00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն հայտարարել է ԱԳ նախարարների հանդիպման մասին, Երևանը չի հաստատում

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств Армении
Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը ՀՀ նախարարությունում համապատասխան արձագանք չի ստացել։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Պաշտոնական Երևանը կհայտնի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին, եթե որոշվի հանդիպման կոնկրետ վայրն ու օրը, Sputnik  Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Եթե հստակ պայմանավորվածություն լինի հանդիպման տեղի և օրվա վերաբերյալ, կհայտնենք այդ մասին», – ասաց Բալայանը։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Երևանն ու Բաքուն «ռեսթարթ» են անում Ղարաբաղի հարցը. փորձագետ

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը լեհ գործընկեր Վիտոլդ Վաշիկովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հանդիպում է նախատեսվում իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ։

Նրա խոսքով` ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ «կոնկրետ» քննարկումներ են լինելու։

Հիշեցնենք, որ Ժնևում հոկտեմբերի 16-ին, ՄԱԿ–ի գրասենյակում, Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի նստավայրում անցկացվեցին Արցախյան հակամարտության կարգավորման թեմային նվիրված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կառուցողական մթնոլորտում անցավ։

Նախագահները պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի աշխուժացման համար, ինչպես նաև լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածության նվազեցման համար, գրված է միջնորդների հայտարարության մեջ։

Լրահոս
0