Այսօր Սունգիրը համարվում է Եվրոպայի ամենահյուսիսային նախապատմական տարածքը, որտեղ ապրել է Homo sapiens–ը։ Գիտնականները Վլադիմիրյան շրջանում սկսել են պեղումներ իրականացանել 1956 թվականին։ Մասնագետների կարծիքով, Սունգիրը որսորդական տարածք է եղել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Այստեղ հայտնաբերվել են ավելի քան 80 հազար կենցաղային իրեր, որոնք պատրաստված են մամոնտների ոսկորներից ու ժանիքներից, կենդանիներից ճանկերից ու քարերից։ Հայտնաբերված իրերի մեջ նաև զարդեր ու դեկորատիվ պարագաներ կան։