ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Սերբիան նվազագույն հաշվով հաղթել է Վրաստանին, տեղեկացնում է armsport.am-ը: Հանդիպման միակ գնդակը 74-րդ րոպեին հեղինակել է Նեմանյա Գուդելը:
Ավստրիան ոչինչ չորոշող խաղում Լուիս Շաուբի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է Մոլդովային:
Ուելսն առանց թիմի առաջատար Գարեթ Բեյլի սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել է Իռլանդիային և դուրս մնացել հետագա պայքարից: Հյուրերին հաղթանակ է պարգևել Ջեյմս Մաքլինը:
D խմբից եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել Սերբիան, իսկ Իռլանդիան կմասնակցի անցումային խաղերի: