ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանական The Independent-ը գրում է, որ թուրքական ֆիլմերից մեկում «մահվան ամենավատ տեսարանն է պատկերվել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ»։
Այդ պատվին է արժանացել «Կարատեիստ աղջիկը» (Karateci Kız) ֆիլմը, որը նկարահանվել է 1974 թվականին։
Ֆիլմում երևում է, թե ինչպես է գլխավոր հերոսուհին կրակում մի քանի անգամ, որից հետո բեղավոր չարագործը մեկ րոպե շարունակ տառապում է ցավից և տարօրինակ դիրքեր ընդունում, ընդ որում` այդ ամենը ներկայացվում է դանդաղեցված կադրերով։ Այս հոգեցունց գործողության գումարվում են արյան շիթերն ու տուժածի վայնասունը։
Բրիտանական թերթի հոդվածում նշվում է, որ տղամարդու դերակատար Բյուլենթ Քայաբաշը մահացել է այս տարի։