ԵՐԵՎԱՆ,16 հոկտեմբերի-Sputnik. Հեղինակավոր ռոք-երգիչ,հայտնի System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հոկտեմբերի 19-ին Հայաստանւոմ առաջին անգամ կկատարի Орка#1 սիմֆոնիան, որը գրել է հինգ տարի առաջ։
«Ինձ համար պատիվ է ներկայացնել իմ սիմֆոնիան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին՝ Արամ Խաչատրյանի V միջազգային փառատոնում »,- տեսահոլովակում ասել է երգիչը:
Նրա խոսքով՝ չորս մասից բաղկացած «Օրկա» սիմֆոնիան գրվել է որպես մարդկության մասին զրույց, որտեղ նա կետ-մարդասպաններին համեմատում է մարդկանց հետ:
«Գործողությունը տեղի է ունենում կենդանու ամբողջ կյանքի ընթացքում: Առաջին ակտը կոչվում է Victorious Orcinus: Այն ներկայացնում է նվաճողի կյանքը, որը կարող է սպանել և հասնել այս մոլորակի բոլոր բարձունքներին ֆիզիկական ուժի շնորհիվ, սակայն երկրորդ ակտում կետն անցնում է ջրի հատակը և խորանում է մտածմունքների մեջ՝ փորձելով ճանաչել ինքն իրեն»,- բացատրում է երգիչը:
Թանկյանը նշում է, որ (սիմֆոնիայի երկրորդ և երրորդ գործողությունների միջև) կենդանին հասկանում է, որ ինքը, փաստորեն, դելֆին է՝ չնայած նրան, որ այն կոչվում է կետադելֆին (orcas):
«Փաստորեն, նա պատկանում է դելֆինների ցեղին։ Համատելով կետադելֆինին և դելֆինին, որպես մարդկության լավ և վատ տարբերակ, ես փորձում եմ ասել, որ մենք բոլորս էլ ունենք մեր ներսում լույս ու խավար: Եվ որոշում է գնալ դեպի լույսը և հավատալ կյանքին»,- ասում է Թանկյանը։
Կատարողը ավելացնում է, որ սիմֆոնիայի վերջնական ակտը կոչվում է Lamentation of the Beached,և հենց այն ժամանակ orc- ը, այսինքն՝ մարդկությունը, գիտակցում է, որ մոլորակի վրա մեր կյանքը սահմանափակվում է ոչ միայն մեր տարիքով և ֆիզիկական գոյությամբ, այլ նաև մոլորակի տարիքով և նրանով, թե ինչ ենք անում մենք մոլորակի համար:
2013 թվականին Орка #1-ը թողարկվել է ալբոմի տեսքով։