00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Հայաստանում ամեն ինչ թանկանում, երբ աշխարհում էժանանում է

© AFP 2024 / FRED DUFOURПродуктовый магазин. Супермаркет
Продуктовый магазин. Супермаркет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե միսը թանկանում է, ապա ինչ-որ մեկին պետք է: «Միս» բառն այս նախադասության մեջ կարելի է փոխարինել ցանկացած այլ ապրանքով, և Հայաստանի դեպքում բանաձևն էլի ճիշտ կլինի:

Նախանձելի օրինաչափությամբ, մի քանի ամիսը մեկ մենք զարմանք և վրդովմունք ենք ապրում որոշ ապրանքային խմբերի գների սուր ցատկի պատճառով: Ինչևէ, գների բարձրացումը, գնաճը բնորոշ են շուկայական տնտեսությանը, և չափավոր գնաճը նույնիսկ օգտակար է:

Դժվար թե սպառողը, որը գնապիտակների վրա տեսնում է «ավելորդ» 100-200 դրամը, մտածում է այն մասին, որ գների անկումը (նույն դեֆլյացիան) միայն կարճաժամկետ ազդեցություն ունի, և, ի վերջո, անխուսափելիորեն ազդելու է հենց իր վրա, քանի որ գների անկումն ամբողջ աշխարհում լրջորեն խոչընդոտում է տնտեսության զարգացումը:

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Ո՞րն է մսի ու կարագի թանկացման պատճառը կամ` գնացեք թերսնվեք

Հայաստանն, ինչ խոսք, ինքնատիպ երկիր է, և այս ինքնատիպությունը երբեմն դրսևորվում է առավել անսպասելի ոլորտներում: Օրինակ, երբ Երկիր մոլորակի վրա Ամանորի ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ ամեն ինչ սկսում են վաճառել հնարավորինս նվազեցված գներով, Հայաստանում բոլոր ապրանքները թանկանում են: Այս տարի գնային տատանումներ եղան նաև գարնան սկզբին, հիմնականում բարձրացան բանջարեղենի և մրգերի գները, և այժմ բարձրացել են հատկապես մսի և կարագի գները:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկեց, որ մսամթերքի գներից դժգոհողներն իրենք զբաղվեն մսի արտադրությամբ: «Եթե ուզում եք միս գնել ցածր գնով, կարող եք գնալ գյուղ և սկսեք ինքներդ արտադրել, հատկապես, որ դրա համար մենք ունենք բոլոր պայմանները` տեղը և հնարավորությունները, ինչպես նաև արտոնյալ վարկերը», — ասաց Առաքելյանը մի քանի օր առաջ:

Նա նաև ավելացրեց, որ նախարարությունը չի պատրաստվում որևէ բան անել. «Ես դեմ եմ այն փաստին, որ մսի գների բարձրացումը խուճապ է առաջացրել, ասենք, վա~յ, միսը թանկացել է, ի՞նչ ենք անելու: Ոչինչ էլ չենք անելու: Կան ապրանքներ, որոնք թանկանում են, իսկ մյուսները ` էժանանում: Սա շուկա է, ամեն ինչ կարգավորվում է շուկայական հարաբերություններով», — ասաց գյուղնախարարության ղեկավարը:

Ճիշտն ասած, բողոքարկելու բան չկա. շուկան շուկա է: Միայն հայրենի տնտեսությունը, ինչպիսի՜ անախորժություն, շուկայական չէ. այն, լավագույն դեպքում, «կիսաշուկայական» է, և ձեռքը սրտին դնելով խոստովանենք` օլիգարխիկ մենաշնորհային է: Ընդհանուր առմամբ գների աճին ազդում են, ի թիվս այլ բաների, ևս երկու կարևորագույն գործոն `համաշխարհային շուկայում գների բարձրացումն ու բնակչության գնողունակության աճը: Դե, երկրորդը մեզ ո՛չ հիմա, ո՛չ էլ առաջիկայում չի սպառնում:

Игнатий Аракелян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Առաքելյան. «Գյուղացին միսը չի թանկացրել»

Նախարար Առաքելյանը նշում է, որ մսի գների աճը պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնց թվում է նաև խոզի մսի գների աճը միջազգային շուկայում: Ի դեպ, տեղական արտադրողները վաճառքի գինը չեն բարձրացրել: «Ես խոսել եմ ֆերմերների հետ, նրանք չեն բարձրացրել տավարի և ոչխարի մսի գները, թեև թանկացել են կերերը: Նրանք գները չեն բարձրացրել, քանի որ այսօր ունեն իրացման խնդիր: Խոզի միսը թանկացել է համաշխարհային շուկայում, ինչը և ազդել է մեր գների վրա: Գառան մսի արտահանումը կրկնապատկվել է, ինչը հանգեցրել է այս տեսակի մսի թանկացմանը: Սակայն տավարի միսն ընդամենը 100-150 դրամով է թանկացել, բայց սա չի կարելի թանկացում համարել», — ասել է Առաքելյանը:

Լավ, ասենք թե գառան և տավարի մսի հետ ամեն ինչ պարզ է, բայց այն փաստը, որ խոզի միսն է թանկանում այն դեպքում, որ տեղական ֆերմերը գին չի բարձրացնում, խոսում է այն մասին, որ դրանք բարձրացնում են երկրորդային դիլերն ու վերջնական վաճառողը և բարձրացնում են արհեստականորեն, քանի որ նրանք ապրանքը գնում են հին, անփոփոխ գներով և վաճառում են բարձրացվածով: Չէ՞ որ խոզի միսը միջազգային շուկայում չի գնվել:

Ընդհանուր առմամբ, միջազգային շուկայում որևէ ապրանքի գնի բարձրացման վրա հայկական շուկան արձագանքում է ակնթարթորեն. գներն անմիջապես բարձրանում են, նույնիսկ այն ապրանքը, որը դրված էր պահեստներում մինչև թանկացումը: Հետո, երբ այս տխրահռչակ համաշխարհային շուկայում տվյալ ապրանքի գինը սկսում է իջնել, մեր վաճառողներն արձագանքում են զգալի ուշացումով կամ նույնիսկ բոլորովին չեն արձագանքում, և գները շարունակում են բարձր մնալ: Հաջորդ թանկացման ժամանակ, դրանք այդպես էլ չնվազելով, ավելի են թանկանում: Սրան մենք արդեն սովորել ենք, և մեր «շուկայական» տնտեսության համար սա նորմալ է, քանի որ մենաշնորհ կա և մրցակցության բացակայություն…

Մենք քիչ-քիչ համակերպվում ենք նաև ծխախոտի գնի անընդհատ բարձրացման հետ, բայց սրա մասին գոնե տեղյակ էին պահել, ասել էին, որ ժամանակի ընթացքում ծխախոտի գինը 3-4 անգամ բարձրանալու է: Եկեք ականջ փակենք այն հայտարարության վրա, որ դա կնվազեցնի ծխողների թիվը, քանի որ դա այդպես չէ, և մենք համաձայնենք պետական բյուջեն մեր ծխախոտի ծախսերով համալրելու փաստի հետ:

Բայց այստեղ, ինչպես ասում էր անմոռանալի Բորիս Նիկոլաևիչը, «այսպիսի մի զագոգուլինա» է նկարվում: Դեռ 2013 թ.-ին, Ռուսաստանից հետո, Հայաստանի կառավարությունը փոփոխություններ կատարեց «Ծխախոտային արտադրանքի մասին» տեխնիկական կանոնակարգում, որը ծխախոտի համար առավելագույն մանրածախ գին (ԱՄԳ) է նախատեսում:

Грач Берберян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բերբերյան. Թանկացել է նաև կաթնամթերքը

Ի՞նչ է սա `առավելագույն մանրածախ գին: Ահա թե ինչ է. ծխախոտի aրտադրանք արտադրողների և (կամ) ներմուծողների կողմից սահմանված՝ յուրաքանչյուր մակնիշի միավոր տուփ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին` ներառյալ ավելացված արժեքի հարկը։

Այսինքն, եթե ծխախոտի տուփի վրա նշված է, որ ԱՄԳ-ն հավասար է 160 դրամի, ապա այդ տուփը կարող է վաճառվել կամ հենց 160 դրամով, կամ ավելի էժան, բայց ոչ պակաս, քան պաշտոնապես սահմանված նվազագույն գինը:

Թերևս, մեր օրենսդրության համաձայն սա թույլատրելի է, և այստեղ որևէ խախտում չկա, բայց այդ դեպքում անիմաստ է դառնում առավելագույն մանրածախ գնի գրանցումը ծխախոտի տուփի վրա: Կաթի փաթեթի վրա, օրինակ, ոչ մի գին չի նշվում, և եթե կաթը թանկանում է, ապա խանութի գնապիտակների և ապրանքի փաթեթի գների միջև անհամապատասխանության շուրջ տարաձայնություններ չեն առաջանում:

Իսկ ընդհանուր առմամբ, նախարարն իրավացի է` բողոքելու փոխարեն ավելի լավ է ինքներս զբաղվենք կենդանաբուծությամբ ու ծխախոտաբուծությամբ:

Լրահոս
0