00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի համար է Հայաստանին անհրաժեշտ ռուսաց լեզվի նոր հայեցակարգը

© AFP 2024 / YURI KADOBNOVРусский алфавит
Русский алфавит - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աղմուկը, որը բարձրացել էր ռուսաց լեզվի հայեցակարգի շուրջ, արհեստական բնույթ է կրում և շեղում ծրագրի կրթական բովանդակությունից, կարծում են փորձագետները։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Ռուսաց լեզվի նոր հայեցակարգի շուրջ բարձրացած աղմուկը, թույլ չի տալիս  քննարկել, թե ինչ բացեր ունի հայեցակարգը, որը միտված է բարելավելու դասավանդման որակը, Sputnik Արմենիային ասաց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Ցավալի է, որ ռուսաց լեզվի հայեցակարգը քննարկվում է քաղաքական հարթության վրա։ Դրա փոխարեն անհրաժեշտ է գնահատել դասավանդման արդյունավետությունը և բարելավել լեզվի տիրապետման հետ կապված իրավիճակը»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` շատ հավանական է, որ հայեցակարգի մասին նախքան հայտարարելը, հեղինակները ճիշտ չեն ներկայացրել վիճակը, որպեսզի հարցեր չառաջանային։

«Ցանկացած երկրում լեզուների դասավանդումը քաղաքական ենթատեքստ ունի, սակայն, եթե դա ճիշտ մատուցվեր, հնարավոր կլիներ կենտրոնանալ կրթական բաղադրիչի վրա»,– նշեց Խաչատրյանը։

Փորձագետը կարծում է, որ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար կարելի էր ներառնել բոլոր լեզուները մեկ հայեցակարգային ենթակետերով։ Մեկ այլ տարբերակ կարող էր լինել յուրաքանչյուր լեզվի համար առանձին հայեցակարգի մշակումը։

Ընդ որում՝ կրթական տեսանկյունից, Խաչատրյանի խոսքով, դա չի նպաստում այդ լեզուների զարգացմանը։

Проверка грамотности - Sputnik Արմենիա
Մարտեր ռուսերենի համար․ ինչո՞ւ են հայերին անիմաստ կռվի մեջ գցում

«Երկու հիմնական խնդիր կա, որոնք լուծում են պահանջում։ Հայեցակարգում չի նշվում, որ լեզուները պետք է դասավանդվեն 12 կամ ավելի քիչ աշակերտ ունեցող դասարաններում։ Բացի այդ, հաշվի չի առնվել այն փաստը, որ դպրոցում կան ուսուցիչներ, որոնք լավ չեն տիրապետում ռուսերենին, անգլերենին կամ գերմաներենին, և նրանց վերապատրաստումը չի օգնի»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` հիմնական խնդիրը դասավանդման որակի բարելավումն է, ինչն այս հայեցակարգով ապահովել հնարավոր չէ։ Բողոքի ալիքը կմարի, իսկ կրթական համակարգը զգալի փոփոխություններ չի կրի, կարծում է փորձագետը։

Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն, իր հերթին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հայերը պետք է ձգտեն առավելագույն թվով լեզուներ ուսումնասիրել։

«Մի պարզ ճշմարտություն կա։ Մենք մեծ Սփյուռք ունենք, որը տարբեր լեզուների է տիրապետում։ Բացի այդ, մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ ռուսաց լեզուն, անգլերենը, գերմաներենը և ֆրանսերենը մեծ նշանակություն ունեն արտաքին, տնտեսական և ցանկացած այլ արդյունավետ կապերի համար։ Սա շատ լավ նախաձեռնություն է»,– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` XXI դարում առանց օտար լեզուների իմացության շատ դժվար է որևէ բանի հասնել։ Նա նշեց, որ կրթության նախարարի ավելի վաղ տված պարզաբանումները՝ կապված հայեցակարգի ընդունման անհրաժեշտության հետ, բավականին սպառիչ էին։

Досрочная сдача ЕГЭ по географии и литературе - Sputnik Արմենիա
Ռուսերենին նոր հայեցակարգով առավելություն չի տրվում

«Հայաստանը պետք է զարգանա։ Ռուսաց լեզվի վերաբերյալ ստեղծված լարվածությունն արհեստական է։ Համացանցի դարում մեկ լեզվով բավարարվել հնարավոր չէ։ Նրանք, ովքեր աղմուկ են բարձրացնում, ոչինչ չեն հասկանում կամ էլ ինչ–որ նպատակներ են հետապնդում։ Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»,– նշեց Հարությունյանը։

Հայեցակարգի ընդունմանն աջակցում է նաև «Ռոսիա» ՀԿ–ի նախագահ, «Սլավյանսկայա» միջին դպրոցի տնօրեն Յուրի Յակովենկոն։ Նրա կարծիքով` լեզուների իմացությունն անհրաժեշտություն է։

«Ինչ վերաբերում է այս թեմայի շուրջ բարձրացրած աղմուկին, ապա սա քաղաքականացված ակցիա է որոշակի մարդկանց համար, թեև հայեցակարգում վախենալու որևէ  բան չկա։ Նման հայեցակարգ ընդունվել էր դեռևս 1997 թվականին, իսկ ժամանակն առաջ է գնում, և տարբեր փոփոխություններ են տեղի ունենում»,– ասաց Յակովենկոն։

Նրա խոսքով` դպրոցի շրջանավարտները հաճախ ոչ մի լեզվի չեն տիրապետում։ Խոսքը ոչ թե քաղաքականացված բաների մասին է, այլ դասավանդման մեթոդիկայի, աշակերտների համար նյութի մատուցման միջոցների փոփոխման։

«Նման անհրաժեշտություն վաղուց է առաջացել։ Հայաստանում, ընդհանրապես, անհասկանալի կրթական համակարգ է` այսպես կոչված ռուսական դասարաններ դպրոցներում։ Որտեղ դասավանդման գործընթացը հայերենով է, թե ռուսերենով, հասկանալի չէ, դա երկլեզու ուսուցում չէ»,– ասաց Յակովենկոն։

Նրա խոսքով` նման դասարանների համար որևէ ստանդարտներ գոյություն չունեն, չկան դասագրքեր։ Ստացվում է, որ հայկական ծրագրերի պահանջներն այլ են, իսկ երեխաները սովորում են ՌԴ դասագրքերով։ Հայեցակարգը ենթադրում է, որ համապատասխան գրքեր ու ծրագրեր են ստեղծվելու։

Նա վստահություն հայտնեց, որ այն մարդկանց 90%, որոնք ցավագին են ընդունում այս հայեցակարգը, պարզապես այն չեն ընթերցել։

«Դա, առաջին հերթին, Հայաստանին է պետք, որը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է։ Պետական լեզվի կարգավիճակ ստանալու համար ես, որպես ռուսական համայնքի ղեկավար, հայտարարում եմ՝ ոչ ոք չի հավակնում»,– ասաց Յակովենկոն։

Նա ընդգծեց, որ ռուսաց լեզուն առանց այդ էլ Հայաստանում միջազգային հաղորդակցման լեզու է։

Ավելի վաղ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը մշակել ու հանրությանն է ներկայացրել հայկական դպրոցում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացման նախագծի հայեցակարգ։ Ինչպես նշվում է փաստաթղթի տեքստում` Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) և արևելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն և այլն) լեզուներ:

Լրահոս
0