00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղմուկ` ատոմակայանի շուրջ. Հայաստանը չի դիմանա նոր մութ ու ցուրտ տարիների

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք համաձայնագրի տեքստը, հասարակության շրջանում բուռն քննարկում ծավալվեց, և ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայաստանի ատոմակայանը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը մտորում է, թե ինչով էր պայմանավորված այդպիսի բուռն արձագանքը։

Այսօրվա իշխանության նկատմամբ կարելի է տարբեր աստիճանի ընդդիմադիր լինել` «փափուկից» մինչև անզիջում, բայց չարժի ասել, որ իշխանությունն ինքնասպանության հակվածություն ունի։ Այդ տեսանկյունից այդքան էլ հասկանալի չէ Մեծամորի ԱԷԿ-ի ապագայի շուրջ բարձրացած աղմուկը, որը սկսվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո։

Բոլորի աչքը զարնեց Մեծամորի ԱԷԿ-ը փակելու վերաբերյալ պահանջը։ Պետք չէ մոռանալ, որ նմանատիպ պահանջներ էին հնչում նախկին ԽՍՀՄ բոլոր այն հանրապետությունների և Արևելյան Եվրոպայի երկրների հասցեին, որոնք ատոմային էլեկտրակայաններ ունեին։ Եվ այդ երկրները կատարեցին իրենց առջև դրված պահանջները, և ի տարբերություն Հայաստանի` նրանք ԵՄ-ի անդամակցություն ստացան։ Մենք այդ մասին չենք մտածում։

Васак Тарпошян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Թարփոշյան. «Ատոմակայանը կաշխատի այնքան, մինչև ռեսուրսը սպառվի»

Ակնհայտ է, որ Հայաստանի ԱԷԿ-ի փակումն այսօր առկա հանգամանքներում հավասարազոր է ոչ միայն գործող իշխանության, այլև ամբողջ պետության ինքնաբացարկին։ Այդ պատճառով կարելի է համոզված լինել, որ ատոմակայանը չի փակվի։ Այն երկրները, որոնք դիմել են այդ քայլին, իրենց էլեկտրաէներգիայով ապահովելու այլընտրանքային հնարավորություն ունեին, մենք նման հնարավորություն չունենք, և նույնիսկ եթե Հայաստանը հենց այսօր սկսի քրտնաջան աշխատել այլընտրանք ստեղծելու համար, գործընթացը երկար տարիներ կտևի, եթե ոչ տասնամյակներ։

Այն, որ Հայաստանի ԱԷԿ-ը փորձում են փակել հարևան երկու պետությունները, հասկանալի է։ Եվրամիության ինչի՞ն է պետք, այդքան էլ տրամաբանական չէ, առավել ևս, որ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարում է կայանի անվտանգության մասին: Բայց, այնուամենայնիվ, սա փաստ է, և այն պետք է հաշվի առնվի:

Ատոմակայանը պետք է մի պարզ պատճառով, որպեսզի չվերադառնան հիշողության մեջ մխրճված տերպետրոսյանական տխուր տարիները. Հայաստանը երկրորդ անգամ չի դիմանա մութ ու ցուրտ տարիների։ Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ԱԷԿ-ի փակումը կանդրադառնա էներգետիկ անկախության ու անվտանգության վրա, ապա այս հարցում մի փոքր անհամապատասխանություն կա. բանն այն է, որ նույնիսկ ԱԷԿ-ի հետ Հայաստանը չի կարող հայտարարել էներգետիկ անկախության մասին։ Անկախությունն այս առումով իրական կլիներ այն դեպքում, եթե երկիրն ուրանի արտադրություն ունենար, բայց չէ՞ որ Հայաստանն այսօր կախում ունի ուրանի մատակարարներից:

Բնականաբար, այս ամենը հիանալի գիտակցում են հայկական իշխանությունները, և առաջին մեկնաբանությունները, որոնք հնչեցին նրանց շուրթերից, հաստատում են այդ գիտակցումը։ «Հայաստանի ատոմային էլեկտրակայանը չի փակվի և կշահագործվի այնքան, քանի դեռ ներկայիս ռեսուրսները չեն սպառվել։ Մեծամորի ատոմակայանի ռեսուրսն անվերջ չէ, և, բնականաբար, որոշակի ժամանակ հետո այն, այսպես թե այնպես, պետք է դուրս գա շահագործումից», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը և ավելացրեց, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում նշված չեն ատոմային էլեկտրակայանը փակելու ժամկետները։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայաստանի ատոմակայանի ճակատագիրը կորոշի ոչ թե ԵՄ–ն, այլ Հայաստանի տնտեսական շահը

Իսկ երեքշաբթի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, որ Հայաստանը ԱԷԿ-ի փակման և նոր կայանի կառուցման հարցում քաղաքական ճնշումների չի ենթարկվում, և բոլոր համապատասխան որոշումները կայացվելու են` պետական շահերից ելնելով։

ԱԷԿ-ի ճակատագրի քննարկմանը զուգահեռ ամբողջ թափով ընթանում են երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները երկարաձգելու աշխատանքները։ Այդ ծրագիրը հաստատել էր ՀՀ կառավարությունը 2014 թվականին, իսկ իրականացման համար Ռուսաստանը Հայաստանին 270 մլն դոլարի վարկ և 30 մլն-ի չափով դրամաշնորհ էր տրամադրել։ Արդյունքում ատոմային կայանի շահագործման ժամկետը պետք է երկարաձգվի մինչև 2027 թվականը։ Վասակ Թարփոշյանը նշեց հենց այս հանգամանքը` ասելով, որ փաստորեն Մեծամորի ԱԷԿ-ի փակման մասին կարելի է սկսել խոսել միայն 2026 թվականից հետո։

Բոլոր այս փաստարկներն, անկասկած, հիանալի գիտեն նաև նույն եվրոպացիներին։ Այդ դեպքում ինչի՞ համար է այդ պահանջը նշվում համաձայնագրի տեքստում, դրա համար կարող են տարբեր պատճառներ լինել, այդ թվում նաև այն, ինչի մասին լայն հասարակությանն իմանալ դեռ պետք չէ, և որոնց մասին դեռ լռում են նույնիսկ «…. մոտ աղբյուրները»։

Հավանական է, որ տեքստում այս դրույթի ամրագրումն ընդամենը պարտադիր հայտարարագրում է, և բոլոր կողմերը լավ հասկանում են, որ այս ուղղությամբ դեռ շատ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն, և դա մի քանի օրվա կամ ամիսների հարց չէ: Հնարավոր է նույնիսկ, որ ատոմակայանի փակման հարցը որոշակի պայմաններում կարող է դառնալ «գործարքների» առարկա, և այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել, օրինակ, բավականին կոնկրետ արտոնություններ ստանալու միջոցով: Սակայն գուշակություններ անել պետք չէ։

Պարզ է մի բան` մոտ ապագայում Հայաստանի ԱԷԿ-ը չի փակվի, դա գրեթե անհավանական է։ Իսկ ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ապագային ընդհանրապես, արդեն լրիվ այլ հարց է։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
ԵՄ-ի հետ համաձայնագիրը` Հայաստանի անվտանգության սպառնալիք. Երևանը կզրկվի՞ ատոմակայանից

Չէ՞ որ, ինչպես նշում են մասնագետները, ԱԷԿ-ից ստացվող էլեկտրաէներգիան էժան է միայն այն ժամանակ, երբ կայանն արդեն կառուցված է և գործում է. իսկ մեզ այն ժառանգություն է հասել ԽՍՀՄ-ից։

Նոր ԱԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ գումարը գնահատվում է մոտավորապես 5-6 մլրդ դոլար, ակնհայտ է, որ մոտ ապագայում երկիրը նման նախագիծ չի կարողանա ինքնուրույն իրականացնել։ Միևնույն ժամանակ չեն երևում նաև օտարերկրյա ներդրողներ։ Այդ պատճառով միակ ելքը Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգումն է` զուգահեռաբար այլընտրանքային աղբյուր փնտրելով։

Ինչ վերաբերում է այսօր այդքան ակտիվ գովազդվող «կանաչ» էներգետիկային, ապա դրա զարգացման ներկայիս փուլում, սա ելք չէ. այն երկրները (այդ թվում` եվրոպական), որոնք համապատասխան աշխատանքներ ստանձնեցին մեծ էնտուզիազմով, շատ արագ սառեցին դրանց նկատմամբ։ Այսօր էներգիայի այդ տեսակը թանկ և քիչ արդյունավետ` նման ճանապարհով կարելի է լուծել մեկ տուն կամ մեկ գյուղ էլեկտրաէներգիայով ապահովելու հարցը, բայց ոչ ժամանակակից քաղաքներն ու երկրները։ Շատանում են արտադրվող էներգիայի կուտակման, ցածր արտադրանքի դեպքում բարձր ինքնարժեքի հարցերը. խնդիրներն այստեղ ավելի շատ են, քան լուծումները։

Կապրենք, կտեսնենք, իսկ Վասակ Թարփոշյանն այսպես է ասում. «Եթե մենք իրականացնում ենք ժամկետի երկարաձգման աշխատանքներ, և եթե այդ ընթացքում ատոմակայանը հաջողությամբ և անվտանգ շահագործվում է, փոխարինող ռեսուրսներ էլ չկան, ատոմակայանը շարունակելու է շահագործվել»։

Դժվար թե նախարարության ներկայացուցիչը հանդես գա անպատասխանատու հայտարարություններով, գերատեսչությունը գիտի, ինչի մասին է խոսում։ Իսկ մեզ մնում է չշտապել հետևությունների հարցում և զերծ մնալ խուճապ առաջացնող հայտարարություններից։

Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին որոշումը ԽՍՀՄ Մինիստրների խորհուրն ընդունել է 1966թ. սեպտեմբերին: 10 տարի անց` 1976թ-ին, այն շահագործվեց։ 2 Էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը սահմանվեց 30 տարի:

1989թ-ին` Սպիտակի երկրաշարժից հետո, ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց` հանգեցնելով էներգետիկ ճգնաժամի։

1993թ-ին ՀՀ կառավարությունը դարձյալ որոշեց վերագործարկել ատոմակայանը,

1995թ.-ին 6,5 տարվա դադարից հետո ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը դարձյալ շահագործվեց։

Լրահոս
0