00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գուրգեն Գրիգորյան
Անշարժ գույքի շուկայում գանկում չի լինելու, քանի որ շինարարական ինքնարժեքը թանկանում է. Գուրգեն Գրիգորյան
13:11
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի համար վտանգը մեծ է, եթե Արևմուտքի թիրախում Իրանն է

© AFP 2024 / BEHROUZ MEHRIЖенщина проходит мимо бывшего здания посольства США в Иране, на стене которого нарисован револьвер цветами американского флага
Женщина проходит мимо бывшего здания посольства США в Иране, на стене которого нарисован револьвер цветами американского флага - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ դեր է հատկացված Իրանին Մերձավոր Արևելքում ծավալված աշխարհաքաղաքական պայքարի դաշտում։ Եվ դրա հետևանքով ի՞նչ է սպառնում Հայաստանին. վերլուծում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Իրանի շուրջ ստեղծվող իրավիճակը կարող է մտահոգել տարածաշրջանի բոլոր այն խաղացողներին, որոնք մասնակցում են իրենց ազդեցությունը հաստատելու պայքարի հերթական ռաունդին։ Թեև այս պայքարի մասնակիցները, հավանաբար, մի փոքր գերագնահատում են նրանց հնարավորությունները։ Իրականում, տարածաշրջանում սեփական ազդեցությունը հաստատելու և հիմնական լոգիստիկ ուղղությունների կիրառման համար մղվող պայքարն ընթանում է գլոբալ գերտերությունների միջև։ Բոլոր մյուս խաղացողներին, եթե ոչ դիտորդի, ապա պատկերավոր ասած, «թիրախի» դեր է հատկացված Մերձավոր Արևելքում ծավալված այդ աշխարհաքաղաքական կռվի դաշտում։

Իրանը հարվածի տակ է

Երբ Էրբիլում (ամերիկացիների հրահրմամբ) որոշվում էր Քրդստանի անկախության մասին հանրաքվե անցկացնել, ամբողջ տարածաշրջանը համոզված էր, որ տրանսատլանտյան վերլուծաբանների թիրախում, առաջին հերթին, Սիրիան էր, այնուհետև` Թուրքիան։

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Քրդերն ուզում են անկախ ապրել. հրապարակվել են հանրաքվեի վերջնական արդյունքները

Նման դեպքերի զարգացման տրամաբանությունը շատ պարզ է. ամերիկացիները դժվար թե հեշտությամբ հաշտվեն սիրիական ճակատում իրենց պարտության հետ` զրկվելով այնպիսի լուրջ գործիքից, ինչպիսին Իսլամական Պետությունն է. նրանք փորձելու են այլընտրանք գտնել։ Իսկ այլընտրանք` ահա քեզ, ձեռքի տակ է։ Սկզբում պետք է զինել քրդերին, վերցնել նրանց ջոկատները սեփական վերահսկողության տակ և ուղարկել ազատագրելու Ռաքքան (ինչն այդքան էլ անհրաժեշտ չէ, սակայն աչքերին թոզ փչելու համար` կանցնի)։

Դրանից հետո էլ կատարել նրանց դարավոր երազանքը` պետականություն և անկախություն շնորհել և ուղարկել պայքարելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, որը չգիտես ինչու կանգ չի առնում ձեռքբերումների վրա, այլ փորձում է վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը։

Իրականում այս տեխնոլոգիան այսօր ինչ-որ չափով գործում է, սակայն ժամանակը ցույց տվեց, որ քուրդ «չափավոր» և զինյալ ջոկատները դրանք այն ուժը չեն, որ կարող են հակազդել երկնքից ռուսական ՌՏՈՒ–ով պաշտպանված Սիրիայի կանոնավոր բանակին։

Այժմ ստացվում է, որ ամերիկացի հատուկ ծառայությունների վերլուծաբանների մտահղացումներն այս շրջանակներում չէին տեղավորվում։ Քուրդ զորամիավորումների աջակցությունն ընդամենը տարածաշրջանում սեփական ազդեցությունը հաստատելու աշխարհաքաղաքական պայքարի նոր ռաունդի առաջին փուլն է։

Թիրախն էլ ի սկզբանե Իրանն էր, որը դեռ Թրամփի նախընտրական արշավի ժամանակ էր հայտարարվել տարածաշրջանում Ամերիկայի գլխավոր թշնամին։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Քրդական սինդրոմ. Անկարան խրտնել է, հայկական համայնքը վտանգի տակ է

Հաշվարկն այնպիսին էր, որ ամերիկացիների պաշտպանությամբ ոգևորված քուրդ զորամիավորումները կսկսեն անկախությունն ու պետականությունը ձեռք բերել հենց այնտեղ, որտեղ հիմքը նախապատրաստված է, այսինքն` Քրդստանում, որը Իրանի հետ սահմանակից է։ Ավելի շուտ, հենց այն շրջաններում, որտեղ ավելի քան 10 մլն քուրդ է բնակվում, և նրանց վրա էլ խաղադրույք է արվում։

Քրդերը դարեր ի վեր ձգտում էին անկախություն և սեփական պետականություն ունենալ

Խաղադրույք կատարել նրա վրա, որ դե–ֆակտո անկախ Քրդստանը (թեկուզ դե–յուրե համաշխարհային հանրությունը դա չճանաչի) սահմանից այն կողմ` Իրանում ապրող քրդերի կողմից հույզերի պոռթկում կստանա, և որ այնտեղ էլ հերթական գունավոր հեղափոխությունը կսկսվի։ Առավել ևս ամերիկացիների կողմից, որոնց մոտ տեխնոլոգիաները մանրակրկիտ հղկված են։

Թեհրանում բոլորը սա հասկանում են։ Մայրաքաղաքի խորհրդարանում իրականացրած ահաբեկչությունը, այնուհետև Հյուսիսային Իրանի հետ սահմանին մի շարք բախումները, սահմանը ճեղքելու փորձերն ու պետության տարածք զենքի մեծ խմբաքանակների տեղափոխումը` կարող եք հավատալ` այս բոլորը մեկ շղթայի օղակներ են, որի մյուս ծայրում ամերիկյան զենքով զինված ու ամերիկացի հրահանգիչների կողմից նախապատրաստած քուրդ ջոկատների գրոհայիններն են։

Եվ որքան էլ իրանցիները պատրաստվեն, որքան էլ փորձեն փակել Հյուսիսային Իրանի հետ սահմանի բոլոր ելքերն ու մուտքերը, միևնույնն է, կարելի է համոզված լինել` Իրանում շուտով լուրջ ապստամբություն է սկսվելու և անջատողական շարժման պոռթկում է լինելու։

Агитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля - Sputnik Արմենիա
Սեպարատիզմի քրդական «ստվերը». ինչից է վախենում Իրանը, ու ինչպես է խաղարկում Արևմուտքը

Արդյո՞ք նույն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կկարողանա ճնշել այդ ապստամբությունը, ամերիկացիներն արդեն այդ հարցի վերաբերյալ անտարբեր են։ Նրանք պայքարի մեջ չեն մտնելու` այդպիսինն է նրանց աշխարհընկալումը։ Նրանք պարզապես համաշխարհային հանրությանը կներկայացնեն ևս մեկ դիկտատորի, որը խեղդում է իր ժողովրդի ժողովրդավարությունն ու ազատությունը։ Ահա ձեզ հեղափոխություն, որը գրեթե չի տարբերվում այն ամենից, ինչն անում էր Ամերիկան վերջին 10-15 տարիների ընթացքում Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։։

Տարածաշրջանում ամենադժվարը Հայաստանի համար է

Ի՞նչ կարժենա դեպքերի նման զարգացումը տարածաշրջանի համար և, մասնավորապես` Հայաստանի։ Ոչ մի լավ բան բոլոր չի սպասվում տարածաշրջանի երկրներին, այն սարսափելի հետևանքներ կարող է ունենալ հենց մեր երկրի համար։ Բանն այն է, որ քրդերով բնակեցված Իրանի շրջանները երկրի հյուսիսում են գտնվում։ Այսինքն` շատ մոտ, մեզ համար անչափ կարևոր հայ-իրանական սահմանին, որի միջոցով Հայաստանը մեծ ծավալների ապրանք է ստանում։

Բայց չէ որ մեկ այլ վտանգ էլ կա։ Եթե Իրանի հյուսիսում կրակ բռնկվի, ապա մի կողմ քաշված չեն մնա նաև մեր արևելյան հարևանները։ Մենք մոռացել ենք, որ Իրանի տարածքում մի քանի անգամ ավելի շատ ադրբեջանցի է ապրում, քան բուն Ադրբեջանում։ Շուրջ 20 մլն։

Իսկ անջատողական տրամադրություններն, ինչպես գիտենք, հեշտությամբ հարևան տարածքներ են անցնում։ Եվ Իրանի քրդերից կրակը կարող է հեշտությամբ փոխանցվել Իրանի ադրբեջանցիներին. պետական անմիաբանության ժամանակ նման բաներ հաճախ են լինում։ Հատկապես, եթե արտաքին ուժերը ջանքեր գործադրեն. իսկ նրանք կգործադրեն, կարող ենք չկասկածել…

Եվ այդ պարագայում, ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ (քաղաքականի մասին դեռ չեմ խոսում), որը հանկարծ, սահմանից այն կողմ և հարավի կողմից ստեղծված մարտական գործողությունների պատճառով (Աստված մի արասցե, իհարկե) շրջափակման մեջ հայտնվի։ Եթե հանկարծ փակվի նաև այդ լոգիստիկ ուղղությու՞նը։ Չէինք ցանկանա մտածել վատի մասին, սակայն սցենարը բավականին իրատեսական է թվում։

Լրահոս
0