմար չէ ռազմավարական տեսանկյունից:

Ատոմակայանը փոխարինելու համար, ըստ Դավթյանի, նույնպես լուրջ ներդրումներ են պետք: Հնարավոր ուղղությունը, որը կարող է փոխարինել ատոմակայանների էլեկտրաէներգիայի արտադրությունը, հիդրոէներգետիկան է: Այժմ հիդրոէլեկտրակայանները ծածկում են էներգիայի արտադրության մոտ 20-25% —ը:

«Ջրային ռեսուրսները թույլ են տալիս ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 60 տոկոսը», — ասաց Դավթյանը:

Զարգանում են նաև վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրներ, բայց դա երկարաժամկետ հեռանկար է` մոտավորապես 50 տարի: Առանց ատոմակայանի, ըստ փորձագետի, Հայաստանը կկորցնի իր բավականին էժան էլեկտրաէներգիան: Շրջափակման պայմաններում դա զգալի հարված կլինի էներգետիկ անվտանգությանը:

Ատոմակայանի փակումը կթուլացնի Հայաստանի դիրքերը

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն իր հերթին կարծում է, որ աշխարհը չի հասել այն մակարդակի, որ ատոմակայանը փոխարինի արևային, կինետիկ և այլ էներգիայով:

«Նշանակում է, որ ատոմակայանի փակումը զգալիորեն կնվազեցնի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում», — ասաց Խաչատրյանը:

Սա, նրա կարծիքով, դա կհանգեցնի էներգետիկ հաշվեկշռի բացասական ուղղվածության:

Ըստ Խաչատրյանի` ատոմակայանի փակման գործընթացն էլ հեշտ չէ, դրա համար տարիներ են պետք։ Նրա կարծիքով, սակայն, ատոմակայանի աշխատանքի երկարաձգումը նույնպես չի բխում Հայաստանի շահերից:

Նրա խոսքով, նոր էներգաբլոկի շինարարությունը կարժենա մոտ 5 մլրդ դոլար: Սա նշանակում է, որ Հայաստանը, եթե ցանկանում է կառուցել այդպիսի էներգաբլոկ, կարող է ֆինանսական լուրջ խնդիրներ ունենալ:

«Կարծում եմ, որ մենք պետք է ձևավորենք երկրի համար անհրաժեշտ ամենաանհրաժեշտ օբյեկտների կառուցման ցուցակը: Օրինակ` միացնել ատոմակայանը, Հյուսիս-հարավ ճանապարհը», — ասաց Խաչատրյանը:

Նա կողմնակից է այն գաղափարին, որ գործող էներգաբլոկը փակելուց հետո պետք է ունենալ նորը: Փորձագետը կարծում է, որ եթե անգամ Հայաստանը կարողանա բավարար էներգիա ստանալ քամուց, արևից կամ այլ աղբյուրներից, միևնույն է ատոմակայանն անփոխարինելի է:

Խաչատրյանը ներկայացրեց ատոմային էներգիայից հրաժարված երկրների օրինակները, որոնք հետագայում ստիպված են եղել վերադառնալ դրան: Մյուս կողմից, նա առաջարկում է հաշվարկել ատոմակայանների այլ աղբյուրների հնարավոր փոխարինման տնտեսական և էներգետիկ նպատակահարմարությունը:

Спартак Акопян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սպարտակ Հակոբյան. Ատոմակայանի շահագործումը երկարացնելն արդարացված է

«Եթե ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շահագործման համար անհրաժեշտ գումարները ներդրվեն վերականգնվող աղբյուրների մեջ, ապա հնարավոր է, որ մենք կարողանանք ինչ-որ կերպ ապահովել անհրաժեշտ էներգիան. Պետք է անել այդ հաշվարկները», — ասաց Խաչատրյանը:

Իսկ եթե 10 տարիների ընթացքում այդ գումարները վերականգնվող աղբյուրների ներմուծման միջոցով հնարավոր կլինի մոտենալ ԱԷԿ-ի արդյունքին, ապա դա արժե անել, կարծում է Խաչատրյանը:

Արևելյան գործընկերության ծրագիրը նախատեսում է ԵՄ-ի հետ ասոցացման հեռանկարը: Նախատեսվում էր, որ 2013 թ. նոյեմբերին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում Երևանը կստորագրի ասոցացման և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Սակայն դրանից երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին: Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միացավ 2015 թ. հունվարին:

Եվրամիության խորհուրդը 2015 թ. հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ լիազորեց Եվրոպական հանձնաժողովին բանակցություններ սկսել Հայաստանի հետ նոր համապարփակ պայմանագրի վերաբերյալ, որը փոխարինելու է ԵՄ-ի և հանրապետության միջև գործընկերության և համագործակցության մասին ընթացիկ համաձայնագրին:

Հայաստանը հույս ունի, որ փաստաթուղթը կստորագրվի Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Լրահոս
0