00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն` տարածաշրջանային առաջնորդ Երևանի հետևից մրցավազքում. ինչո՞ւ է Ալիևը գնում Իրան

© Official site of the President of RAСерж Саргсян и Ильхам Алиев
Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղեկությունը, որ մինչև տարեվերջ Թեհրանում պետությունների ղեկավարների մակարդակով կկայանա «երեքի գագաթնաժողով» Ռուսաստանի, իրանի և Ադրբեջանի միջև, հիմնականում, ոգևորել է ադրբեջանական ԶԼՄ-ներին և հասարակությանը:

Արման Վանեսքեհյան, Sputnik Armenia  քաղաքական մեկնաբան

Որոշակի առումով, ադրբեջանական իսթեբլիշմենթն  իրեն համարում է համաշխարհային հանրության ուշադրությունից զրկված, որը, եթե նույնիսկ  հիշում է իր մասին, ապա բացառապես բացասական համատեքստում: Մեկ «խավիարային քաղաքականությունը» կհիշեն  ԵԽԽՎ-ի եվրոպական պաշտոնյաների մեղադրանքների կապակցությամբ, մեկ էլ  Բաքվի «լվացքատունը»՝ մերձբալթյան բանկերի համատեքստում, ապա՝ Ռուսաստանը կվիրավորվի իր «յան» ազգանվամբ քաղաքացիների  համար. ասում են՝ նրանց չեն թույլատրվում մուտք գործել երկիր…

Բաքուն ստիպված էր հոգ տանել ամենօրյա հացի համար: Այստեղից էլ  քաղաքական ասպարեզում հետ մնալն է

Այդ ֆոնին նրանց ավելի է բարկացնում ԵԱՏՄ-ում լուրջ տնտեսական առաջընթաց արձանագրած  Հայաստանը,  որն այս տարի էլ լիարժեք արագությամբ ընթանում է դեպի ԵՄ-ի հետ շրջանակային ասոցացված համաձայնագրի ստորագրմանը:  Կան  նյարդայնանալու պատճառներ հարևանների համար, որոնք  չեն հաջողել ԵԱՏՄ-ին անդամակցելուն, և չի ստացվել դա նաև եվրոպացիների հետ:

Премьер-министр Армении Карен Карапетян встретился со спикером иранского Меджлиса Али Лариджани - Sputnik Արմենիա
Երևանը շահավետ դիրքում է, Բաքուն զղջում է. ով է հաղթելու «Թեհրանի մրցանակի» պայքարում

Դե, ինչ վերաբերում է եվրոպացիներին, ապա այստեղ մեղավորը Ադրբեջանը չէ:  Խնդիրը «մեծ եղբոր»՝  Թուրքիայի մեջ է,  որն անկեղծորեն կռվեց Եվրոպայի հետ: Ի վերջո, Անկարայի՝ Բաքվի հետ հարաբերություններում «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը դեռևս չեղյալ չի հայտարարվել, ուստի քաղաքականության դաշտում անհրաժեշտ կլինի, որ  երկու կողմերն էլ  պատասխան տան մեկ պետության սխալների համար:

Եվրոպական միջազգային քաղաքական կոնտեքստում այսուհետև երկար ժամանակ ոչինչ չի փայլի Ադրբեջանի համար, ի տարբերություն էներգետիկ շուկայի: Այդ առումով Բաքվում գործերը բավական լավ են ընթանում, կնքել են երկար սպասված պայմանագիրը British Petrolium-ի հետ:  Իսկ դա նշանակում է, որ մոտակա առնվազն տասը տարիների ընթացքում երկրում ներքին սոցիալական վիճակը չի պայթի, քանի որ կենսաթոշակները, նպաստները և աշխատավարձերը ժամանակին կվճարվեն, իսկ բանկային կառուցվածքը կամրապնդվի:

Թե ինչ կլինի հաջորդ տասնամյակից հետո, երբ «նավթային հոսքը» կավարտվի, դեռ պարզ չէ: Մինչեւ 2040 թվականը նավթի մատակարարումները կազմում են մոտ 40 մլրդ դոլար, ինչը նույնիսկ տարեկան 2 մլրդ-ից պակաս է, և, ի վերջո, Ադրբեջանը տարեկան մեծ գումարի զենք է գնում:

Այդպիսով, ստացվում է, որ այժմ, երբ ամբողջ նավթը մինչև 2040 թվականը կհանվի  Կասպիցի ընդերքից, արդեն «տեղավորված» է, և առաջիկա մի քանի տարիներին հացի խնդիր չի լինի: Բաքուն սկսում է զբաղվել քաղաքական հեղինակության խնդիրներով: Դե, Եվրոպաի հետ, ինչպես արդեն նշվեց, առաջիկա տարիներին ոչինչ չի սպասվում: Անհրաժեշտ է միայն Ալիևի արտահայտությունը հիշել, որ եթե եվրոպացի պաշտոնյաները չեն օգնում նրանց արցախյան խնդրի լուծման հարցում, ապա նրանք, պարզապես, կլքեն եվրոպական քաղաքական դաշտը: Նրանք, թափահարելով թաթիկով, բոլորին հրաժեշտ կտան:

Ադրբեջանը քաղաքական զարգացման երկու տարբերակ ունի

Հետևաբար, մի կողմից մնում են ամերիկացիները՝ Սիրիայում պարտության պատճառով կորցրած տարածաշրջանում իրենց ազդեցությունը վերականգնելու ծրագրերով, իսկ մյուս կողմից՝ ռուսներն ու իրանցիները, որոնք տարածաշրջանում միասին կառուցում են ինքնատիպ  կայունացնող ուղղահայաց առանցք:

Газопровод Баку-Тбилиси-Джейхан - Sputnik Արմենիա
Կպչուն միտք. արդյո՞ք Ադրբեջանը կարող է գազը փոխանակել Արցախով

Ընդ որում,  կայունացումը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական տեսանկյունից է: Այստեղ են ԵԱՏՄ ինտեգրացիոն կառույցները, որոնք, ճիշտ է՝ դանդաղ, բայց սկսում են աշխատել, համատեղ ազատ առևտրի գոտիները, Իրանի ցանկությունը՝ մտնելու ԵԱՏՄ  անդամ երկրների սպառողական շուկա և այլն:

Մինչ այժմ Ադրբեջանը դեռ գցում-բռնում է, փորձում է հաշվարկել, թե ով ավելի շատ է կվճարի: Ամերիկացիներն իրենց անխոհեմ ցանկությամբ հետագայում ավելի են խորացնելու իրավիճակը տարածաշրջանում՝ անմիջապես Ռուսաստանի և Իրանի առավել մոտ հարևանությամբ։ Ի վերջո, այն կառուցվածքին, որը ստեղծում  է Ռուսաստանը՝ գլխավորելով ԵԱՏՄ երկրները և Իրանը, խաղաղությունն, իսկապես, անհրաժեշտ է…

Ավելին, պետք է հիշել, որ Ադրբեջանին նույնիսկ մեծ ցանկության դեպքում  շատ դժվար կլինի այդ ինտեգրացիոն կառույցներին միանալը:  Եվ խնդիրը Հայաստանի ներկայության մեջ չէ, որն, անշուշտ, առարկելու է (և, փաստորեն, նա, որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ,  ունի վետոի իրավունք): Բանն այն է, որ ինչպես արդեն նշվել է, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների  «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը դեռ ոչ ոք չի չեղարկել: Եվ այդ առումով չի ստացվում երկու երկրների սերտ գործակցությունն ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Իրանի հետ:

Քաղաքական-տնտեսական խառնաշփոթ, որին ամեն գնով պետք է ներգրավվել

Միակ ելքը տարածաշրջանում այս բոլոր «քաղաքական և տնտեսական խառնաշփոթին» ներգրավվելու համար եռակողմ համագործակցության հաստատումն է:Եվ հենց  միայն Իրանի և Ռուսաստանի հետ է: Բաքուն փորձում է դա անել, և բավականին  ագրեսիվ ու ակտիվ  է հանդես գալիս:

Президент Ирана Хасан Рухани и Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Ո՞վ է աչք դրել Հայաստանի վրա. «հարված մեջքից» կամ Երևանը վահան դարձավ Իրանի համար

Առաջին եռակողմ գագաթնաժողովն անցյալ տարի անցկացվեց Բաքվում, որտեղ Պուտինը և Ռուհանին այցելել էին նավթ արտահանող երկրների գագաթնաժողովին: Դա տեղի է ունեցել, եթե որևէ մեկը մոռացել է՝ հիշեցնենք, ադրբեջանական կողմի խնդրանքով: Ակնհայտ է, որ որոշ բաներ քննարկվել էին, առաջ էին քաշվել նախնական պայմաններ…

Սակայն, քանի դեռ հայտնի չէր, թե արդյո՞ք արևմտյան նավթային ընկերությունները բրիտանական BP- ի գլխավորությամբ կշարունակեն պայմանագիրը մինչև 2040 թվականը, ապա  որոշեցին սպասել: Ի վերջո, նրանք հասան դրան, և այժմ Բաքուն պատրաստ է առարկայական զրույցի համաշխարհային (Ռուսաստանի) և  տարածաշրջանային (Իրանի) գերտերությունների հետ:

Անհրաժեշտ է շրջանցել Հայաստանը, որը միակն է, որ կարողացել է  գիտակցաբար ու իր բարի կամքով դառնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ և մտադիր է ստորագրել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:

Լրահոս
0