ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում 82-րդ տարեկանում մահացել է հայտնի բուժակ և էքստրասենս Ալան Չումակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Դմիտրի Գորդոնը:
«Մի քանի ժամ առաջ մահացել է Ալան Վլադիմիրովիչ Չումակը՝ հայտնի բուժակ, գրող, փիլիսոփա և պարզապես հրաշալի մարդ: Թող հիշատակդ պայծառ լինի»,- գրել է Գորդոնը:
Էքստրասենսի մահվան պատճառը չի նշվում:
Ալան Չումակը մեծ ճանաչում էր ստացել 1980-ականներին, 1990-ականների վերջին։ Նա հեռուստատեսային սեանսեր էր անցկացնում, և «լիցքավորում» ջուրը, քսայուղը և այլ նյութեր։ Նա իր սեանսերի ժամանակ չէր խոսում, միայն շուրթերն էր շարժում։
© RIA Novosti