00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքմենական սագա. արդյո՞ք գազը Հայաստանով Եվրոպա կգնա

© AP PhotoПрезидент Туркмении Гурбангулы Бердымухамедов у символичной газовой трубы
Президент Туркмении Гурбангулы Бердымухамедов у символичной газовой трубы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքմենստանի «գազային» փորձը ստիպում է փորձագետներին զգուշորեն գնահատել նրա մասնակցությամբ մեգանախագիծը:

Դավիթ Գալստյան, Sputnik Armenia

Թուրքմենստանի գազը Եվրոպա մատակարարելու հարցը կրկին արդիական է դարձել: Տարանցման համատեքստում շոշափվում է նաև Հայաստանի թեման։ Տեղեկատվական ակտիվության սկիզբ դարձան Մեր երկրի և Թուրքմենստանի նախագահների փոխայցելությունները։

Газопровод Баку-Тбилиси-Джейхан - Sputnik Արմենիա
Կպչուն միտք. արդյո՞ք Ադրբեջանը կարող է գազը փոխանակել Արցախով

Թեհրան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իրանական իշխանությունների հետ քննարկել է Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ ձևաչափով համագործակցության հարցերը: Իրանի նավթի նախարարի տեղակալ Ամիրհոսեյն Զամինինիաին իր հերթին ասել է, որ քննարկվել է իրանական գազի գնման և Իրանի տարածքով թուրքմենական գազը Հայաստան տեղափոխելու հարցերը:

Ոչ պակաս հետաքրքիր էր Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչու՞ ոչ. այդ հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում:

Միայն PR, թե՞…

Ղազախստանցի փորձագետ Սերգեյ Սմիրնովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Թուրքմենստանը խնդիրներ ուներ Ռուսաստանի հետ և կենտրոնացավ Չինաստանի ուղղությամբ. այսօր գազի հիմնական հոսքերը հենց այդ երկիր են ուղղվում։

«Թուրքմենստանը երաշխավորում է գազի մատակարարումը մինչև իր սահմանը, այնուհետև առաջարկում է գազատարներ կառուցել իր գումարներով: Nabucco-ի պես նախագծերն այդպես էլ մնացին թղթի վրա: Ուստի Թուրքմենստանը պատրաստ է կառուցել մինչև իր սահմանը, իսկ հետո «ով ուզում է, թող վերցնի»», — ասաց Սմիրնովը:

Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Ռուսական գազը Հայաստան տարանցելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են

Նրա խոսքով, միայն մի ծրագիր է իրականացվել Չինաստանի հետ, որովհետև Չինաստանը ինքն է գազատար կառուցել:

Ինչ վերաբերում է Իրանի հետ գոյություն ունեցող գազատարին, ապա, ըստ նրա, դա փոքր է, և փոխադրման ծավալներն այդքան էլ զգալի չէն:

Սմիրնովը խոստովանում է, որ Թուրքմենստանի ներկայիս ակտիվությունն ավելի շուտ PR կարող է լինել:

Դեպի Եվրոպա գազի մատակարարումն ապագան ունի

Կենտրոնական Եվրասիայի ենթակառուցվածքային զարգացման գծով փորձագետ Կուբատ Ռահիմովն ավելի լավատեսորեն է մոտենում այս հարցին:

Նա խոստովանում է, որ թուրքմենական գազի մատակարարման մասին խոսելն արդեն մի ամբողջ պատմություն է: Այն սագա դարձավ, օրինակ, TAPI գազատարով մատակարարելու հարցում (Թուրքմենստանից Աֆղանստան, Պակիստան և Հնդկաստան):

«Թուրքմենստանը բարդ հարաբերություններ ունի «Գազպրոմի» հետ: Միակ հաջողված նախագիծը Չինաստան մատակարարումն է: Բայց այն Թուրքմենստանի համար ռիսկեր է առաջացնում, քանի որ Աշխաբադը սխալ է թույլ տվել ստորագրման ժամանակ», — ասաց Ռահիմովը:

Նրա խոսքով, Թուրքմենստանը «կենդանի» գումար չի ստանում գազը Չինաստան մատակարարելու համար, և այդպես կշարունակվի, քանի դեռ գազամուղը ծախսերը չի հանել: Գազի գների նվազումը բացասական է անդրադարձել Աշխաբադի վրա, որը հակառակ սպասումներն ուներ:

Այս պայմաններում Թուրքմենստանի համար ցանկալի են մատակարարման նոր ուղղությունները: Տարանցիկ երկրներից մեկը կարող էր դառնալ Իրանը, որը լավ հարաբերություններ ունի Թուրքմենստանի և Հայաստանի հետ, և նաև հավասարակշռություն կա Մոսկվայի և Անկարայի հետ հարաբերություններում:

«Կարծում եմ, որ Թուրքմենստանից գազի մատակարարումը Իրանի և Հայաստանի միջոցով լավ հնարավորություն է», — ասաց Ռահիմովը:

Նրա խոսքով, Հայաստանն իր հերթին լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ: Երևանը պետք է բանակցի «Գազպրոմի» հետ, որը կարևոր դեր է խաղում մայրցամաքում:

«Կարծում եմ, որ եթե Թրամփն Իրանը չդարձնի «չարիքի առանցք» և չսկսի ավելի սրել իրավիճակը` պատժամիջոցներ մտցնելով, ապա այդ նախագիծն ապագա ունի», — ասաց Ռահիմովը:

Ռուսաստանը և Իրանը կմոտենա՞ն Հայաստանի միջոցով

Իրանագետ Արմեն Իսրայելյանի խոսքով, այս թեմայի շուրջ բանակցությունները շարունակվում են մոտ մեկ տարի: Նախ` դեսպանների մակարդակով, ապա` Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպման ժամանակ: Ժամանակի ընթացքում քննարկումները դարձել են ավելի առարկայական:

«Իրանն ու Թուրքմենստանն արդեն ակտիվ համագործակցում են գազի ոլորտում: Թեհրանն իր հյուսիսային շրջանների համար թուրքմենական գազ է գնում: Դա լավ հնարավորություն է համագործակցությունը ընդլայնելու, բայց վաղաժամ է խոսել կոնկրետ պայմանավորվածությունների մասին», — ասաց Իսրայելյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանն իր շահերն ունի այս հարցում, բայց չպետք է միջամտի Հայաստանի միջով գազի մատակարարմանը: Գազի ծավալներն այնքան չեն լինի, որ հակասեն Ռուսաստանի շահերին:

Հակառակը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի գազափոխադրման համակարգը շահագործում է «Գազպրոմը», ապա Ռուսաստանի համար դա կարող է տնտեսապես շահավետ լինել:

«Կարծում եմ` այս հարցը բխում է Ռուսաստանի շահերից, մասնավորապես` Թեհրանի և Երևանի հարաբերությունների խորացումը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում: Այս համագործակցության շնորհիվ Մոսկվան կարող է հասնել Պարսից ծոց»:

Իրանի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդումը բխում է ԵԱՏՄ երկրների շահերից: Թեհրանի շահագրգռված է համագործակցել կազմակերպության անդամների հետ:

Մարտավարական որոշումն ընդունված է

«Գործընթացն ընթանում է: Հնարավոր է, որ այս պահին Աշխաբադը «Գազպրոմի» հետ համապարփակ պայմանավորվածություններ չունի, բայց Հայաստանը սկսել է ակտիվ հաղորդակցվել Թուրքմենստանի հետ: Դրան է գումարվել նաև հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը: Այնպես որ, կարծում եմ` Հայաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Ռուսաստանի միջև առնվազն նախնական (նույնիսկ ավելի բարձր) քաղաքական համաձայնություն կա», — ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով, հնարավոր է, որ Թուրքմենստանի և «Գազպրոմի» միջև ֆինանսատնտեսական և տեխնիկական հարցերը վերջնական լուծում դեռ չեն ստացել:

Фрукты, гранат - Sputnik Արմենիա
Մրգի արտահանումը նվազել է, գազն էժանացել. խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ-ի օգուտները

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրանական կողմն արդեն բացում է տեղեկատվական փակագծերը, իսկ Վրաստանի շահագրգռվածության մասին խոսվում էր դեր 2016 թ. վերջին և 2017 թվականի սկզբին: Այսպիսով, որոշակի համաձայնություն, հավանաբար, կա նաև Թբիլիսիի և Մոսկվայի միջև:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ծրագիրը հնարավոր կլինի, եթե բոլոր երկրների շահերը հնարավոր լինի համատեղել: Ես կարծում եմ, որ այժմ կողմերը փորձում են հասնել դրան», — ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով, ապագայում անհրաժեշտ է շահերը համատեղել անմիջապես գնորդների հետ:

Փորձագետի կարծիքով, Հայաստանի համար այս նախագծին մասնակցելը բացառիկ հնարավորություն է:

Պայմանավորվածության հասնելը դժվար է լինելու, բայց մարտավարական որոշումը, ամենայն հավանականությամբ, ընդունված է:

Լրահոս
0