Կին նախագահն արդեն որևէ մեկին չի զարմացնի: Այս թեմային սերտորեն առնչվում է Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին, որը նույնպես դուստր է, բայց ոչ թե Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետի, այլ երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուի: Այս պաշտոնում ծառայել է 1966-1977 թվականներին:
Մոտավորապես նույն ժամանակ Շրի Լանկայի նախարարների կաբինետը ղեկավարում էր Սիրիմավո Բանդարաիկեն, և միայն հետո, շատ տարիներ անց Արևելքի էստաֆետային փայտիկը վերցրեց Արևմուտքը, և աշխարհին ներկայացան «երկաթե լեդի» Մարգարեթ Թեթչերը և «մետաղների դիմադրողականության» մեջ նրան զիջող Թերեզա Մեյը:
Ինչպես Գանդիի, այնպես էլ Բանդարանաիկեի ժամանակներում հեռուստատեսությունը դեռևս թույլ էր, և տիկնայք իրենց կայացած լինելը պետք է ապացուցեին ոչ թե էկրաններից, այլ հրապարակներից և ամբիոններից: Երկուսն էլ լիովին օգտվեցին այդ հնարավորությունից և երկար տարիներ մնացին քաղաքականության մեջ:
Բայց Սիրիմավոյի դեպքում գործն ավելի առաջ գնաց: 1994 թ-ի օգոստոսին Բանդարանաիկեի դուստրը` Չանդրիկան, դարձավ վարչապետ, իսկ նոյեմբերին նախագահ ընտրվեց, և՞ ինչ եք կարծում, վարչապետի պաշտոնում նա ո՞ւմ իրավահաջորդ հայտարարեց իրեն: Ճիշտ է` սեփական մորը: Մայրիշխանությունն ապրում և հաղթում է:
Վերադառնանք Ռուսաստան: Ժողովրդի լայն զանգվածը Քսյուշայի մասին իմացել է «Դոմ-2» հեռուստանախագծի միջոցով, ինչը բացի ճանաչումից նաև երիտասարդներին պղծելու մեղադրանքների հոսանք է ծնել: Դրան գումարենք ցնցող վարքագիծը, շքեղության փափագը, ինչպես նաև տարբեր առիթներով արված սադրիչ հայտարարությունները: Եվ այս ամենը միասին, ինչպես և առանձին-առանձին արդեն մինուս է:
Արդյո՞ք կինը (թողնենք Սոբչակին) Ռուսաստանի գլխին կանգնելու հնարավորություն կունենա, և եթե այո, ապա ո՞վ: Ահա այն տասնմեկ կանայք, որոնք որպես թեկնածուներ են դիտարկվում: Լավագույն արդյունքը, ինչպես կարելի էր ակնկալել, գրանցել է Վալենտինա Մատվիենկոն` 6.1 տոկոս:
Ովքե՞ր են մյուսները: 2004թ. նախագահական ընտրությունների թեկնածու Իրինա Խակամադան, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Պետական դումայի պատգամավորներ Իրինա Յարովայան և Նատալյա Պոկլոնսկայան, Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Օքսանա Դմիտրիևան, տիեզերագնացներ Սվետլանա Սավիցկայան և Վալենտինա Տերեշկովան, հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան և փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը:
Արդյու՞նքը: 0.2-ից մինչեւ 1.4 տոկոս: Նման արդյունքները քաղաքականության մեջ «կանանց թեմայի» արհեստականության վառ օրինակ են, խորհրդային հռչակագրային հավասարության մասունք», — ասում է «Լևադիա-կենտրոնի» գիտաշխատակից Եկատերինա Կոչերգինան:
Այսպիսով, Քսյուշային գերտերության նախագահի և միևնույն ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի դերում հնարավոր կլինի տեսնել միայն «Հրաշքների դաշտում»: