ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայում հայաստանցի ու տաջիկ 20 բանվորի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից տուժել է մեկ մարդ, հաղորդում է «360» հեռուստաընկերությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Դեպքի վայր են մեկնել իրավապահ մարմինների աշխատակիցները։
Տուժողը հրաժարվել է հոսպիտալացվել, նրան օգնություն են ցուցաբերել տեղում։
Կատարվածի հանգամանքները պարզելու համար հինգ հոգու ձերբակալել են՝ երկու հայի, երկու տաջիկի ու Վրաստանի մեկ քաղաքացու։
Փաստի առթիվ կատարվում է քննություն։