00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի սահմանապահները փորձում էին հայ «հայտնաբերել» ռուս բլոգերի մեջ

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցГорода мира. Баку
Города мира. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
LiveJournal–ում maximus101 մականունով ներկայացող ռուս ճանապարհորդ–բլոգերը վերջերս այցելել է Դաղստան և Ադրբեջան։ Քանի որ նախկինում ճանապարհորդը եղել էր նաև Հայաստանում, Ադրբեջանում նրան արկածներ էին սպասում...

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. LiveJournal-ում վերջին գրառման մեջ maximus101 մականունով ռուս ճանապարհորդ–բլոգերը պատմել է Բաքվից ստացած իր հաճելի տպավորությունների մասին՝ նշելով, որ ռուսախոսները Հայաստանում ավելի շատ են։

Символ Гюмри Мушурба - Sputnik Արմենիա
Ռուս բլոգեր. հայերը պոլիգլոտ են, կամ ինչպես քեզ պահել Գյումրիում

«Բաքու քաղաքը սպասվածի նման լավն էր` գեղեցիկ տներ, մեքենաներ, կանայք, բնություն, այստեղ զգացվում է Պարսկաստանի փափկասունություն, անողոք Դաղստանի հետ համեմատել չի կարելի։ Մարդիկ չափազանց բարյացակամ են, ես կասեի, նույնիսկ, մեղմ են շփման մեջ։ Ցավոք, ռուսերեն ոչ բոլորն են խոսում, օրինակ, հարևան Հայաստանում ավելի շատ են ռուսախոսները»,– գրում է նա։

Ռուս–ադրբեջանական սահմանը հատելու մասին պատմելիս բլոգերն այդ գործընթացն «ուրախ» է անվանում։

«Ռուս–ադրբեջանական սահմանն անցնելիս «ուրախ» անցավ, ես որոշել էի Դաղստանից Բաքու մեկնել գնացքով, որպեսզի գոնե պառկած մասնակցեմ «զվարճալի» ծրագրին, որն այստեղ կազմակերպում են ռուս և ադրբեջանցի սահմանապահները, ոչ թե ընդհանուր հերթի մեջ կանգնած սպասել սահմանային անցակետում։ Ինչպես հայտնի է, ինչպես նրանք, այնպես էլ սրանք տարբեր ձևի ահաբեկիչներ են փնտրում։ Մերոնք` իսլամական, ադրբեջանցիները` հայկական (թեև, այդպիսիք գոյություն չունեն – խմբ.), իմ «բախտը բերեց», որ ես, միաժամանակ, բոլորին էլ նման էի»,– գրում է բլոգերը։

Ճանապարհորդի խոսքով` Թուրքիայի և Ուզբեկստանի կնիքների առկայությունը հետաքրքրեց ռուս սահմանապահներին, իսկ բլոգերի՝ Հայաստան այցելելու փաստը գնացքը կանգնեցրեց ամբողջ մեկ ժամով, արդեն՝ Ադրբեջանի տարածքում։

Сергей Новиков - Sputnik Արմենիա
Լապշինի հետքերով. Ռուսաստանցի բլոգերը անցնում է Ադրբեջանի «սև ցուցակ»

«Ընդ որում, անձնագրիս մեջ հայկական հետքի բացակայությունը չհանգստացրեց ադրբեջանցի սահմանապահներին, նրանք ստիպում էին ինձ նորից ու նորից լրացնել միևնույն թուղթը, որտեղ ամենակարևորը «ազգություն» տողն էր։ Նրանք, չգիտես ինչու, կարծում էին, որ եթե մի քանի անգամ նույն հարցը տան, ազգությունս կարող է փոխվել»,– ընդգծում է maximus101–ը։

Նրա խոսքով` ադրբեջանցի սահմանապահները բլոգերին ասել են, որ արտաքնապես նա նման է Երևանի բնակչի, սակայն համառորեն շարունակում էր իրեն ներկայացնել որպես ռուս։

«Որոշ ժամանակ անց ես ադրբեջանցիներին սկսեցի մեղմ ակնարկել, որ նրանք ինձնից ավելի շատ են արտաքնապես հայի նման, ինչը հենց այդպես էլ կա, և այդ դեպքում, ինչո՞ւ ենք մենք այստեղ ժամանակ կորցնում։ Արդյունքում առողջ դատողությունը խոսեց, վերադարձրեցին անձնագիրս, և մեր գնացքը Բաքու մեկնեց։ Չի կարելի ասել, որ ադրբեջանական սահմանի հատումը ինձ որևէ կերպ ձանձրացրեց, սակայն հաճելի բան էլ չկար այդտեղ, էլ չենք խոսում նման հարցաքննությունների նպատակահարմարության մասին»,– վերջում գրել է ճանապարհորդը։

Հետաքրքիր է, որ maximus101–ի ընթերցողներից մեկը բլոգերին խորհուրդ է տվել ընդհանրապես չխոստովանել Հայաստանում լինելու փաստը, ինչին ի պատասխան ճանապարհորդը գրել է, որ ճիշտ խոսել պետք է միշտ, առավել ևս, եթե խոսք չի գնում ավելի լուրջ որևէ բանի մասին։  «Լուրջ» ասվածի տակ նա նկատի ունի Արցախը։

«Օրինակ, եթե Արցախում ես եղել, ապա, իհարկե, պետք է լռել, սակայն ես միայն Հայաստանում էի եղել, իսկ դա հանցագործություն չի համարվում»,– նշում է նա։

Օտարերկրացիները, որոնք Արցախ են այցելում, կարող են հայտնվել «սև ցուցակում», այնպես որ դրանից հետո նրանք Ադրբեջան գնալ չեն կարողանա։

Հետաքրքիր է, որ տխրահռչակ «սև ցուցակում» տեղ են գտել մշակույթի և արվեստի վաստակավոր գործիչներ, այդ թվում՝ հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը, հայտնի ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան…

Բացի այդ,  ցուցակում իրենց «պատվավոր» տեղն են զբաղեցրել  հայտնի քաղաքական գործիչներ։ Այդ թվում՝ մի քանի ԱՄՆ կոնգրեսականներ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լե Ռուն, Քնեսեթի նախկին անդամ Ալեքսանդր Ցինկերը և ուրիշներ։

Պետք է խոստովանել, որ «սև ցուցակը» հասարակական և քաղաքական գործիչներին չի կանգնեցնում։

Լրահոս
0