00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի շեմին թափվող արյունը. քրդական քաղաքները սուզվել են քաոսում

© AFP 2024 / SAFIN HAMEDСитуация в Курдистане
Ситуация в Курдистане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրբիլում արդեն պոկում ու այրում են ոչ միայն Թուրքիայի, այլև ԱՄՆ-ի դրոշները, որին մեղադրում են քրդերին բախտի քմահաճույքին թողնելու մեջ:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Փաստորեն, հոկտեմբերի 20-ին Հյուսիսային Իրաքում` Էրբիլի մոտակայքում, իսկական պատերազմ է սկսվել շիաների զինյալ խմբավորումների (որոնք մտնում են Հաշդի Շաբի շիա միավորման մեջ) և քուրդ զինյալների ջոկատների միջև: Դրա նախօրեին Իրաքի կառավարական զորքերը դուրս էին բերվել Քիրքուկից, ուր մտել էին հոկտեմբերի 16-ին: Քաղաքում թողել էին միայն ոստիկանությանը, հակաահաբեկչական ջոկատներին և հատուկ ծառայություններին: Ընդհանուր առմամբ, այս օրերին Հայաստանից մի փոքր հարավ-արևմուտք թեժ էր… Այնքան թեժ, որ Քրդստանի քրդերը Էրբիլում ցույցերի ժամանակ պոկում և այրում էին ոչ միայն Թուրքիայի, այլև ԱՄՆ-ի դրոշները:

Մեծ պատերազմ Քիրքուքի և Էրբիլի` «միլիոնատեր» քաղաքների շեմին

Սակայն դրանից հետո իրավիճակը չկայունացավ: Հաշդի Շաբի միավորումը (որոշ աղբյուրներ պնդում են, որ իրաքյան կանոնավոր ստորաբաժանումների աջակցությամբ) շարունակում էր առաջ շարժվել` փորձելով իր վերահսկողության տակ վերցնել Քիրքուկի գրեթե բոլոր գործող նավթահորերը:

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Մոլեգնած քրդերը շենքերից պոկում են Թուրքիայի և ԱՄՆ-ի դրոշները. տեսանյութ

Ավելին, ինչ-որ պահի թվում էր, որ իշխանամետ ուժերը որոշել են շարունակել հարձակողական շարժումը ինքնավար Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի ուղղությամբ: Այնտեղից վերջին հաղորդագրությունները ստացվում էին հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ուշ երեկոյան: Տեղեկատվություն էր ստացվել, որ քուրդ զորամիավորումները երեկոյան կողմ, վերջապես, մարտի են բռնվել Էրբիլից ընդամենը 50-60 կմ հեռավորության վրա:

Սկզբում համաշխարհային ԶԼՄ-ներն այս տեղեկությանը թերահավատորեն արձագանքեցին, քանի որ միլիոնանոց Էրբիլի վրա հարձակումը կարող էր նշանակել միայն մեկ բան` մեծ պատերազմի սկիզբ, կոտորած արաբների և քրդերի միջև: Սակայն հետո լրատվամիջոցները տարածեցին Էրբիլի նահանգապետի հայտարարությունը, որում նա բնակիչներին հանգստացնում էր` երաշխավորելով, որ քաղաքը հուսալիորեն պաշտպանված է:

Այսինքն, պետք է հասկանալ, որ քրդական մայրաքաղաքի ծայրամասերում լուրջ բախումներ իսկապես եղել են, և ծանր ու արյունոտ մարտերի մասին տեղեկությունները համապատասխանում էին իրականությանը:

Դե իսկ ամենակարևորն այն է, որ երեկոյան կողմ Բաղդադը հայտարարեց` Քիրքուկի ողջ նավթը, մարզի բոլոր հանքավայրերը գտնվում են կառավարական ուժային կառույցների և Հաշդի Շաբի վերահսկողության տակ: Փաստորեն քրդերի և արաբների միջև Իրաքյան նավթի համար մղվող մեծ պատերազմն ավարտվեց դեռ չսկսած: Իսկ հաղթողը, ինչպես և սպասվում էր, Բաղդադն էր:

Երբ խաղի մեջ է մտնում իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին, տարածաշրջանում բոլորը հետ են քաշվում

Եթե զուտ տարածքային առումով Իրաքի-Քիրքուկի նավթային հարստության համար պատերազմի հաղթանակը պետք է շնորհել Բաղդադին, ապա վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններում քաղաքական հաղթանակը, որքան էլ տարօրինակ չհնչի, մեր հարևան, դաշնակից և բարեկամ Իրանինն է:

Իրականում Թեհրանը լրջորեն մտահոգված էր Քրդստանի` սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի կապակցությամբ, թեև փորձում էր, ի տարբերություն Անկարայի ցույց չտալ: Սակայն անհանգստությունը երբեմն ակնհայտ էր դառնում։ Դրա վկայությունն է այն, որ իրանցիները Հյուսիսային Իրաքի սահմանների մոտ տարան ռազմական ուժերը և, որ ամենակարևորն է, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր ամենամարտունակ և հուսալի ստորաբաժանումներով:

Азербайджанские туристы проводят акцию протеста против курдских бомбежек - Sputnik Արմենիա
Քրդստանի հայ համայնքին սպառնում են «Ադրբեջանի դրոշով» թուրքմենները

Սկզբունքորեն մտահոգությունը հասկանալի էր, քանի որ անջատողականությունը կարող էր Քրդստանից տարածվել հարևան պետությունների տարածք, որտեղ բազմամիլիոնանոց քրդական բնակչություն է բնակվում:

Ավելին: Քիրքուքում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, երբ քուրդ զորամիավորումները Իրաքի «նավթային մայրաքաղաքն» առանց պայքարի հանձնեցին (թեև նախկինում այնտեղ ահարկու հայտարարություններ էին հնչում այն մասին, որ ոչ ոք չի կարողանա մտնել այնտեղ), որոշ մանրամասներ պարզ են դառնում:

Օրինակ` Բարզանիի դեմ ռազմական և քաղաքական գործողությունները պլանավորել և իրականացրել էր ոչ այլ ոք, քան Իրանից դուրս ռազմական և գաղտնի գործողությունների իրականացման համար նախատեսված «Ալ Քուդս» (կազմակերպությունը գործում է ԻՀՊԿ-ի կազմում) հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանին: Լեգենդար մարդ, որն ինքնին հավասարազոր է իրաքյան բոլոր հատուկ ծառայություններին, որոնք քրդերից այժմ պաշտպանում են ամբողջ Քիրքուկի տարածքում գտնվող նավթահորերը:

Բանն այն է, որ նա կապեր ունի ինչպես Քրդստանի հայրենասիրական ուժերի (ՔՀՈՒ), որոնք ղեկավարում է վերջերս մահացած Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանիի որդին` Պավելը, այնպես էլ Հաշդի Շաբի շիա միավորման հետ: Ոմանք նույնիսկ ենթադրում են, որ Ղասեմ Սուլեյմանին անմիջականորեն ուղղորդում է Հաշդի Շաբի զինված ջոկատների ռազմական գործողությունները:

Դե, իսկ Քիրքուկն, ինչպես պարզվեց, պաշտպանում էին հենց ՔՀՈՒ քրդական ռազմական ջոկատները, որոնց հետ, ըստ երևույթին, պայմանավորվածություն ուներ Բարզանին, որի ջոկատները պաշտպանում են մայրաքաղաք Էրբիլը:

Ահա հենց դրանք էլ ՔՀՈՒ-ի ստորաբաժանումները քաղաքը լքեցին անհրաժեշտ պահին`անպաշտպան թողնելով այն ժամանակ, երբ Քիրքուկի կողմ շարժվեցին Իրաքի կադրային ստորաբաժանումներն ու Հաշդի Շաբի ջոկատները:

Այսպիսով, մեծ քաղաքում հաջողվեց խուսափել կոտորածից և գլոբալ ռազմական գործողություններից, որոնք բազմաթիվ զոհերի կհանգեցնեին: Ավելին` Քիրքուկի քրդական բնակչության մոտ կեսը (նրանք, ովքեր մասնակցել էին հանրաքվեին և այժմ վախենում էին Բաղդադի ու շիաների կողմից ենթարկվել բռնաճնշումների) քաղաքից հեռանալու հնարավորություն ստացավ:

Բարզանին հավատարիմ և ծախված մավր է

Լիակատար պարտություն տարավ քուրդ առաջնորդ Բարզանիին, ում, ըստ էության, «գցել» են գրեթե բոլորը: Ամերիկացիները, որոնք հրահրել էին հանրաքվեն, և միայն մեկ շաբաթ դրանից առաջ հրաժարվեցին աջակցել Էրբիլին, երբ Բարզանին արդեն չէր կարող հրաժարվել:

Իրանցիները, որոնք միակն էին, որ աջակցեցին Էրբիլին հանրաքվե անցկացնելու գաղափարին և նույնիսկ խոստացան օգնել պետության կայացման և պաշտպանության հարցում: Թալաբանիի ընտանիքը և ՔՀՈՒ-ի քրդական կուսակցությունը, որոնք վճռական պահին հանձնեցին Քիրքուկը:

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
Հայ «մահմեդական եղբայրները». հայության ոգին ապրո՞ւմ է արդյոք քրիստոնեությունից դուրս

Փաստորեն, ստացվեց այնպես, ինչպես ասում է հայտնի արտահայտությունը. «Մավրն արեց իր գործը…»: Մավրը Բարզանին էր, որն այժմ կորցրեց ոչ միայն նավթը, այլև Քրդստանի որոշակի ինքնավարության պահպանման հնարավորությունները:

Ավելին` ամերիկացիները նաև այստեղ լուրջ պարտություն կրեցին իրանցիներից, քանի որ Սիրիայի գործերում, առանց Քրդստանի պես հաղթաթուղթ ունենալու, Վաշինգտոնը չի կարողանա ինչ-որ բանի շուրջ սակարկել Մոսկվայի ու Թեհրանի հետ: Իրաքի կանոնավոր բանակն այժմ դուրս է գալիս երկրի սահմանի հյուսիսարևմտյան հատվածը և իր հսկողության տակ է առնում այն անցակետերը, որոնց միջոցով քրդական ջոկատները հանգիստ տեղաշարժվում էին արևելյան Սիրիայի և Քրդստանի միջև` փորձելով Սիրիայի կանոնավոր բանակից հետ վերցնել այն, ինչն արդեն իսկ կորցրել է վերջնական պարտության եզրին կանգնած Իսլամական պետությունը `սիրիական նավթային դաշտերը:

Ընդհանրապես, Բարզանիի և նրա արևմտյան հովանավորների (Միացյալ Նահանգներ, Իսրայել) քաղաքական, տարածքային և տնտեսական հավակնությունների «շերտավոր կարկանդակում» անհեռատես գործողությունների շնորհիվ տարածաշրջանում շերտերն ավելացան: Մեզ առնվազն լուրջ պարտիզանական պատերազմ է սպասում, այսպես կոչված, «Բրյանսկի անտառներ Նինվեի հովտում», Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի կադրային ստորաբաժանումների դեմ քրդական ռազմական միավորումների կողմից: Եվ այս ամենը Հայաստանի հարավային սահմաններից ընդամենը երեք ժամ հեռավորության վրա: Բարզանին ոչ միայն իրեն է փակուղի գցել, այլև ամբողջ տարածաշրջանը…

Լրահոս
0