00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանն ու Ալիևն այսօր կքննարկեն ղարաբաղյան խնդիրը

© Photo : Davit Hakobyan Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Ժնևում կհանդիպեն այս տարվա ընթացքում առաջին անգամ։ Հանդիպումը նախաձեռնել է ԵԱՀԿ ՄԽ–ը։ Նախագահ Սարգսյանն արդեն ժամանել է Ժնև։

ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik. Հոկտեմբերի 16-ին Սերժ Սարգսյան–Իլհամ Ալիև հանդիպման հիմնական թեման, ինչպես և սպասվում է, արցախյան խնդրի կարգավորումն է լինելու։ Տարեսկզբից անընդհատ հետաձգված հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ։

Խոսելով հանդիպումից ունեցած սպասումների մասին` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասել էր, որ այս թեժ փուլում այն հնարավորություն կտա վերականգնել բարեհաջող մթնոլորտը, ինչը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել ապագային։

Президенты Армении и Азербайджана Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Սարգսյան–Ալիև առաջիկա հանդիպման վերաբերյալ որոշ տվյալներ արդեն հայտնի են

Ժնևյան հանդիպումն այս տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարների առաջին երկկողմ հանդիպումն է։

Օրեր առաջ, Սարգսյանն ու Ալիևը Սոչիում մասնակցել են ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթաժողովներին: Ենթադրվում էր, որ այս գագաթաժողովի շրջանակներում էլ կկայանա սպասված հանդիպումը, բայց այն տեղի չունեցավ։

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասել էր, որ Սոչիում աշխատանքներն անցել են բավական ուրախ միջավայրում` միմյանց հասցեին կատակելով։

Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 2016 թվականի հունիսին, Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ընդգծել էին երկկողմ հավանության արժանացած այն հարցերը, որոնց լուծումը պայմաններ կստեղծի ղարաբաղյան խնդրի կարգավորման համար։

Հանդիպմանը կողմերը վերահաստատել էին հրադադարի հաստատման 1994թ–ին ընդունված և հրադադարի ռեժիմի պահպանման մասի 1995թ–ին ձեռք բերված համաձայնությունները։

Նախագահները նաև համաձայնություն էին ձեռք բերել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում շփման գծի մոնիթորինգի և տեղ գտնող միջադեպերի հետաքննության մեխանիզմերի ներդրման շուրջ։

Լրահոս
0