00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն Իրանի ու ԱՄՆ-ի «միջուկային» խաղում․ ամերիկացիները «տաքացնում» են տարածաշրջանը

© AP Photo / Susan WalshДональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն Իրանին մեկուսացնելու փորձերով հարվածի տակ է դնում ոչ միայն Իրանի, այլև Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի անվտանգությունը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան.

Ավելորդ է խոսել Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի տարածաշրջաններում ԱՄՆ-ի ձեռնարկած խաղի վտանգի աստիճանի մասին։ «Միջուկային լցոնով» խաղերը միշտ վատ վերջաբան են ունենում, նույնիսկ եթե չեն հանգում միջուկային զենքի կիրառման, դրա օրինակն է Հյուսիսային Կորեան։ Թեև նրա դեպքում միջուկային զենք, այնուամենայնիվ, օգտագործվել է։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ փորձարկումների համար, ամերիկացիներին ցույց տալու համար, որ Հյուսիսային Կորեան իսկապես տիրապետում է միջուկային զենքի օգտագործման տեխնոլոգիային։

Եվրոպացիներին պարտադրում են, նրանք դեռ համաձայնում են

Հասկանալի է, որ Թրամփի վարած «միջուկային խաղերի» վտանգը ԱՄՆ-ում հասկանում ու գիտակցում են։ Ավելին՝ Թրամփը խոստացել է, որ առաջիկայում դուրս է գալու Իրանի հետ միջուկային պայմանագրից։ Ի հեճուկս նրա, ամերիկյան դիվանագետներից շատերը, պաշտոնյաներն ու ռազմական ղեկավարները չեն էլ ցանկանում մտածել իրանական «միջուկային պայմանագրից» դուրս գալու մասին։

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Թուրքիան «հիստերիայի» մեջ. Քրդստանը ուզում է «պատ խաղալ» Արցախի հետ

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն, օրինակ, բաց տեքստով խոսում է այն մասին, որ ԱՄՆ գործող նախագահը կարող է ոչ թե Իրանը մեկուսացնել, այլ հենց ինքը հայտնվել մեկուսացման մեջ, եթե միակողմանի կարգով հրաժարվի պահպանել «միջուկային պայմանագրի» պայմանները։ Հատկապես, պնդում է Բայդենը, ՄԱԳԱՏԷ-ն հստակ ապացույցներ է ներկայացնում, որ Իրանը պահպանում է գործարքի բոլոր պայմանները։

Ինչևիցե, Դոնալդ Թրամփը շարունակում է իր վտանգավոր խաղը, ու Պենտագոնում արած հայտարարությունից զգացվում է, որ ցանկանում է Իրանը գոնե Եվրոպայից կտրել, որի բիզնես կառույցները հազիվ սպասեցին, որ «վեցնյակն» ու Թեհրանը ստորագրեն միջուկային համաձայնագիրը։ Ու սկսեցին առևտուր անել իրանական գործարարների հետ, որոնց օդի պես անհրաժեշտ էին նորագույն տեխնոլոգիաներն ու մեքենաշինությունը։ Մի խոսքով, այն ամեն, ինչից երկիրը զրկված էր ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական պատժամիջոցների պատճառով, որոնք Եվրոպային էլ, Իրանին էլ Ամերիկան էր պարտադրել։

Սակայն հիմա խոսքն այն մասին չէ, Թրամփի ուզածն ինչ է, ու ի՞նչ կորուստներ կունենան եվրոպացիները, եթե Ամերիկան, նույնիսկ «միջուկային պայմանագրից» դուրս չգալով, նորից պատժամիջոցների քաղաքականություն կիրառի Իրանի դեմ։ Դա այն եվրոպական կառույցների խնդիրն է, որոնք թույլ են տալիս ամերիկացիներին պարտադրել այն, ինչը հարկավոր է գերտերությանը։

ԱՄՆ-ն գիտակցաբար է հարվածում տարածաշրջանի կայունությանը

Բանն այն է, որ այդ իրավիճակում հարվածի տակ է դրվում ոչ միայն Իրանը, այլ Մերձավոր Արևելքի հյուսիս-արևմուտքի ու Հարավային Կովկասի անվտանգությունը։ Չէ՞ որ արևմտյան լրատվամիջոցները որքան էլ փորձեն ներկայացնել, թե Իրանն ընդունակ չէ լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանային գործընթացների վրա, մենք գիտենք, որ դա այդպես չէ։ Շատ դեպքերում հենց Թեհրանի կարծիքն է կարգավորում շատ գործընթացները։ Իսկ եթե չեն կարգավորվում, իրանցիներն իրենք են «վիճաբանության» մեջ մտնում։ Ու ով համաձայն չի լինում, միևնույնն է` համաձայնում է։

Այդ առումով շատ տրամաբանական է խոսել այն մասին, որ ԱՄՆ-ն տարածաշրջանային գերտերությունը փլուզելու իր փորձերով հարվածում է առաջին հերթին ընդհանուր տարածաշրջանին, որտեղ բազում պայթյունավտանգ հակամարտություններ կան, որոնք համաշխարհային հասարակությունը հազիվ է զսպում։

Турецкий солдат - Sputnik Արմենիա
Սիրիական հանգույց․ ինչ հետևանքներ կունենա թուրքական զորքերի մուտքն Իդլիբ

Օրինակ` հենց նույն արցախյան հակամարտության կարգավորման հարցում Իրանը դերը կարող է թերագնահատել միայն նա, ով ծանոթ չէ բանակցային գործընթացին։ Թեհրանն այդ առումով, ի տարբերություն բազում տարածաշրջանային ու համաշխարհային գերտերությունների, բավականին զուսպ ու հանգիստ է մոտենում հարցին։

Բավական է միայն հիշել՝ ինչպես է Իրանն ամեն անգամ զսպում Թուրքիային, երբ Անկարայի պատգամավորները փորձում են խառնվել արցախյան բանակցային գործընթացին։ Կամ կարելի է հիշել Թեհրանի բավականին խիստ դիրքորոշումը, որն Իրանը զբաղեցրեց Ադրբեջանի նկատմամբ 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ։ Այդ ժամանակ հասկանալի է դառնում, որ տարածաշրջանի կայունությունը զգալիորեն կախված է հենց Իրանից։

Նույն արցախյան գործընթացի վերաբերյալ պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ հենց Իրանի առկայությունն է ապահովում հավասարակշռությունը։ Նա իր ադեկվատ դիրքորոշումով թույլ չի տալիս կողմերից ոչ մեկին փորձել արցախյան հարցը լուծել զենքով, որը հակամարտող կողմերի մոտ բավականաչափ կուտակվել է լուրջ պատերազմի համար։

Տնտեսական համատեքստը Հայաստանի համար ավելի կարևոր է, քան քաղաքականը

Բայց սա էլ ամենակարևորը չէ։ Վերջիվերջո, այն դիրքորոշումը, որով Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային գործընթացներում, եթե նույնիսկ զգալիորեն կապված է Իրանի հետ, ապա այլ գործոններով էլ է պայմանավորված։ Կան նաև արևմտյան երկրներ, որոնք ամեն դեպքում ստիպված են հաշվի նստել տեղի հայկական սփյուռքի հետ։ Ու ամենակարևորը՝ կա Ռուսաստան, որը գերխնդիր ունի՝ ցանկացած գնով կանխել պայթյունը արցախա-ադրբեջանական շփման գծում։

Տարածաշրջանում ոչ ոք չի կարող անել այն, ինչ անում է այս տարածաշրջանային գերտերությունը, որը ելք ունի դեպի Պարսից ծոց ու ձգտում է դուրս գալ էներգակիրների եվրոպական շուկա։

Իրանի հետ արդեն էներգակիրների ու էներգիայի մատակարարման լուրջ համագործակցություն կա։ Լավ մշակված ենթակառուցվածք է գործում, որը ցամաքային հաղորդակցություն է ենթադրում, ակնկալվում է, որ իրականացվելու է երկաթգծային հաղորդակցությունը։ Վերջինի հետ կապված, իհարկե, որոշակի բարդություններ կան, քանի որ լեռներում ու ժայռերում երկաթուղի անցկացնելը ծախսատար է։ Առաջիկայում մեզ դա կհաջողվի, ամեն դեպքում չինացիների հետ ներդրումների վերաբերյալ առարկայական խոսակցություն են վարում։

Реджеп Эрдоган и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Թուրքիայի «ոսկեդարն» անցել է. Անկարայի և Բաքվի սիրավեպը թոզ է Արևմուտքի աչքերին

Ի դեպ, Չինաստանի մասին։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հենց նույն Չինաստանը չափազանց պրագմատիկ երկիր է, որը Մետաքսե ճանապարհի ժամանակակից տարբերակն է կառուցում, կողմնորոշվում է այնպիսի լոգիստիկայով, որի դեպքում անհրաժեշտ է առավելագույն քանակությամբ պետական սահմաններ հատել։ Ընդ որում՝ այնպիսի պետությունների սահմաններ, որոնք չունեն քաղաքական, գաղափարական, տարածքային կամ այլ հակասություններ։

Հենց այդ առումով է նշմարվում այն մոդելը, որով ներկայիս Մետաքսե ճանապարհը Պարսից ծոցով անցնում է Իրանով, Հայաստանով ու Վրաստանով դեպի Սև ծովի ափ։ Ու կրոնական, տարածքային կամ գաղափարական վեճերը չկան, կա միայն մի մեծ նախագծի մասնակցելու ցանկություն։ Բավական է միայն տարածաշրջանի քարտեզին նայել, և ամեն ինչ պարզ է դառնում։

Ու հենց դրանից են մեզ ուզում զրկել ամերիկացիները։ Նրանք իրենց խնդիրներն ունեն։ Ուզում են Եվրոպայից կտրել և՛ ռուսներին, և՛ չինացիներին, և՛ իրանցիներին։ Սիրիայում նրանց պարտությունն արտահայտվեց նրանով, որ Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացրին Ռուսաստանն ու հենց նույն Իրանը, ԱՄՆ-ին հարկավոր է զրոյացնել այդ ջանքերը։ Հենց դրա համար են նրանք ձեռնարկել քրդական հանրաքվեն։ Ով գիտի, գուցե ղարաբաղյան հակամարտության հետ էլ ինչ-որ բան անեն՝ իրենց համար ոչ ձեռնտու գործընթացները շրջելու համար։ Ու նրանց հարկավոր չէ կայուն ու հանգիստ Իրանը, որքան էլ դա պետք լինի Հայաստանին։

Լրահոս
0