ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Առաջիկա 100 տարում գերհզոր բռնկում է կանխատեսվում Արեգակի վրա, որը կհանգեցնի էներգահամակարգի խափանմանն ամբողջ աշխարհում, արբանյակների վնասմանն ու համացանցի անջատմանը, իսկ առաջացած տեխնածին վթարները կարող են նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ: Այդպիսի եզրակացության են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները, հայտնում է New Scientist-ը:
Գիտնականները վերլուծել են արևի բռնկումների մասին տվյալները: Նման բռնկումները շատ հազվադեպ են լինում՝ մոտ 20 մլն տարին մեկ:
Ըստ գիտնականների՝ ավելի հաճախ լինում են նվազ ինտենսիվության գերբռնկումներ: Օրինակ, 1859-ին աշխարհամագնիսային փոթորիկ է եղել, որը հետևանքով խափանումներ են եղել Եվրոպայի և ԱՄՆ հեռագրային ցանցում, ինչպես նաև վառ հյուսիսափայլեր են նկատվել ցածր լայնություններում: Նմանատիպ բռնկում կարող է տեղի ունենալ նաև մինչև 21 դարի վերջը, որի արդյունքում շարքից դուրս կգան ուղեծրային արբանյակները, ինքնաթիռների ուղևորները ճառագայթման մեծ դոզաներ կստանան, կխախտվի էներգահամակարգի և ատոմակայանների սառեցման համակարգի աշխատանքը: