00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուսինը հայ է, կինը` ռուս. ո՞վ և ինչպե՞ս է Մոսկվայում հայերեն սովորում

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցСтуденты
Студенты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետությունում ռուսաց լեզվի ուսումնասիրման հակառակորդներից հաճախ կարելի է լսել նման փաստարկ` «Ինչի՞ համար է մեզ հարկավոր ռուսաց լեզուն։ Չէ՞ որ դուք Մոսկվայում հայերեն չեք ուսումնասիրում»:

Sputnik-ի թղթակիցը կարճ փնտրտուքներից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում միանգամից մի քանի տեղ գտավ, որտեղ հայերեն են սովորում: Եվ դա միայն Կիտայ-գորոդի հայտնի «հայկական» դպրոցը չէ: Մի տեղ բանավոր հայերեն են ուսումնասիրում, աշակերտներին սովորեցնում են հայերեն կարդալ և խոսել: Իսկ մեկ այլ տեղ էլ լեզուն ուսումնասիրում են ամենալուրջ մակարդակով` դասավանդվում է քերականության, պատմության, ուսումնասիրվում է երկրի մշակույթը: Բայց ամեն ինչի մասին, հերթով…

Լև Ռիժկով, Sputnik.

«Պրոսպեկտ միրա» մետրոյի կայարանի մոտ գտնվող գրասենյակ։ Անհրաժեշտ հասցեն գտնելը շատ հեշտ է. շենքը գտնվում է անմիջապես «Մաքդոնալդսի» դիմաց։ Քիչ հեռու «Օլիմպիյսկի» մարզահամալիրն ու Մոսկվայի գլխավոր տաճարային մզկիթը։

Երրորդ հարկում գտնվում է Մոսկվայի Հայկական թանգարանը։ Մաքուր միջանցքի դռներից մեկի հետևում մեծերն ու փոքրերը աշխատանքից և դասերից ազատ ժամանակ հայերեն են ուսումնասիրում։

© Sputnik / Лев РыжковՀայերեն լեզվի կենտրոն Մոսկվայում
Центр армянского языка в Москве - Sputnik Արմենիա
Հայերեն լեզվի կենտրոն Մոսկվայում

Երբ ես դասարան մտա,  երեխաների խումբն էր պարապում։ Անկեղծ ասած, ընդամենը երկու երեխա կար` երկու տղա։ Մեկը` ջանասերը, տետրում ինչ-որ բան էր գրում, կարդում դասագրքում գրվածը։ Երկրորդը խուլիգանի էր նման։ Անդադար շուռումուռ էր գալիս, այդպես էլ տեսախցիկը նրա դեմքը ֆիքսել չկարողացավ։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, նա բավականին լավ էր ընթերցում։ Իմ ոչ պրոֆեսիոնալի կարծիքով, ոչնչով ջանասեր տղայից վատ չէր։ Սեղաններին հայկական այբուբեն էր դրված, երեխաներն էլ տետրում գրում էին։

Այս դասարանում գլխավորը ուսուցչուհի Նունե Գուրգենովնա Մխիթարյանն է։ Աննկարագրելի բարի հայացքով և ցածր ձայնով մի կին։ Նրան լսելիս` ինքդ էլ սկսում ես ցածրաձայն խոսել։ Մանկական խմբի տղաների հետևից ծնողները եկան, և քանի դեռ չէր սկսել մեծահասակների դասը, Նունե Գուրգենովնային հարցուփորձ էի անում, թե ինչ է այստեղ կատարվում։

«Երեխաների խումբ այս տարի առաջին անգամ ենք բացել, – պատմում է ուսուցչուհին։ – Դեռ, գրանցումները չեն ավարտվել։ Հավանաբար, ավելի շատ երեխաներ կունենանք, քանի որ գրանցումը կերկարացվի մինչև նոյեմբեր»։

Իսկ մեծահասակների խմբերը երկուսն են։ Մեկն անցյալ տարի ենք բացել, մեկն էլ նոր է։ Հիմա երկրորդ խմբի աշակերտները կգան, այսինքն նրանք, ովքեր փոքր–ինչ հայերեն գիտեն։ «Երկրորդ դասարանցիների» խմբում մոտ 15 մարդ կա։ Սակայն հաճախելիության հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Շատերը զբաղված են։ Նունե Գուրգենովնան պատմում է գործարարների մասին, ովքեր, այո, դասընթացների են գրանցվել։ Այժմ էլ նրանց խնդիրը դասերին հաճախելն է։

«Ամենահետաքրքիրն այն է, որ մեզ մոտ ոչ միայն հայեր են սովորում, – ասում է ուսուցչուհին։ Ամենատարբեր մարդիկ կան։ Գալիս են, օրինակ, մարդիկ, որոնք կա՛մ Հայաստան եմ պատրաստվում գնալ, կա՛մ արդեն եղել են այնտեղ ու շփվել հայերի հետ, հանրապետությունում ծանոթներ ունեն։ Երբեմն հայերեն են ուսումնասիրում ընտանեկան պատճառներով։ Ասենք` ամուսինը հայ է, կինը` ռուս։ Կամ ամուսինը` ռուս, կինը` հայ»։

© Sputnik / Лев РыжковՀայերեն լեզվի կենտրոնը Մոսկվայում
Центр армянского языка в Москве - Sputnik Արմենիա
Հայերեն լեզվի կենտրոնը Մոսկվայում

Սակայն մայրենի լեզուն ուսումնասիրում են նաև էթնիկ հայերը։ Օրինակ, Մոսկվայում, շատ են նաև նրանք, ովքեր երբեք պատմական հայրենիքում չեն եղել։ Կամ եղել են մեկ անգամ։ Կան բաքվի հայեր, որոնք լքել են հայրենի քաղաքը 80-ականների վերջի հայտնի իրադարձություններից հետո։ Հաճախում են նաև նրանց երեխաները։

«Այդ մարդկանց համար կարևորը մայրենին չմոռանալն է, – ասում է ուսուցչուհին։ – Կան նաև զինծառայողների, գիտնականների ընտանիքի անդամներ, ովքեր ապրում ու աշխատում են Հայաստանից դուրս»։

Ինքը` Նունե Գուրգենովնան, Մոսկվայում հայերեն է դասավանդում արդեն 15 տարի։ Ամեն ինչ սկսվեց Կրիլատսկոյե Մոսկվայի միկրոշրջանում։ Դպրոցի տնօրենն ընդառաջ գնաց և համաձայնեց լրացուցիչ կրթության դասարան բացել։ Այնտեղ Նունեն Գուրգենովնան աշխատեց տասը տարի։

Занятия в Центре изучения армянского языка

«1988 թվականին, Հայաստանի կործանիչ երկրաշարժից հետո, Կրիլատսկիում գտնվող դպրոցը որոշ ժամանակով զինվորական հիվանդանոցի վերածվեց, – պատմում է ուսուցչուհին։ – Երկրաշարժ վերապրած երեխաներն ամբողջ ձմեռ Կրիլատսկիում վերականգնողական կուրս էին անցնում։ Մենք մտերմացանք այդ կնոջ հետ (դպրոցի տնօրենի — խմբ.) 2004 թվականին։ Եվ նա ինձ ցույց տվեց այդ նույն երեխաների` իրեն գրած բացիկները։ Պարզվեց, որ տարիների ընթացքում նրանք կապ էին պահպանում ուսուցչուհու հետ։ Նրան Նինա մորաքույր էին անվանում։ Այդ պատճառով էլ նա այդքան ուրախությամբ ու պատրաստակամությամբ համաձայնեց այդ գործին։ «Ինձ համար ցնցում էր դա։ Այն, որ գրեթե քսան տարի է անցել, իսկ այն ժամանակվա երեխաները հիշում են, շնորհակալություն հայտնում, չեն մոռանում»։

Հին լեզվի նուրբ հնչերանգները

Պրոֆեսիոնալ հայերեն են ուսումնասիրում Ռուսաստանի մայրաքաղաքում` Մ. Տորեզի անվան Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում։ Բուհին կից 2001 թվականից գործում է Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը։ Բացի այդ, այս կենտրոնն ամենահինն է` ԱՊՀ երկրների լեզուներն ուսումնասիրող կենտրոններից։

Школа. Дети и родители перед школой - Sputnik Արմենիա
Կրքեր ռուսաց լեզվի շուրջ, կամ որ լեզվով սիրել հայրենիքը

Պարապմունքները, որոնց ես ներկա գտնվեցի, անցկացվում էին ընդարձակ մի լսարանում։ Կարծես սենյակն ամբողջությամբ ողողված է մեծ պատուհաններից ներթափանցող արևի լույսով։ Պարապում են միայն աղջիկները։ Համենայնդեպս, լսարանում միայն աղջիկներ կային։ Հետագայում արդեն ինձ պատմեցին, որ կա նաև մի տղա։ Նա խմբի ավագն է։ Սակայն մի շարք հանգամանքների բերումով, նրան չի հաջողվել առավոտ կանուխ լեզվի դասընթացին մասնակցել։

Երբ ես լսարան եմ մտնում աղջիկները սկսում են երգել Հայաստանի օրհներգը։ Հետո, դասի վերջում, նրանք ևս մեկ անգամ կատարեցին հայտնի երգերից մեկը։ Ահա այստեղ շփոթմունք է առաջանում։ Ինձ թվում էր, որ հայերենը բավականին դաժան լեզու է։ Ինչպես հին լատիներենը (առավել ևս, որ տարիքով էլ չի զիջում)։ Ինչպես քարե խաչքարը։ Սակայն այդ պահին հանկարծ հին այդ լեզուն սկսում է շատ նուրբ թվալ։ Երկար կլսեի, ազնիվ խոսք։

Պարապմունքներին շատ են ծիծաղում, և, ինչպես ես նկատեցի, բավականին ազատ են։ Օրինակ`այդ դասընթացին, որին ես ներկա գտնվեցի, թեման սիրված երաժշտությունն էր։ Վիդեոպրոյեկտորին մոտենում է մի աղջիկ, որը (ինչպես ինձ թվաց) մաքուր հայերենով պատմում է Arctic Monkeys բրիտանական ռոք խմբի ստեղծագործական էվոլյուցիայի մասին։ Սլայդեր, YouTube–ի տեսահոլովակներ ցուցադրում։

Մյուս աղջիկը պատմում է երգիչ Հայկոյի մասին։ Հայտնի մարդ է, Եվրատեսիլի մասնակից։ Աղջիկներին նա դուր է գալիս։ Իսկ այ System of a down հայկական ամենահայտնի ռոք խումբն ԱՄՆ–ից ուսանողուհիներից և ոչ մեկի «սրտով չեղավ»։

Դասավանդում է նրանց Արմինե Մարտիրոսյանը` Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրենը։ Նա բանասիրական գիտությունների թեկնածու է, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ընդհանուր լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ։ ՄՊԼՀ–ի կենտրոնը ղեկավարում է չորրորդ տարին։

Արմինեի խոսքով` աշակերտների լեզվի իմացության մակարդակը տարբեր է։ Ոմանք գրեթե հիանալի են տիրապետում լեզվին, ոմանք էլ դեռ աճելու տեղ ունեն։

«Լեզուն տիրապետելը կախված է մարդու ներքին զարգացման աստիճանից, – ասում է Մարտիրոսյանը։ – Ոմանք արագ են ընկալում այն։ Ոմանց էլ ժամանակ է հարկավոր` հայերենի նման բարդ լեզվի պարագայում կողմնորոշվելու համար։ Բոլոր ուսանողները լեզուն սկսում են ուսումնասիրել զրոյից։ Բոլորը սկսել են այբբենարանից»։

Русский алфавит - Sputnik Արմենիա
Ինչի համար է Հայաստանին անհրաժեշտ ռուսաց լեզվի նոր հայեցակարգը

Ուսանողները հայերենն անցնում են որպես երկրորդ օտար լեզու։ Շաբաթական չորս պարապմունք (երեքը` լեզվի, մեկը` պատմության և մշակույթի)։ ՄՊԼՀ–ի ուսանողներն անցյալ տարի ակտիվ մասնակցություն ունեցան Հայոց գրերի օրվա տոնակատարությանը։

«Եվ քանի որ անցյալ տարի մենք նշում էինք Կենտրոնի 15-ամյակը, այդ օրն այստեղ անցկացրեցինք, – հիշում է Մարտիրոսյանը։ – Ամեն ինչ բավականին գեղեցիկ ու լավ անցավ։ Մեզ հյուր եկավ Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Այն ժամանակ նա ինձ խոստացավ, որ ուսանողներին Երևան կհրավիրի։ Եվ հրավիրեց։ Հայերի միությունը վճարեց ավիատոմսերի համար։ Իսկ Բրյուսովի համալսարանը նրանց հանրակացարան տրամադրեց»։

Երևանից, նրա բնակիչների հյուրընկալությունից և մարդկային հարաբերությունների ջերմությունից, Մոսկվայի ուսանողները իհարկե, հիացած էին։

«Մենք շատ շնորհակալ ենք և՛ Հայերի միությանը, և՛ ՀՀ դեսպանատանը, և՛ Նոր Նախիջևանի և Ռուսական թեմի առաջնորդ Եզրաս Ներսիսյանին, – ասում է Մարտիրոսյանը։ «Նրանց շնորհիվ ես Մոսկվայում ինձ անօգնական չեմ զգում»։

Եվ, ի դեպ, դիվանագետի հետ հանդիպմանը եկել էին ոչ միայն Կենտրոնում պարապող ուսանողները։

«ՄՊԼՀ–ում ուսանում են հայեր, որոնք լեզուն չգիտեն, – ասում է մանկավարժը։ – Թեև նրանց թվում կան նաև լեզուն իմացողներ։ Նրանք հաճախ են այստեղ հավաքվում։ Նրանցից ոմանք արդեն երգում են էթնիկ ջազային համույթում, որի հետ մենք փորձեր ենք անում Կիտայ–գորոդի «հայկական» դպրոցում»։

Արմինեի խոսքով` հայերը հայոց լեզվի կարիքն ունեն։ Այժմ այն ընդամենը 9 մարդ է ուսումնասիրում, որոնց սովորեցնում են այբբենարանից մինչև քերականության նրբություններ։

«Այժմ մենք հայտարարություն ենք փակցրել` որպես երրորդ օտար լեզու հայերենն ուսումնասիրելու հնարավորության մասին», – ասում է Արմինեն։ «Եվ եթե արձագանք լինի, ուրեմն, հայոց լեզուն ուսումնասիրողների թիվը կավելանա»։

Լրահոս
0