00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է աչք դրել Հայաստանի վրա. «հարված մեջքից» կամ Երևանը վահան դարձավ Իրանի համար

© AP Photo / Davit Hakobyan, PAN PhotoПрезидент Ирана Хасан Рухани и Президент Армении Серж Саргсян
Президент Ирана Хасан Рухани и Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանը փորձում է իր հարևաններին բաժանել երկու խմբի` «իմոնք» և «օտարներ», ու այս տեսանկյունից հենվում է փոքրիկ Հայաստանի վրա` հույս ունենալով, որ մեր երկիրը դեպի ԵԱՏՄ ու Եվրամիություն տանող կամուրջ կդառնա:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան

Հայաստան-Իրան. լուրջ համատեքստ կա, ընդ որում` ոչ միայն տնտեսական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան վերջերս այցելել էր հարևան Իրան, և այդ այցի համատեքստում կարելի է շատ հետաքրքիր քաղաքական կամ ավելի շուտ աշխարհաքաղաքական եզրակացություններ անել երկու երկրների հարաբերությունների զարգացման համատեքստում: Սա չի նշանակում, որ Հայաստանի կառավարության ղեկավարի այցի տնտեսական (պաշտոնական) բաղադրիչը ավելի քիչ կարևոր է:

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Հայաստանն Իրանի ու ԱՄՆ-ի «միջուկային» խաղում․ ամերիկացիները «տաքացնում» են տարածաշրջանը

Հակառակը` վարչապետի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների ու դիվանագետների քննարկած թեմաների ցանկն իսկապես տպավորիչ է հենց միայն այն առումով, որ կողմերը պայմանավորվել են «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի ծավալը բարձրացնել, կամ, որ լուրջ քննարկում է ծավալվել Սյունիքի ազատ տնտեսական գոտու և իրանական «Արաս» ազատ գոտու հետ գործակցելու շուրջ:

Սակայն Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունների սրման պահին ոչ մի կերպ չի կարելի հաշվի չառնել Հայաստանի վարչապետի` Իրան կատարած այցի քաղաքական կոնտեքստը: Հակառակը` այս հանգամանքին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ Իրանի «միջուկային պայմանագրի» հետ կապված իրավիճակի շուրջ ծագած մի շարք հանգամանքներ վկայում են, որ Իրանը չի բացառում իրավիճակի ծայրահեղ վատթարացումը:

Եվ նման դեպքերում, ինչպես սովորաբար ընդունված է միջազգային քաղաքական դաշտում, պետք է զգուշորեն շոշափել մոտակա հարևանների տրամադրությունները, որոնք, այսպես թե այնպես, կարող են ներքաշվել 6 + 1 միջուկային պայմանագրի շուրջ իրադարձությունների զարգացման մեջ: Ահա Իրանն էլ «շոշափում» է և ստանում ոչ այնքան մխիթարական արդյունքներ:

Հարված մեջքին մոտակա շրջապատից

Հյուսիսային սահմանների գոտում Իրանը շրջապատված է այն երկրներով, որոնք կարող են ինչպես ընդունված է ժամանակակից քաղաքականությունում ցանկացած պահի «հարվածել մեջքից»: Դա վերաբերում է, ասենք, նույն Ադրբեջանին, որը վերջերս Նյու Յորքում հռչակագիր ստորագրեց ՎՈՒԱՄ կազմակերպության շրջանակում։ Ըստ այդ հռչակագրի` Ադրբեջանը ցանկանում է զարգացնել Միացյալ Նահանգների հետ արդյունավետ համագործակցությունը:

Այս փաստաթուղթը շատ հետաքրքիր է այն իմաստով, որ ամերիկացիները, ըստ երևույթին, ՎՈՒԱՄ-ի անդամ երկրներում սպասվող ցնցումների նախաշեմին հակառուսական ուժերը հավաքում են մի բռունցքի մեջ: Ամենայն հավանականությամբ, ցնցումները վերաբերում են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանին, որտեղ գտնվում են ՎՈՒԱՄ-ի չորս անդամներից երկուսը `Ադրբեջանն ու Վրաստանը: Բայց հիմա խոսքն այդ մասին չէ:

Женщина проходит мимо бывшего здания посольства США в Иране, на стене которого нарисован револьвер цветами американского флага - Sputnik Արմենիա
Հայաստանի համար վտանգը մեծ է, եթե Արևմուտքի թիրախում Իրանն է

Խոսքն այն մասին է, որ նույն Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի միանալ ցանկացած հակաիրանական միջոցառումների և պատժամիջոցների, առնվազն հռչակագրի հիման վրա, ըստ որի, ցանկացած իրավիճակում նա հանդես կգա ամերիկացիների կողմից: Իսկ միջոցառումները և պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, երկար չէն ստիպի սպասել: Ամեն դեպքում, Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի մտադրությունը հենց այս է:

Սակայն Իրանի մտահոգությունը միայն Ադրբեջանով չի կարող սահմանափակվել: Գոնե միայն այն պատճառով, որ սահմաններից այն կողմ Հյուսիսային Իրաքն է և շատ անհանգիստ Քրդստանը, որն արդեն Բաղդադից անկախանալու մասին հանրաքվե է անցկացրել:

Իրանցիները ոչ թե կռահում են, այլ հստակ գիտեն, թե գերտերություններից որ մեկն է հրահրել այս հանրաքվեն: Եվ նրանք հասկանում են, որ ԱՄՆ-ի և Իրանի քաղաքական հարաբերությունների սրման դեպքում առաջին հարվածը պետք է սպասել հենց այնտեղից: Ընդ որում` խոսքը նույնիսկ ռազմական գործողությունների մասին չէ, այլ «միայն» սահմանի մյուս կողմում Իրանական քրդական ցեղերի անջատողական տրամադրությունները խթանելու մասին:

Թեհրանում գիտեն, որ օվկիանոսի մյուս կողմից ազդանշան ստանալուն պես էրբիլին ենթարկվող քրդական ուժերն անպայման կմիջամտեն գործընթացին:

Թուրքիան մեկ այլ խոսակցության թեմա է, թեև Անկարան, ինչպես Թեհրանը, մտահոգված է Քրդստանի հանրաքվեով և հնարավոր ամեն բան անում է, որպեսզի պայմանագիր կնքի իրանցիների հետ Քրդստանի սահմաններում իրավիճակի սրման դեպքում համատեղ գործողություններ կատարելու մասին: Սակայն նման դեպքերում թուրքերի նկատմամբ վստահություն չկա: Նրանք վայրկենապես կարող են փոխել քաղաքական վեկտորը, եթե Անկարային հանկարծ թվա, որ ավելի շահավետ է ընկերություն անել ոչ թե ռուսների և իրանցիների, այլ ամերիկացիների հետ:

Վստահության է արժանի միայն Հայաստանը

Ստացվում է, որ հյուսիսում Իրանի հետ սահմանները կիսող բոլոր երկրներից միայն Հայաստանն է վստահելի, չնայած իր փոքր չափերին և սակավաթիվ բնակչությանը: Հայաստանը չի դավաճանի, չի սադրի և մեջքից չի հարվածի:

Ավելին, Եվրոպայի էներգակիրների շուկա դուրս գալու Իրանի ցանկությունը նաև կապված է ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ: Թեհրանն իսկապես հուսով է, որ այսպես դանդաղ, թեթևակի տեմպով կկարողանա առնվազն որոշ պայմանագրեր կնքել նավթը և գազը Եվրոպա մատակարարելու համար` Թուրքիան շրջանցելով (որի հետ այդքան էլ լավ հիշողություններ չունի էներգակիրների տարանցման հարցում): Եվ շրջանցելով նույն Ադրբեջանն ու Քրդստանը (նրանք դեռ ունեն սեփական նավթն ու գազը):

Агитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля - Sputnik Արմենիա
Սեպարատիզմի քրդական «ստվերը». ինչից է վախենում Իրանը, ու ինչպես է խաղարկում Արևմուտքը

Եվ, իհարկե, պետք է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք, որոնք կարող են Իրանին Հայաստանի միջոցով կապել Ռուսաստանի հետ: Ավելի ճիշտ, ոչ միայն Ռուսաստանի հետ, այլև ԵԱՏՄ-ի ողջ սպառողական շուկայի հետ, որին իրանցիները արդեն վաղուց են աչք դրել:

Այս նկատառումով, Սյունիքի ազատ տնտեսական գոտու հետ համատեղ աշխատանքը և հետ իրանական «Արաս» ազատ գոտիների ցանցի հետ նախատեսվող փոխգործակցությունը կարող է լինել ևս մեկ հաստատումն այն բանի, որ Իրանը Հայաստանին բոլորից շատ է վստահում տարածաշրջանում:

Երկրորդ ասպեկտը Հայաստանի անդամակցությունն է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը: Չունենալով որևէ քաղաքական նկատառումներ, որոնք գաղափարապես ուղղված կլինեին Ռուսաստանի դեմ, Իրանը ոչ միայն բավականին հանգիստ է վերաբերվում Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության ներկայությանը, այլև նրան որոշ չափով համարում է տարածաշրջանում կայունության երաշխավոր:

Հայ-թուրքական սահմանը պաշտպանող ռուս սահմանապահ զորքերի առկայությունը, ինչպես ասում են, Իրանի քթի տակ, ավելի մեծ համոզվածություն է ներշնչում Թեհրանին: Ի վերջո, զուտ տրամաբանորեն, իրանցիները եկել են այն եզրակացության, և բավականին ճիշտ են, որ Ռուսաստանը կանի ամեն հնարավորը (և նույնիսկ անհնարը), որպեսզի թույլ չտա Հարավային Կովկասի պայթյունը, համար, ինչը կարող է ինչ-որ պահի ցանկանալ (և պահանջել իր վասալներից) նույն Ամերիկան, եթե ամերիկացիների և իրանցիների միջև սրվածությունը հասնի գագաթնակետին:

Լրահոս
0