Երաժշտության հեղինակը Արա Թորոսյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը:
Հայկական էստրադայի տարբեր սերունդներ ներկայացնող երգիչներ են երգում սիրելի մայրաքաղաքին նվիրված հերթական երգը` Արսեն Սաֆարյան, Արթուր Իսպիրյան, Զարուհի Բաբայան, Էմմա Ասատրյան, Էռնա Միրի, Միհրան Ծառուկյան, Ռադիկ Գաբրիելյան, Սյուզաննա Մելքոնյան. նրանց կատարմամբ ձայնագրված «Երևան՝ Սիրո քաղաք» երգի հիման վրա նկարահանվել է նաև տեսահոլովակ, որի ռեժիսորն է Գրիգոր Վահրամյանը: