00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը շահավետ դիրքում է, Բաքուն զղջում է. ով է հաղթելու «Թեհրանի մրցանակի» պայքարում

© Официальный сайт Правительства РАПремьер-министр Армении Карен Карапетян встретился со спикером иранского Меджлиса Али Лариджани
Премьер-министр Армении Карен Карапетян встретился со спикером иранского Меджлиса Али Лариджани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-իրանական հարաբերություններն այսօր աննախադեպ բարձր մակարդակի վրա են։ Անկախ նրանից, որ դա հունից հանում է Ադրբեջանին, Թեհրանը Բաքվի քմահաճույքով չի շարժվի, կարծում է փորձագետը։

Լաուրա Սարգսյան, Sputnik

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը վերջին շրջանում նյարդայնացնում է Բաքվին, որը մի շարք չլուծված խնդիրներ ունի Թեհրանի հետ, կարծում են հայ քաղաքագետները։

Նրանց կարծիքով` Իրանի հետ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի համար պայքարում Ադրբեջանն այսօր չի կարող Հայաստանի իրական մրցակիցը համարվել։

«Բաքուն հայ-իրանական հարաբերությունների վրա ազդելու լծակներ չունի։ Այն սակավաթիվ գործոններից մեկը, որը Ադրբեջանին թույլ է տալիս հավակնել Իրանի հիմնական «ընկերոջ» դերին` ընդհանուր սահմանն է»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Президент Ирана Хасан Рухани и Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Ո՞վ է աչք դրել Հայաստանի վրա. «հարված մեջքից» կամ Երևանը վահան դարձավ Իրանի համար

Նա նշեց, որ Հայաստանը մեծ առավելություն ունի, որը բազմիցս ընդգծվել է իրանական ԶԼՄ–ներում` հղում անելով տեղի փորձագետներին և իշխանական կառույցների ներկայացուցիչներին։ Մասնավորապես, նրանք Երևանն անվանում են Թեհրանի անվտանգ, հուսալի և ռազմավարական դաշնակից։

Պակաս կարևոր չէ այն փաստը, որ, բացի տնտեսությունից, Իրանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են նաև քաղաքական հարթությունում։

Հայ-իրանական գործակցությունը նոր փուլ թևակոխեց այս շաբաթ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի` Իրան պաշտոնական այցով։

Թեհրանում ընթացող բանակցությունների ժամանակ կողմերն ընդգծել են երրորդ երկրների ներգրավմամբ գործակցության նոր ձևաչափի կարևորությունը, մասնավորապես` «Իրան–Հայաստան–Թուրքմենստան» և «Իրան–Հայաստան–Վրաստան»։

Ոսկանյանը կարծում է, որ Երևանը պետք է օգտագործի ապահով և վստահելի գործընկերոջ կարգավիճակը ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի առանցքային խաղացողների հետ գործակցությունը ակտիվացնելու համար։

Премьер-министр Армении Карен Карапетян встретился с спикером иранского Меджлиса Али Лариджани - Sputnik Արմենիա
Հայ-իրանական տնտեսական փոխգործակցության հարցում որևէ խոչընդոտ չկա. Իրանի Մեջլիսի նախագահ

Այդ ֆոնին Բաքուն զիջում է Երևանին, քանի որ վերջին մի քանի տարիներին ադրբեջանա–իրանական հարաբերություններն այդքան էլ հարթ չեն ընթանում։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, բոլոր շանսերն ունի կապող օղակ դառնալու նաև «Պարսից ծոց–Սև ծով» միջանցքում։

Ավելի վաղ Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջանցք ստեղծելու առաջարկով հանդես էր եկել Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը 2017 թվականի ապրիլին Թբիլիսիում վրացի գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հանդիպմանն ասվել էր, որ նման միջանցքը կգործի միայն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի հետ փոխգործակցության պայմաններում։

Հարավային Կովկասում առկա մի շարք հակասությունների ֆոնին փորձագետները, սակայն, այս հայտարարությանը թերահավատորեն մոտեցան։ Ընդ որում, նրանք նշեցին, որ եթե տարածաշրջանի մասշտաբներով խոշոր նախագիծը կյանքի կոչվի, ապա այն իր մասնակիցներին  միայն տնտեսական դիվիդենտներ չի բերի։

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը կարծում է, որ առկա իրողության մեջ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միայն զուգահեռ նախագծերի մասնակից դառնալ։

Премьер-министр Армении Карен Карапетян встретился с представителями армянской общины Ирана - Sputnik Արմենիա
Կարապետյանը՝ իրանահայերին. «Պետք է «ռեստարտ» տալ մեր երկրների հարաբերություններին»

«Հավանական է երկու միջանցքների ստեղծումը. «Իրան–Հայաստան–Վրաստան–Սև ծով» և «Իրան–Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա–Սև ծով»», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` Երևանը բոլոր շանսերն ունի Իրանի հետ նախագծերի լոկոմոտիվ դառնալու համար, եթե Հայաստանը ժամանակին ավարտի Հյուսիս–Հարավ միջազգային ավտոմայրուղու կառուցումը։

«Հյուսիս–Հարավ միջանցքի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանի համար։ Այն «Պարսից ծոց–Սև ծով» նախագծի իրականացման համար կարևորագույն տարր է»,– ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` հայ-իրանական հարաբերությունների համար կարևոր դեր է խաղում նաև Սյունիքի մարզում ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Դա թույլ կտա Երևանին կապող օղակ դառնալ Թեհրանի և ԵԱՏՄ 180-միլիոնանոց շուկայի միջև։ Այդ «կամրջից» հետագայում կկարողանան օգտվել նաև եվրոպական բիզնեսի ներկայացուցիչները։ Ազատ առևտրի գոտու ստեղծման համար 32 մլն դոլար է անհրաժեշտ։

ՀՀ կառավարությունն օգոստոսի 3-ին հաստատել է Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը։

Լրահոս
0